ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չկա ընդդիմություն`չկա խնդիր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իսկ դուք երբևէ մտածե՞լ եք, թե որ արժանիքի համար է խորհրդարանական կառավարման երկրի պատգամավոր աշխատում Արփի Դավոյանը: Ավելին` ձեր վճարած հարկերից աշխատավարձից բացի, ամեն ամիս ստանում նաև պարգևավճար, գործուղումների գնում, մի խոսքով վայելում կյանքը: Իսկ եթե չճանաչեցիք, ու հարցնում եք, թե ո՞վ է Արփի Դավոյանը, ասեմ` իշխանական Իմ քայլը խմբակցության պատգամավոր է: Ի դեպ, վերը նշվածը վերաբերում է ցանկացածին, ով տարրական պատկերացում չունի, թե ինքն ինչու է հայտնվել խորհրդարանում: Ինչևէ, պատգամավոր Արփի Դավոյանը երեկ ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից, ըստ էության, պատասխանելով պատգամավորներից մեկին, բառացիորեն նշեց․ «Այո ես հաստատում եմ, որ մենք ունենք լրջագույն խնդիրներ և այդ խնդիրների անունն ընդիմությունն է»։

Այո՛, ընկերներ, գուցե զարմանաք, գուցե զայրանաք, բայց իշխանական պատգամավորը հենց այդպես էլ ասել է։ Ասվածի նուրբ անկյունն այն է, որ ոչ թե ընդդիմության լավ կամ վատ, կառուցողական կամ ապակառուցողական լինելը, այլ՝ ընդդիմություն երևույթն, ըստ էության: Արփի Դավոյանը բավականին փոքր կալիբրի քաղաքական գործիչ է, որպեսզի նրա ասածն այդքան մեծ աղմուկ բարձացներ։ Խնդիրն այլ է` մարդիկ հասկանում են, որ տիկին Դավոյանի ասածը համահունչ է Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքկան թիմի մոտեցումներին։ Դրա ապացույցն էր առաջին հերթին այն, որ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղադրեց աղմուկ բարձրացրած ելույթը: Այդ ընթացքում շատերը նաև հիշեցին, թե ինչպես էին <<Իմ քայլի>> պատգամավորները վարչապետի ներկայությամբ ծեծում ընդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, ով, ի դեպ, մինչ ընտրությունները իրենց ընկերը, գործընկերը և համախոհն էր։ Ավելին` 2017թ. ընտրություններին գլխավորում էր <<Ելք>> դաշինքի համամասնական ցուցակը։ Ինչո՞ւ եմ շեշտում ընկերը, որովհետև ընկերությունը բարձր արժեք է, որին աներկբայորեն պետք է ստորադասել այդրոպեական ցանկացած քաղաքական բանավեճ՝ բռնության ելքով։ Սակայն Նիկոլ Փաշինյանը այդ միջադեպից հետո ունեցավ իր հերթական գոռգոռոցներով ելույթը, որտեղ մեղադրեց ու՞մ, իհարկե, Էդմոն Մարությանին մասնավորապես, և ընդդիմությանը ընդհանրապես։

Մի հանգամանք ևս, որ այս կոնտեքստում կարևոր է` Նիկոլ Փաշինյանի իշխանությունը զանգվածային լրատվության միջոցներին ամենաշատ դատի տված, տարատեսակ եղանակներով ճնշած և ահաբեկած իշխանություն է երբևէ եղածների մեջ։ Նախկին լրագրող և խմբագիր վարչապետը շատ լավ գիտի լրատվության դերը, նշանակությունը և ազդեցությունը, հետևաբար՝ ոչ յուրայիններին նա համարում է նախ և առաջ վտանգավոր իր իշխանության համար, ապա նաև յուրատեսակ ընդդիմություն, որին կարելի է լռեցնել, իսկ հարկ եղած դեպքում` նաև ծեծել։ Ասել կուզի` իշխանության ներկայացուցիչները իրենց պատկերացումներում ամենքին ու ամեն ինչ բնազդով համարում են ընդդիմություն, հետևաբար նաև սպառնալիք իրենց իշխանության պահպանմանը և անխնա պայքարում են դրա դեմ։

Ինչև վերադառնանք Արփի Դավոյանի մտքի փայլատակումներին։ Տիկին Դավոյանի արտահայտած միտքը հակաքաղաքագիտական է, ամոթալի, հակաժողովրդավարական, հակաքաղաքագիտական…, ոնց ուզում եք մեկնաբանեք։ Այդուհանդերձ, տիկին Դավոյանը մի տեսանկյունից ճիշտ է։ Եթե դասական ընդդիմության մասին մեր պատկերացումները գոնե 50 տոկոսով համահունչ լինեին Հայաստանի ընդդիմության հետ, ապա Արփի Դավոյանը ոչ միայն երբևէ հնարավորություն չէր ունենա Ազգային Ժողովում ելույթ ունենալ, այլև նույնիսկ չէր մտածի զբաղվել քաղաքականությամբ, կամ որ ավելի ճիշտ է` զբաղվել քաղաքականության խեղմամբ, հարամմամբ։

Բուն խնդիրը. Արփի Դավոյանը, նրա թիմի գերակշիռ մասն առհասարակ, խնդիրների խնդիր ոչ թե պետք է համարեին ընդիմության գոյությունը, այլ գերիների վերադարձման հարցը, խնդիր պետք է համարեին Հայաստանի սահմանների անձեռմխելիության և անվտանգության հարցը, Արցախի կարգավիճակի հարցը, գահավիժող տնտեսությունը կոմայից դուրս բերելու հարցը, երկիրն այս աղետալի վիճակից հանելու հարցը, մարդկանց անընդմեջ բարոյահոգեբանական սթրեսի չենթարկելու հարցը։ Բայց դե ինչ կարիք կա ծանրաբեռնել սեփական միտքը, ծախսել ժամանակ նման հարցերի համար, կարելի է ընդամենը լուծել ընդիմադիրների խնդիրը և մնացած բոլոր խնդիրների մասին բարձրաձայնող այլևս չի գտնվի։ Չկա ընդդիմություն` չկա խնդիր: Արփի Դավոյանը դասական նիկոլիզմի շարքային ներկայացուցիչ է, հետևաբար օրինաչափ է, որ նա մտածում, խոսում և աշխատում է այս կերպ։ Դասական նիկոլիզմի մասին հաջորդիվ:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular