ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


6 մթերք, որոնք կարող են պահպանել Ձեր տեսողությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գոյություն ունեն մեր աչքերը պաշտպանելու բազմաթիվ միջոցներ․ծխելուց հրաժարվել, համակարգչի դիմաց քիչ ժամանակ անցկացնել․ սրանք տեսողությունը պահպանելու ամենաակնհայտ միջոցներն են։ Եվ կարևոր է նաև համոզվել, որ կրում եք ճիշտ արևային ակնոցներ։ Բացի այդ տեսողության համար օգտակար է նաև Ձեր ճիշտ սննդակարգը։ Ավելի ճիշտ այն կարող է այդպիսին լինել, եթե Դուք ավելի շատ ուտեք համապատասխան մթերքներից։
 
Ձվի դեղնուց
 
Ձվի դեղնուցը լյուտեինի հիմնական աղբյուրն է։ Ցինկի համադրությամբ, որը նույնպես առկա է ձվի դեղնուցի մեջ, այն կարող է օգնել մակուլյար դեգեներացիայի դեմ պայքարում։ Իսկ այդ մակուլյար դեգեներացիան 65 տարեկանների շրջանում տեսողության կորստի հիմնական պատճառն է։ Ի՞նչ ձևով ուտել դեղնուցը։ ̶Օ̶մ̶լ̶ե̶թ̶ Հում ! Եթե Դուք չեք կարող ուտել դեղնուցը հում վիճակում, ապա մի անհանգստացեք։ Լյուտեինը մեծ քանակությամբ առկա է նաև կանաչեղենի մեջ։
 
Սպանախ և տարբեր տեսակի կանաչեղեն
 
Ինչ էլ, որ դուք անեք, մի մոռացեք կանաչեղեն ուտելու մասին։ Առավել օգտակար են Սպանախը, կաղամբը, շաղգամը, որոնք պարունակում են այնպիսի նյութեր, որոնք կրճատում են աչքերի խրոնիկական հիվանդության ռիսկը։
Խառը կանաչին լավ տարբերակ է հակաօքսիդանտներ ստանալու համար, իսկ հակաօքսիդանտները շատ են անհրաժեշտ Ձեր աչքերի համար։ Շատ օգտակար է կանաչին պատրաստել մեծ քանակությամբ ձիթապտղի կամ կոկոսի յուղով։
 
Սաղմոն (Ласось) և յուղոտ ձկան այլ տեսակներ
 
Սաղմոնը, սկումբրիան, տունեցը, անչոուսը ոչ միայն համեղ են, այլ նաև օգտակար։ Դրանք հարուստ են օմեգա 3-ով, որը պարունակում է մեր աչքերի ցանցաթաղանթում։ Օմեգա 3-ը կարևոր դեր է խաղում «չոր աչքի» սինդրոմի կանխարգելման գործում։ Յուղոտ ձկան 2-4 չափաբաժինը պետք է, որ բավարար լինի, որպեսզի նպաստի աչքի առողջությանը։
 
Հատապտուղներ և ցիտրուսային մրգեր
 
Հատապտուղները (հատկապես հապալասը) համարվում է մեր աչքերի համար ամենաօգտակար մթերքներից մեկը։ Այդ ամենը՝ շնորհիվ A,C և E վիտամինների և ցինկի։ A վիտամինը ուժեղ հակաօքսիդանտ է, որը կանխարգելում է աչքի բորբոքումը։ Վիտամին C-ն կանխարգելում է ներաչքային ճնշման բարձրացումը, որը վերահսկողության բացակայության դեպքում հնարավոր է մեծացնի գլաուկոմայի զարգացման հավանականությունը։ Վիտամին E-ն կարող է օգնել կանխարգելել կատարակտայի զարգացումը։
 
Գազար
 
Այո, գազարը և զազարագույն այլ մթերքները հրաշագործ չեն և չեն օգնի Ձեզ վերականգնել տեսողությունը։ Սակայն նրանք, անկասկած, կարող են լավացնել աչքի ընդհանուր վիճակը։
 
Նուշ
 
Նուշը և այլ ընկույզներ հարուստ են վիտամին E-ով։ Մի մերժեք Ձեզ համտեսել նուշը ամեն օր և կստանաք օրական նախատեսված E վիտամինի կեսը։
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular