ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ վենտիլյատոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վենտիլյատորների (օդափոխիչ, օդափոխություն սարք, օդափոխական) պատմությունը սկսվել է մի քանի դար առաջ: Առաջին մեխանիկական սարքերը, որոնք ստեղծում են օդի հոսք, հայտնվել են 16-րդ դարի առաջին կեսերին: Մերձավոր Արևելքի առաջնորդները իրենց պալատներում օգտագործել են պանկա՝ կտավով ծածկված փայտե շրջանակ, որը պարաններով կախված է առաստաղից: Ծառաները ստիպված են եղել այդ հսկա վենտիլյատորը ճոճել, առաջացնել օդի շարժում, որպեսզի տիրակալը սառնություն զգա: 19-րդ դարում փորձեր են արվել մեքենայացնել ամեն ինչը (արդյունաբերական հեղափոխության դարաշրջան), և օդափոխության սարքերը ևս անմասն չեն մնացել դրանից: Ամերիկացի Ջեյմս Բարոնը 1830 թվականին կարողացել է արտոնագիր ստանալ իր ստեղծած ավտոմատ հովհարի համար, որը աշխատել է բավականին բարդ մեխանիզմով: Հանգստացողի գլխավերեւում տեղադրված է եղել հովհար, որը կատարել է տատանողական  շարժումներ: Այդ շարժումները շարունակվելիս են եղել, քանի դեռ դրանք ապահովող նախորոք բարձրացված  կշռաքարը չի հասել հատակին:

Պատմության մեջ առաջին կենցաղային վենտիլյատորը, որը աշխատել է էլեկտրականությամբ, ստեղծվել է Թոմաս Էդիսոնի կողմից 19-րդ դարի վերջին: Այդ ամենահին վենտիլյատորի թևերը չեն պահպանվել, բայց պահպանվել է եռոտանիի վրա տեղադրված ժամանակից սևացած էլեկտրական շարժիչը, որպես կենցաղային տեխնիկայի պատմության զարգացման անգին մասունք: Առևտրային ձեռնարկությունները սկսել են էլեկտրական վենտիլյատորներ արտադրել նույն 19-րդ դարի վերջին: Առաջինը դա արել է ամերիկյան Grocker & Curtis ընկերությունը: Այն ժամանակ արտադրվող  վենտիլյատորի արտաքին տեսքն արագորեն է ստացել ներկայիս տեսքը: Այդ ժամանակից ի վեր արտադրվել են կոմֆորտային միկրոկլիմա ստեղծելու  տարատեսակ նման սարքեր: Ամերիկացի Ֆիլիպ Դիլը 1882 թվականին, ստեղծելով առաստաղի վենտիլյատոր, զարգացրել է այդ սարքերի պատմությունը:

Ժամանակակից նման կենցաղային սարքերը կարող են լինել նաև սեղանին կամ հատակին դրվող: Պատի և առաստաղի մոդելներն առանձնանում են հատուկ խմբում: Սեղանի վենտիլյատորների  թևերի տրամագիծը սովորաբար 9, 12 կամ 16 դյույմ է (22,5 սմ, 30 սմ և 40 սմ): Նրանց հզորությունը կարող է լինել 30-45 վատտ: Հատակին դրվող սարքերը, որպես կանոն, ունեն մի փոքր ավելի մեծ շարժիչ (թևերի տրամագիծը 40-42 սմ) 60 վատտ հզորությամբ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ թևերը ծածկվում են պաշտպանիչ ցանցով: Վենտիլյատորների և՛ մեկ, և՛ մյուս տեսակները սովորաբար ունենում են պտտման պտուտակի  2-3 արագություն, որոշ մոդելներում կա անգամ դրանց սահուն կարգավորման մեխանիզմ: Վենտիլյատորները հաճախ ունեն օդի շարժման երեք ռեժիմ`«Նորմալ», «Զեփյուռ» և «Քամի»: «Նորմալ» ռեժիմով մաքուր օդը սահուն է շարժվում, իսկ «Զեփյուռ» կամ «Քամի» ռեժիմում օդի շարժումը իրականացվում է տարբեր ինտենսիվությամբ` նմանեցնելով քամու պոռթկումներին: Վենտիլյատորների մեծ մասն ունեն նաև օդի շարժման ուղղությունը փոխելու գործառույթ, և եթե միանգամից մի քանի մարդ է օգտագործում մեկ սարք, ապա դա շատ հարմար է:

Բնութագրությունը հասանալի չէ

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular