ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանին հանձնած ՀՀ տարածքների հարցով դատարան ենք դիմելու. Արծվիկ Մինասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առաջիկայում Վարչական դատարան պահանջ կներկայացվի, որպեսզի կանխվի տարածքների հանձնումը և հետագայում կարողանանք հետ բերել ՀՀ այն տարածքները, որոնք արդեն հանձնել են ադրբեջանական կողմին։ Լրագրողներին այս մասին հայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, որը նույնպես արդարադատության նախարարության առջև էր` մի խումբ իրավապաշտպանների հետ։

Իրավապաշտպանները շտապ հավաք են կազմակերպել և պահանջում են, որ հստակ պատասխանեն իրենց` կա՞ արդյոք հունվարի 11-ին հնարավոր Փաշինյան–Ալիև հանդիպման համար նոր փաստաթուղթ։

Telegram–ի հայաստանյան որոշ ալիքներ ավելի վաղ հայտնել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է հունվարի 11-ին Մոսկվայում փաստաթղթեր ստորագրել, որոնք իբր պետք է «ամրագրեն Ադրբեջանին Հայաստանի ինքնիշխան տարածքների փոխանցումը», Նախիջևանի ինքնավարությունը Ադրբեջանի հետ կապող տրանսպորտային միջանցքի բացումը... Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հանդիպեց նախարարության առջև հավաքված իրավապաշտպանների հետ և հերքեց նման փաստաթղթի գոյությունն առհասարակ։

«Մենք արդեն իսկ դատական գործընթաց ենք սկսել այս անօրինական գործողությունների դեմ։ Առաջիկայում վարչական դատարան ենք դիմելու, քանի որ Սովետական Հայաստանի քարտեզն ինձ համար հիմք չէ տարածքներ հանձնելու համար։ Ինձ համար հիմք է այն տարածքը, որտեղ ՀՀ զինված ուժերը տեղակայված են»,–ասաց Մինասյանը` հավելելով, որ պայքարը շարունկվելու է։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, որն էլ հրավիրել էր շտապ հավաքը, ասաց, որ նախարարի հավաստացիումներից բավարարված չէ։

Մելիքյանը նշեց, որ, իհարկե, դրական փաստ է այն, որ նախարարն իջավ, զրուցեց իրենց հետ, սակայն հետևություններ կանի հենց հունվարի 11-ին։

«Նախարարի հայտարարության հավաստիությունը կգնահատեն հունվարի 11-ին։ Ես բավարարված չեմ, քանի որ իմ մտավախությունները փարատված չեն»,–ասաց Մելիքյանը։

Նա հայտնեց նաև, որ հավաքն այդքանով ավարտվում է, քանի որ իրենց պահանջը բավարարվեց։

Հիշեցնենք, որ ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ հունվարի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպելու է Ադրբեջանի նախագահի հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular