ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փրկիչ, տուր մեզ մեր պարգևավճարը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երբ ներկայիս իշխանությունները նախկին իշխանությանը մեղադրում են կոռուպցիայի ու թալանի մեջ, մի դրվագ գրեթե բոլորի աչքի առջևով անցնում է` պարգևավճարները: Իրականում ոչ ոք չի վիճարկում այն գաղափարը, որ պետական պաշտոնյաները պետք է բարձր վարձատրություն ստանան: Բայց կա մի մեծ բայց: Մինչ իշխանության գալը, դիցուք, Նիկոլ Փաշինյանը համարում էր, որ Հայաստանը աղքատ երկիր է, ժողովուրդն աղքատ է, հետևաբար պաշտոնյան չի կարող լավ ապրել աղքատ երկրում: Մեծ հաշվով ճիշտ էր ասում Նիկոլ Փաշինյանը: Օրինակ նա ասում էր, որ Հայաստանը պադավատապետություն է, որ անընդունելի է նման քանակի ծառայողական մեքենաների գոյությունը, նույնիսկ քննադատում էր տոն օրերի համար պետական ծառայողներին հավելավճարների տրամադրելը` նշելով, որ զուգահեռ իրականությունում մարդիկ կան հացին կակա են ասում:

Առհասարակ Նիկոլը շատ երևույթների էր դեմ` արագաչափեր, կարմիր գծեր, Կուտակային կենսաթոշակային համակարգ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ… Բայց ինչպես ասում են իշխանությունը քաղցր բան է ու մոռացնել է տալիս նախկինում ասածն ու արածը: Իշխանության գալով` Նիկոլ Փաշինյանը ոչ մի բան չի արել, բացարձակ ոչ մի բան: Երկրում ֆունդամենտալ որևէ բարեփոխում տեղի չի ունեցել: Եթե այն ժամանակ որևէ նախարարի բարեկամն էր տենդեռ շահում, հիմա էլ է նույնը, եթե էն ժամանակ արագաչափերը Սաշիկինն էին, ու նա թալանում էր ժողովրդին, հիմա էլ պարզվեց Սաշիկինը չի, բայց արագաչափերը շարունակում են թալանել ժողովրդին: Երկար ցանկ կարող ենք թվարկել, սակայն վերադառնանք այդքան սիրված պարգևատրումների թեմային: Ի՞նչ է պարզվում` Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակազմը 2020 թ. սեպտեմբերին ևս ստացել են պարգևատրում՝ ամսական պաշտոնային դրույքի 75 տոկոսի չափով: Փաստորեն, կապ չունի երկիրը COVID-19 համավարակի շարունակվող հետևանքներից հյուծված է, երկրում տնտեսական անկում և խորացող սոցիալական ճգնաժամ է, կարևորը պաշտոնյաները պարգևատրումները պետք է անխափան ստանան:

Պատերազմական առաջին օրերին ԱԺ 131 պատգամավորները նախորդ տարվա սեպտեմբերին ստացել են շուրջ 65 միլիոն դրամ պարգևատրում, 87 միլիոն դրամ աշխատավարձ,միասին՝ 152 միլիոն դրամի չափով վարձատրություն: Մեկ պատգամավորի հաշվով վարձատրությունը սեպտեմբերին կազմել է 1 միլիոն 160 հազար դրամ, որը շուրջ 37 անգամ գերազանցում է անապահով մեկ ընտանիքին տրամադրվող ամսական նպաստի միջին չափը: Այսպիսով՝ 2020 թ. սեպտեմբերին ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը ստացել են 192 միլիոն դրամի չափով (շուրջ 400.000 դոլար) պարգևատրում:

Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, համախոհները հաճախ վարչապետին բնորոշում են որպես փրկիչ, ով եկավ և իրենց փրկեց ստրկությունից: Իհարկե, այս հիվանդագին մոտեցումն ու կարծիքը իրականության հետ որևէ աղերս չունի, բայց նման թեզի գոյության օրինաչափությունը բացատրվում է նրանով, որ բազմաթիվ անդեմ պաշտոնյաների համար Նիկոլ Փաշինյանն իսկապես փրկիչ է: Բայց ժամանակի ընթացքում Փաշինյանի պետական կառավարման բուրգը սկսեց հարմար տեղավորվել տաք բազկաթոռներում ու սկսեց կարծել, որ ամեն ինչ արդար է և ինքը իրավունք ունի ամեն ամիս` անկախ պատերազմից, սովից, համաճարակից, պարգևավճար ստանալիս, քանի որ իրենք Հյաստանի պատմության մեջ ամենալեգիտիմ կառավարությունն են: Հիմա Նիկոլ Փաշինյանն արդեն չի կարող չտալ պարգևատրումները, պարզապես չի կարող, քանի որ այդ նույն իր ստեղծած համակարգը կսկսի խժռել իրեն:

Անի Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular