ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քյարամյանը Փաշինյանի քաղաքական արատների հավաքական կերպարն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անմիջապես պատերազմի ավարտից հետո, Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ եղավ պարտության մեղքը բարդելու գեներալների, անհասկանալիորեն առ այսօր չբացահայտված ինչ-որ անտեսանելի դավաճանների, Արթուր Վանեցյանի, Գագիկ Ծառուկյանի, Սեյրան Օհանյանի, Մովսես Հակոբյանի, բոլոր բոլորի վրա: Բոլորը մեղավոր են բացի իրենից: Հետպատերազմյան լայվերում Նիկոլ Փաշինյանը գոռում էր, որ եկել է քաղաքացու վրեժի ժամանակը, ազդարարեց, որ սպասում է պոստերից տղերքը իջնեն, որ պատերի տակ վնգստացողների հարցերը լուծի և այլն: Համաձայն եմ` տհաճ տեսարաններ էին: Բոլոր նրանք, ովքեր Փաշինյանին հասցրել են ճանաչել, գիտեին, որ նա փորձում է հերթական անգամ մոլորեցնել հանրությանը: Միևնույն ժամանակ մարդիկ գիտեին, որ շատ շուտով մարդիկ սկսելու են խոսել, պատմել, թե իրականում ինչ է եղել պատերազմի ժամանակ: Թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն ամեն օր Հաղթելու ենք գոռալով Հայաստանն ու Արցախը տարել պարտության: Եվ սկսվեց բացահայտումների շղթան:

Մովսես Հակոբյանը, ԱԱԾ նախկին երկու տնօրենները` Վանեցյանն ու Համբարձումյանը, բանակի այլ բարձրաստիճան սպաներ, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներ, կուսակցությունների ղեկավարներ և այլն: Այն ինչ բացահայտեց, օրինակ, Մովսես Հակոբյանը, ամպրոպ էր բաց երկնքում: Շատ թե քիչ անկախ իրավապահ համակարգ ունեցող երկրում հիմա կամ Նիկոլ Փաշինյանն ու բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ ձեռբակալված կլինեին, կամ Մովսես Հակոբյանը կկալանավորվեր սուտ մատնության համար: Բայց, ինչպես արդեն նշել եմ, միայն Մովսես Հակոբյանի բացահայտումները չէին լույս սփռում կատարվածի վրա: Այդուհանդերձ, հանրությունը մինչև հիմա իշխանությունից սպասում է բազմաթիվ հարցերի պարզաբանումներ, հերքումներ կամ հաստատումներ: Ոչինչ չկա, միայն խորացող կասկածներ: Նաև պետք է արձանագրել, որ Հայաստանում իրավապահ համակարգ որպես այդպիսին գոյություն չունի: Հակառակ դեպքում ոչ միայն պատերազմի, այլ իշխանությունների կողմից կոռուպցիոն գործերի, ապօրինությունների մասին քաղաքական գործիչների և զինվորականների բարձրաձայնած հարցերը մնում են անպատասխան:

Մարդիկ, ըստ էության, հաղորդում են տալիս հանցագործության մասին, սակայն պաշտոնյայի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու փոխարեն, հանցագործության մասին բարձրաձայնողի վրա է քրեական գործ հարուցվում: Աբսուրդ է, բայց բազմաթիվ են դեպքերը: Այս ամենին Նիկոլ Փաշինյանը պետք է հակադարձեր իր ոճով, ինչն էլ վերջերս արեց Հանրային հեռուստաընկերության եթեր բերելով հայտնի Արգիշտի Քյարամյանին: Դե բնականաբար Քյարամյանը պատմեց, որ Վանեցյանի ջոկատը Շուշիից փախել է, Քոչարյանի հետ կապված ինչ-որ բաներ ասեց /իրականում ծիծաղելի կլինի դրանք լրջորեն մեկնաբանելը/, էլի ինչ-որ թեմաներից խոսեց և այլն: Նախ Արգիշտի Քյարամյանի անձի և գործունեության հետ կապված բազմաթիվ օդում կախված հարցեր կան: Դա այլ քննարկման թեմա է: Այստեղ էականն այն է, որ օրինակ Վանեցյանի մեղադրանքներին Փաշինյանը պատասխանում է Քյարամյանին եթեր ուղարկելով:

Տեսեք` Արգիշտի Քյարամյանը Նիկոլ Փաշինյանի քաղաքական բոլոր արատների հավաքական կերպարն է: Սա է քննարկվող հարցի մեխը: Նիկոլ Փաշինյանին ասում են Շուշին հանձնել ես, ինքն ասում է Շուշին ընկավ, որովհետև Վանեցյանի ջոկատը փախավ, իսկ Ծառուկյանի ջոկատը չգնաց կռվելու: Իրականում Շուշին հանձնելու համար մեղավոր է ոչ Վանեցյանը, ոչ Ծառուկյանը, նախ այն պատճառով, որ մենք կանոնավոր բանակ ունենք ու վերջ: Եվ երկրորդ, եթե որևէ մեկը դասալիք է, փախել է, ապա ինչն է խանգարում ուղղակի այդ մարդուն դատել: Եթե իբր ապացուցված է դասալքությունը, դավաճանությունը ու իրավապահ մարմինները չեն պատժում մեղավորին, ապա մարդիկ ողջամիտ կասկածներ ունեն, որ երկրի ղեկավարի մակարդակով սուտ է գեներացվում` հանրությանը մոլորության մեջ գցելու համար: Այդուհանդերձ, սա է Նիկոլի Հայաստանը, որտեղ դիմացինին կարող ես մեղադրել ամեն տեսակ մեղքերի մեջ ու պատասխան չտաս, որտեղ պատերազմի նման ավարտի համար դեռ մի մարդ պատասխան չի տվել, որտեղ կարող է երկրի ղեկավարը հայտարարել, թե զորամասի պահեստի դռները ինչ-որ մեկը փակել էր, բանալին չէր տալիս, որ զենք վերցնեին պահեստից և նման անհեթեթություններ:

Անի Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular