Իրանական հրթիռը զորավարժությունների ժամանակ ընկել է Խաղաղ օվկիանոսում նավարկող առևտրային նավից մոտ 30 կմ հեռավորության վրա. Fox News
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանցի զինվորականները զորավարժությունների ժամանակ հրթիռներ են արձակել, որոնցից մեկն ընկել է Հնդկական օվկիանոս՝ առևտրային նավից մոտ 30 կմ հեռավորության վրա, հաղորդում է ամերիկյան Fox News-ը:
Հաղորդվում է, որ ամերիկյան ռազմածովային ուժերի «Nimitz» ավիակիրը գտնվել է շուրջ 160 կմ հեռավորության վրա այն վայրից, որտեղ իրանական բալիստիկ երկու հրթիռ է պայթել:
Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ ամերիկյան «Nimitz» ավիակիրը, որը ապահովում է Սոմալիից ամերիկյան զինվորականների դուրս բերման անվտանգությունը, մնում է Մերձավոր Արևելքում Թեհրանից կողմից «հնարավոր սպառնալիքների» պատճառով:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը նախադրյալներ է փորձում գտնել Իրանի դեմ պատերազմի սանձազերծելու համար: