ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կախարդական փայտիկի առեղծվածը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո, Նիկոլ Փաշինյանը մի առիթով հայտարարեց, թե կախարդական փայտիկը կա, գտնվել է ու շուտով այն իր արարչագործությունները կսկսի անել: Իհարկե, հանրությունն այդպես էլ չտեսավ ու չզգաց փայտիկի ուժով վերածնվող ու զարգացող տնտեսության ազդեցությունն իր մաշկի վրա, սակայն էականը դա չէ: Էականն այն է, որ պետք է ասվեն սիրուն խոսքեր ժողովրդին սիրաշահելու և որոշակի ժամանակահատված ոչինչ չանելու բացը լրացնելու համար: Այլ կերպ ասած չկա ոչ մի կախարդական փայտիկ, ավելին` չկա նույնիսկ տարրական արհեստավարժություն տնտեսական ակտիվություն խթանելու համար:

Ներկա իշխանություններին օբեկտիվորեն մեղադրում են պոպուլիզմի մեջ, քանի որ շուրջ 3 տարվա մեջ հարյուրավոր ձեռքբերումներ ներկայացվեցին հանրությանը /վարչապետի 100 փաստ ներկայացումները վկա/, բայց դուրս գանք փողոց և մի փոքր հարցախույզ անցկացնենք: Օբեկտիվ պատկերը միանգամից տեսանելի կլինի:

Առհասարակ վերջին տասնամյակում, իսկ վերջին 3 տարում մասնավորապես, Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալներն ըստ տարիների կամ չնչին են եղել, կամ առհասարակ չեն եղել: Ավելին` Հայաստանից կապիտալի արտահոսքը մեծ ծավալներ է ընդգրկել: Կորոնավիրուսի և Արցախում պատերազմի արդյունքով պայմանավորված Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը օր-օրի վատթարանում է: Դրամի արժեզրկումը, առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումները, բեզնինի, էլեկտրաէներգիայի գների բարձրացումը երկիրը աստիճանաբար ներքաշում են տնտեսական խորը ճգնաժամի մեջ: Խայտառակ իրողություն է, որ Հայաստանում Ա կետից Բ կետ տեղաշարժվելու համար, հնարավոր է մարդը խնդիրներ ունենա թշնամական պետության զինվորների հետ, ընդհուպ մինչև գերի ընկնի: Խոսքը Գորիս Կապան ավտոճանապարհի մասին է, որի 21 կմ-ը վերահսկվում է ադրբեջանական զինված ուժերի կողմից:

Սա Հայաստանում առկա խնդիրներից մեկն է, ու խելամիտ չէ կարծել, որ որևէ ներդրող կուզի նման երկրում փող ներդնել, բիզնեսով զբաղվել: Կախարդական փայտիկի առեղծվածն այդպիսին էլ կմնա, ու մենք երբեք էլ երևի չիմանանաք, թե ինչու ՀՀ վարչապետը չօգտագործեց դրա ամենակարող ուժը: Ուղղակի ափսոս էր երկիրը, որի պոտենցիալն ու առկա ռեսուրսները մսխվեցին հաշված տարիների ընթացքում ու շարունակում է մսխվել պոպուլիզմի ու հանցավոր անգործության ճիրաններում:

Անի Առաքելյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular