ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանական հրթիռը զորավարժությունների ժամանակ ընկել է Խաղաղ օվկիանոսում նավարկող առևտրային նավից մոտ 30 կմ հեռավորության վրա. Fox News

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանցի զինվորականները զորավարժությունների ժամանակ հրթիռներ են արձակել, որոնցից մեկն ընկել է Հնդկական օվկիանոս՝ առևտրային նավից մոտ 30 կմ հեռավորության վրա, հաղորդում է ամերիկյան Fox News-ը:

Հաղորդվում է, որ ամերիկյան ռազմածովային ուժերի «Nimitz» ավիակիրը գտնվել է շուրջ 160 կմ հեռավորության վրա այն վայրից, որտեղ իրանական բալիստիկ երկու հրթիռ է պայթել:

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ ամերիկյան «Nimitz» ավիակիրը, որը ապահովում է Սոմալիից ամերիկյան զինվորականների դուրս բերման անվտանգությունը, մնում է Մերձավոր Արևելքում Թեհրանից կողմից «հնարավոր սպառնալիքների» պատճառով:

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը նախադրյալներ է փորձում գտնել Իրանի դեմ պատերազմի սանձազերծելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular