ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բառադի» երկիր դարձած Հայաստանս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս մի տեսանյութ տարածվեց, և բոլորս տեսանք, թե ինչպես է իրեն ադրբեջանցի բլոգեր հռչակած մարդը հանգիստ շրջում հայ հասարակության շրջանում և սեփական նկարահանումներն իրակացնում։ Այսօր արդեն վստահաբար կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը թուրքի ոտքի տակ դարձրեց փալաս: Շարքային ադրբեջանցին աներկյուղ, անցնցում հատում է հայ-ադրբեջանական պետական, սույն պարագայում` թշնամական սահմանը, հայտնվում է Կապան քաղաքում և նույն աներկյուղությամբ ու առանց ցնցվելու թշնամու երկրում հեռախոսով նկարահանումներ է անում իր բլոգի համար: Փողոցներում ադրբեջաներեն լսելի ձայնով դիմում է իր ադրբեջանցի հետևորդներին, նրանց կարոտաբաղձ ցանկությամբ նկարահանում այս կամ այն շենքը, իր բլոգի միջոցով ուղարկում նրանց` համապատասխան գրառումներ կատարելով:

Փաստենք, որ այս ամենը տեղի է ունենում բոլորիս աչքի առաջ՝ օրը ցերեկով, ազատ ու անկաշտկանդ, հայերենով զրուցելով տեղացիների հետ՝ շենքերի ու փողոցների տեղերը ճշտում: Իսկ միամիտ տեղացին, որ կարծում է իր անվտանգությունն ապահովող պետություն ունի: Ենթադրենք, ինչ-որ տեղ նաև ընդունենք քաղաքի ոստիկանությունը, անվտանգության աշխատակիցները քնած են, վստահ են, որ թշնամական երկրից հավքն իր թևով, օձն իր պորտով չի կարող թափանցել իրենց սահմանամերձ քաղաք: Իսկ սահմանին նույնպե՞ս քնած են նույն հանգստությամբ: Չէ՞ որ մեզ հավատացնում են, թե Սյունիքի սահմանը հսկում են ռուս սահմանապահներն ու խաղաղապահները և մեր դիրքապահները: Եթե այդպես է, էլ ինչպե՞ս կարողացավ ադրբեջանցի բլոգերը, որը վստահաբար չի տիրապետում աճպարարական հնարքների ու շամանական թմրեցումների, այդքանի միջով թափանցել, չէ՛, ուղղակի քայլել Ադրբեջանից Հայաստան և նկարահանումներ անել: Այդպես մեզ ծաղրել ու նվաստացնել, ոտքերի կեղտը սրբել մեր պետության ու պետականության հնարավորությունների վրա ինչպես փալասի և նորից ուղղակի քայլել իր առայժմ փուչիկի պես փքվող երկիր:

Հավելենք, որ Իլհամ Ալիևն իր հերթին, բռունցքն օդում թափահարելով, խոսում է, թե հայե՛ր, «երկաթե բռունցքն իր տեղում է, ձեզ խելոք պահեք»: Սա այն առիթով, քանի որ մեր արտգործնախարարը համարձակվել է առանց ինքնահռչակ խանի թույտվության մտնել իր տարածք` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ: Մի կրկեսի ապուշ, որ մանեժում գոռգոռում է և իրեն թվում է, թե հանդիսատեսին հիացնող առյուծ է: Մեկը, որ Արցախի գրաված հողում հայկական տառերով գետնած ցուցանակ տեսնելով՝ աուլի լամուկի գետնաքարշությամբ վազվզում է, կանգնում վրան և նկարվում: Իսկ եթե ավելի լուրջ՝ Չաուշօղլուն ձեռի հետ շպրտում է, թե հիմա կարող են Թուրքիայի սահմանը բացել Հայաստանի հետ, քանի որ Ղարաբաղի հարցը լուծված է և այլևս խոչընդոտ չկա: Մեր արյան համը, որ դեռ տաք է թուրքի պռոշներին, ասում է, թե լավ բան է անում հայերի համար: Նպատակն է Հայաստանը ճզմել ներսից վերջնականապես. թուրքը դրսից, թուրքը ներսում: Ինչ ուզեն կանեն, իրենք են ուզողն էլ, չուզողն էլ: Էրդողանն իր մանկլավիկներով, Ալիևն իր մանկլավիկներով խմբերգ են տալիս։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular