ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարօրինակ թե՞ գիտակցված մերժում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին մեկնարկեց ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանը, որն ուներ բավական հագեցած օրակարգ, իսկ ՀՀ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու, ինչպես նաև անհայտ կորած զինծառայողների ու գերիների վերադարձի հետ կապված ոչ մի նախադասություն ներառված չէր։ Դրա հետ մեկտեղ «Իմ քայլը» խմբակցությունը մերժեց նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրավաչափությունը քննարկելու մասին որոշման «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը։ Ինչպես և կանխատեսելի էր՝ իրավիճակի քննարկման համատեքստում խորհրդարանում բանավեճեր սկսեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց հայտարարեց, որ իրենք առարկություն չունեն, որ իշխանության լեգիտիմությունը ճշգրտման կարիք ունի և իրենք հայտարարել են, որ պատրաստ են բանակցություններ սկսել արտահերթ ընտրությունների շուրջ։ Սա հասկացությունների պարզունակ նենգափոխում է, որովհետև խոսքն իշխող ուժի լեգիտիմության մասին չէ, այլ եռակողմ հայտարարությանը քաղաքական ուժերի վերաբերմունքի և այն կոնֆիգուրացիայի մասին, որը ձևավորվել է տարածաշրջանում։

Կարող ենք փաստել, որ եռակողմ հայտարարությունը խորհրդարանում քննարկելուց ու դրան գնահատական տալուց հրաժարվելը վկայում է, որ իշխող ուժը գոհ է ստորագրածից, համարում է այն միակ հնարավորությունը եւ իր ճանապարհային քարտեզն է կառուցում նոր իրողություններին համապատասխան։ Բայց եթե դա այդպես է, եթե իշխող կուսակցությունը վստահ է իր ճշմարատացիության մեջ, ապա ընդհակառակը, լեգիտիմությունը «ճշգրտելու» համար պետք է բացահայտ, խորհրդարանի ամբիոնից հայտարարի, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ընդունվել է ոչ հարկադրաբար, որ ոչ ոք ճնշում կամ շանտաժի չի ենթարկում Հայաստանի ղեկավարությանը, և բոլոր որոշումներն ընդունվում են կառավարության բարի կամքով և համոզմունքով։ Այդ պարագային, իշխող ուժը պետք է հրապարակային դեբատներ նախաձեռնի ու բացատրի, թե Սյունիքում թուրանական միջանցքի բացումն ինչով կարող է օգտակար լինել Հայաստանի համար։

Անդրանիկ Քոչարյանը պետք է հանձնաժողով ստեղծի 2020 թվականի աշնանային պատերազմի հանգամանքների ուսումնասիրության համար և եզրակացնի, որ ամեն ինչ ճիշտ է արվել։ Հակառակ դեպքում, հրաժարականի «Իմ քայլի» հրաժարվելը վկայում է, որ խմբակցությունը դավադրության մասնակից է, և հնարավոր է անգամ, ինչպես խոսում են, դեր է խաղացել նաև փողը։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular