ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճիշտը՝ հեռանալն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Որքան էլ փորձեն իրավիճակից դուրս գալու տարբերակներ և «կռուտիտեր» փնտրել, անհերքելի է այն փաստը, որ պատմությունը կրկնվում է։ Նման վարքագիծ օրվա իշխանությունները դրսևորում էին 2018-ի աշնանը, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը նոր-նոր իշխանության էին եկել․ սակայն միանգամից հայտնվեցին ցայտնոտի մեջ։ Ընդամենն օրեր առաջ հասարակությանը 6 ամսից՝ 2019-ի գարնանը, ԱԺ ընտրություններ խոստացող «հեղափոխականները» հանկարծ որոշեցին, որ արագությամբ պետք է ընտրություններ անցկացնեն, և անգամ հրաժարվեցին Ընտրական օրենսգիրքն ու ռեյտինգային համակարգը փոխելու մտքից ու հապճեպ ընտրությունների գնացին հին օրենսգրքով։

Միանշանակ նրանք հասկանում էին, որ իրենց ռեյտինգն օրեցօր նվազելու է, և եթե ուզում են ողջ իշխանությունն ամբողջությամբ և միանգամից, պետք է շտապեն։ Եվ արդյունքում ունեցանք խորհրդարանական ընտրություններ՝ ոչ թե գարնանը, երբ էյֆորիան որոշակիորեն նվազած կլիներ, քաղաքական դաշտը կայունացած, և նորմալ քաղաքական խորհրդարան կձևավորվեր՝ մի քանի քաղաքական ուժերի՝ իրար հավասարակշռող բազմազանությունից կազմված, այլ ունեցանք 88 հոգուց կազմված մի անճոռնի գոյացություն։ Ակնհայտորեն հիմա նույն իրավիճակն է:

Նիկոլ Փաշինյանն ու թիմը հասկանում են, որ ընտրությունների ամեն օր հետաձգումը նվազեցնում է իրենց՝ վերարտադրվելու շանսերը, որովհետև հորիզոնում սոցիալ-տնտեսական, ֆինանսական ճգնաժամն է նշմարվում, և աշնանը մենք ունենալու ենք բոլորովին այլ քաղաքական վիճակ։ Եվ որպեսզի որքան հնարավոր է մեծ կտոր պոկեն «իշխանական տորթից», հարկավոր է օր առաջ ընտրություններ կազմակերպել։ Թեև խելացի և բարոյական լինելու դեպքում պետք է ինքնակամ հրաժարվեին իշխանություն կոչվող բեռից, քանզի այս երկուսուկես տարին պետք է բավական լիներ՝ համոզվելու համար, որ ձախողել են, և ճիշտը հեռանալն է։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular