ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` երշիկ սալյամի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սալյամին (իտալերեն salame - երշիկ) իտալական չոր երշիկ է առատորեն համեմված համեմունքներով: Հատկանշական առանձնահատկությունն այն է, որ երշիկը արտաքինից սպիտակ բորբոս է (պենիցիլիումով) ծածկում: «Սալյամի» բառը ներկայումս անգլերենում իտալական «salame» բառի հոգնակի ձև է, այն օգտագործվում է եվրոպական և մասնավորապես իտալական ոճով ստեղծված պինդ մսի անվանման համար: Ռումիներեն, բուլղարերեն և թուրքերեն լեզուներում այս բառի անալոգը «salam»-ն է, իսկ հունգարերենում՝ «szalámi»: Բառն ինքնին գալիս է «sale»՝ աղ բառից որոշակի վերջավորությամբ և ի սկզբանե նշանակել է «աղ դրած միս»: Իտալիայի գրեթե յուրաքանչյուր տարածք ունի այդ երշիկի իր սեփական տարատեսակը:

Սալյամիին ունի թանգարաններ և նույնիսկ պատկերված է եկեղեցիների որմնանկարների վրա: Սալյամի երշիկեղենը իտալական պիցցայի, մակարոնեղենի, ինչպես նաև բուտերբրոդների և սառը խորտիկների հիմնական բաղադրիչն է: Իտալական սալյամին հորինել են այն գյուղացիները, որոնք մսամթերքը աղ են դրել, որպեսզի հնարավոր լինի երկար պահել առանց սառնարանի (այդ օրերին պարզապես նման տեխնոլոգիա չի եղել): Դասական իտալական նախուտեստների ափսեն անհնար է պատկերացնել առանց այդ նրբագեղության: Պրոշուտտոյի (խոզապուխտ) հետ միասին չորացրած սալյամին տիպիկ իտալական մսային ուտեստի օրինակ է: Այս երշիկի բազմաթիվ տարատեսակներ առանձնանում են` ըստ մսամթերքի աղացման աստիճանի, ավելացված համեմունքների և ճարպային խառնուրդների տեսակների: Նման երշիկները պատրաստվում են միայն ընտրված որակյալ մսից: Այն աղում են, ավելացվում համեմունքներ և բարձրորակ խոզաճարպ: Այնուհետև սալյամին ուղարկվում է հասունացման նկուղներում` որոշակի կլիմայական պայմաններով. օդի ջերմաստիճանը պետք է լինի մոտ +15 C, իսկ խոնավությունը` 60-70%: Երշիկը չորանում ու հասունանում է, աղը ոչնչացնում է նրա մեջ եղած բոլոր վնասակար միկրոօրգանիզմները: Մոտ մեկ ամիս անց սալյամին ծածկվում է բաց մոխրագույն կանաչ բորբոսով և զգալիորեն չորանում: Որքան երկար է հասունանում սալյամին, այնքան ավելի է խտանում նրա կոնստինտենցիան, իսկ բորբոսը մգանում: Երշիկը պատրաստի է համարվում է 2,5 - 3 ամսվա ընթացքում:

Աշխարհահռչակ Felino սալյամին համարվում է իտալական այդ նրբագեղության ամենատարածված տեսակը: Այն անվանակոչվել է Ապենինում գտնվող Պարմայի մոտակայքում գտնվող մի քաղաքի անունով, որտեղ դարեր շարունակ պատրաստել են այդ չորացրած երշիկը: Այդ տարածաշրջանն ունի հատուկ կլիմայական պայմաններ, որի շնորհիվ շատ ավելի քիչ աղ է պահանջվում երշիկի նրբահամությունը ապահովելու համար: Ֆելինոյի սալյամիի բաղադրատոմսը հետևյալն է. խոշոր աղացած մսին (միայն տեղական խոզի մսից) ավելացնում են սպիտակ գինի, սև պղպեղի հատիկներ և համեմիչ խոտաբույսեր: Եվ ոչ մի քիմիական հավելում: Salame di Felino- ի համը զարմանալի է` ընկույզա-սնկային թեթև բույրով: Սալամի Ֆելինոն հաճախ է հիշատակվում այդ քաղաքի պատմական փաստաթղթերում: Այն անգամ պատկերված է Պարմայի Սան-Ջովանիի եկեղեցու որմնանկարներում: Իտալացիները անհավատալիորեն հարգում են իրենց խոհարարական ավանդույթները:

Օրինակ, քաղաքն ունի Սալամի դի Ֆելինոյի թանգարան, որը գտնվում է 890 թվականի իսկական ամրոցում: Այն ներկայացնում է գործիքների և սարքերի հնագույն ցուցանմուշներ, որոնցով պատրաստվել են երշիկեղեն, կարելի է տեսնել, թե ինչպես և որտեղ են դրանք չորացրել, իմանալ իտալական սև խոզերի ցեղի մասին պատմությունը, որոնց միսը օգտագործվում է սալյամիի արտադրության մեջ: Իսկ ամրոցի բակում գտնվող փոքրիկ ռեստորանում կարելի է համտեսել այդ համեղ ուտեստը: Իտալիայում հարկի է նաև Միլանոյի սալյամին: Այն պատրաստվում է միջին չափով աղացած խոզի միսից (երբեմն տավարի միս ավելացնելով) և համեմունքներից (սև պղպեղ, սխտոր և սպիտակ գինի): Միլանոյի սալյամին ունի չոր ապխտած նուրբ մսի բույր: «Հունգարական» սալամին պատրաստվում է ըստ այն բաղադրատոմսի, որը իտալացիները փոխառել են հունգարացի ժողովրդից շատ տարիներ առաջ: Այդ սալյամիի մեջ կան շատ փոքր յուղի կտորներ և այն ավելի հարուստ է կծու համով:

Բնութագրությունը հասանալի չէ

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular