ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանը արգելափակում է ԱՀԿ-ի մասնագետների մուտքը երկիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
dw.com-ն գրում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետների մուտքը Չինաստան, որոնք մտադիր են հետաքննել SARS-CoV-2 վիրուսի ծագումը, Պեկինը կրկին հետաձգել է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Չինաստանի արտգործնախարարի մամուլի քարտուղարը.
 
«Մենք պետք է հաղթահարենք մի շարք դժվարություններ, որպեսզի ավարտենք ներքին ընթացակարգերը և լավ պայմաններ ստեղծենք Չինաստան ժամանող մասնագետների համար»,- շեշտել է նա ավելացնելով, որ Չինաստանի կառավարությունը շարունակում է խորհրդակցել ԱՀԿ-ի հետ և հարցը ոչ միայն վիզաներն են, այլ նաև որոշակի հանդիպումների նախապատրաստման աշխատանքները:
 
Ինչո՞ւ է Չինաստանը հրաժարվում ԱՀԿ-ի փորձագետների մուտքից: ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գիբրեյեսուսը, ելույթ ունենալով Ժնևում, ասել է, որ Չինաստանը վերջին պահին է հրաժարվել կազմակերպության մասնագետների մուտքից: Ըստ ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրերի համակարգող Մայքլ Ռայենի մուտքի մերժման պատճառը եղել է փորձագետների որոշ փաստաթղթերի բացակայությունը, որը Պեկինը նրանցից պահանջել է վերջին պահին:
 
ԱՀԿ մասնագետների կողմից Չինաստանում կորոնավիրուսի ծագման վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու շուրջ բանակցությունները Պեկինի հետ սկսվել են մի քանի ամիս առաջ: Սակայն դրանք շատ դանդաղ են առաջ գնում: Խմբի յուրաքանչյուր անդամ պետք է անհատական աշխատանքի թույլտվությունը ստանա չինական կողմից: Չինաստան գործուղման ընթացքում ԱՀԿ աշխատակիցները, ի միջի այլոց, մտադիր են այցելել Ուհան քաղաք, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել է նոր կորոնավիրուսը: Միևնույն ժամանակ, վերջերս Չինաստանի իշխանությունները ավելի ու ավելի հաճախ են տեղեկատվություն տարածում այն մասին, որ SARS-CoV-2 վիրուսը գոյություն է ունեցել այլ երկրներում, նույնիսկ մինչ դրա հայտնաբերվելը 2019 թվականի դեկտեմբերին Չինաստանում: Որպես այդ տեսության ապացույց չինացի մասնագետները նշում են սառեցված մթերքների մեջ վիրուսի հետքերի առկայությունը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular