ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոլանդիայում 100 մարդու մոտ հայտնաբերել են կողմնակի ազդեցություններ կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութով պատվաստումից հետո

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
rbk.ru-ն գրում է, որ Հոլանդիայում մոտ 100 մարդու մոտ հայտնաբերել են կողմնակի ազդեցություններ կորոնավիրուսի դեմ Pfizer և BioNTech պատվաստանյութերով պատվաստումից հետո: Այդ մասին NOS հեռուստաընկերությանը հայտնել է Ֆարմակոհսկողության կենտրոնը: Ըստ կենտրոնի դեղորայքի ընդունումից հետո երկու դեպքում արձանագրվել է ծանր ալերգիկ ռեակցիա:
 
«Դա վերաբերում է այնպիսի ախտանիշներին, ինչպիսիք են ցանը և աչքերի շուրջ այտուցը»,- ասել է կենտրոնի ղեկավար Ագնես Կանտը:
 
Կողմնակի ազդեցություններով տառապող յուրաքանչյուր անձ ստացել է բժշկական օգնություն և արագ վերականգնվել է: Կանտը հավելել է, որ մնացած դեպքերը վերաբերում են պատվաստանյութերին բնորոշ կողմնակի բարդություններին: Դրանք ներառում են ցավը ներարկման տեղում, գլխացավը և հոգնածությունը: Այդ կողմնակի ազդեցությունները սովորական էին Pfizer պատվաստանյութ ստացողների շրջանում:
 
Հոլանդիան կորոնավիրուսի դեմ Pfizer-ով սկսել են պատվաստումներ իրականացնել դեկտեմբերի 27-ից: Կանտը նշել է, որ հունվարի 14-ին երկրում պատվաստվել է շուրջ 47 000 մարդ:
 
 
«Մենք ակնկալում էինք, որ յուրաքանչյուր 10 հազար պատվաստումների դեպքում կլինեն կողմնակի ազդեցությունների 20-25 դեպքեր, ուստի ներկայիս ցուցանիշը համապատասխանում է մեր գնահատականներին»,- ասել է կենտրոնի ղեկավարը:
 
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ոչ բոլոր պատվաստված մարդիկ կարող են ունենալ կողմնակի բարդություններ: Նորվեգիայում Pfizer պատվաստանյութ ստանալուց հետո առնվազն 23 մարդ է մահացել, այդ մասին հաղորդել է Նորվեգիայի դեղերի գործակալությունը: Բոլոր մահացածների տարիքը եղել է 80-ից բարձր և նրանք ունեցել են քրոնիկ հիվանդություններ, ասել է գործակալության խոսնակ Ստեյնար Մադսենը: Գործակալության գլխավոր բժիշկ Սիգուրդ Հորթեմուի խոսքով, ստացված հաշվետվությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութի ընդհանուր կողմնակի ազդեցությունները, ինչպիսիք են տենդը և սրտխառնոցը, կարող են հանգեցնել որոշ տարեց հիվանդների մահվան, որոնք ունեցել են առողջական խնդիրներ:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular