ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունվարի 8)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - չկան

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1782 - վախճանվել է  հասարակական գործիչ, վաճառական, Նոր Ջուղայի կառավարիչ, Լազարյանների տոհմի հիմնադիրը Աղազար Լազարյանը:

1819 - ծնվել է ռուսական բանակի հայազգի զորավար, գեներալ-լեյտենանտ, գեներալ-համհարզ, 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հերոս Արշակ Տեր-Ղուկասովը։

1886 – ծնվել է դերասանուհի Օլգա Գուլազյանը:

1918 –ծնվել է նկարիչ Հովհաննես Զարդարյանը:

1926 – ծնվել է գրող, գրականագետ Գեղամ Սևանը:

1931 – ծնվել է հայ խորհրդային ֆիզիկոս Սերգեյ Մատինյանը:

1942 - ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Վառլեն Ալեքսանյանը:

1965 - ծնվել է քաղաքական և ռազմական վերլուծաբան, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը։

1977- տեղի են ունեցել ահաբեկչություններ Մոսկվայում՝ պայթյուններ մետրոյում, խանութում և հրապարակում, որոնցից միայն մետրոյի պայթյունի հետևանքով է եղել յոթ զոհ և 30 վիրավոր: Հետագայում ահաբեկչության մեղադրանքով մահվան են դատապարտվել Ստեփան Զատիկյանը և ևս մի քանի հայեր: Ներկայումս  կասկածներ կան առ այն, որ ամեն ինչ կազմակերպել էր ԿԳԲ-ն, որպեսզի հաշիվներ մաքրի այլախոհների հետ:

2001 - ՀՀ նախագահի հրամանագրով Հովիկ Աբրահամյանը նշանակվել է Տարածքային կառավարման նախարար, Դավիթ Լոքյանը Քաղաքաշինության նախարար և Երվանդ Զախարյանը Տրանսպորտի և կապի նախարար:

2003 - խորհրդարանի  արտահերթ նիստում Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ է ընտրվել Ալեքսան Հարությունյանը:

2013 - sport-express-ի կողմից ԱՊՀ երկրների 2012 տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիկ Մխիթարյանը:

2014 – վախճանվել է  արձակագիր Լևոն Խեչոյանը:

2018 - ավտոմեքենաների ապահովագրությամբ զբաղվող գործակալները մոտ 20 րոպեով փակել են Վրաստանի սահմանին գտնվող Բագրատաշենի մաքսատուն տանող ճանապարհը, քանի որ Նոր տարվանից զրկվել են նորմալ աշխատելու հնարավորությունից:

2019 - Երևանում քաղաքացիական մեքենաները շրջափակել են զորակոչի ավտոբուսը, այնուհետև մի խումբ երիտասարդներ ներխուժել են ավտոբուս, հայհոյանքներ հնչեցրել, ինչը հրմշտոցի պատճառ է դարձել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1297 — Մոնակոն անկախություն է ստացել Գենուաից:

1324 — վախճանվել է իտալացի ճանապարհորդ և գրող Մարկո Պոլոն:

1587 — ծնվել է սաքսոնացի աստղագետ Յոհաննես ֆաբրիցիուսը:

1780 — Ամերիկյան հեղափոխական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ֆենիստրրե հրվանդանի ծովամարտը, որտեղ իսպանական վաճառականների նավատորմը գերի է վերցվել բրիտանական նավատորմի կողմից:

1570 – վախճանվել է Վերածննդի շրջանի ֆրանսիացի ճարտարապետ և տեսաբան Ֆիլիբեր Դելորմը:

1642 – վախճանվել է իտալացի ֆիզիկոս, աստղագետ և փիլիսոփա Գալիլեո Գալիլեյը:

1775 — վախճանվել է անգլիացի տոպոգրաֆ և հրատարակիչ, շրիֆտների ստեղծող Ջոն Բասկերվիլլը:

1789 — վախճանվել է անգլիացի բռնցքամարտիկ, բռնցքամարտի ձեռնոցների ստեղծող  և բռնցքամարտի առաջին կանոնները սահմանած Ջեկ Բրոտոնը:

1851 - Ֆրանսիացի ֆիզիկոս Լեոն Ֆուկոն իր իսկ ստեղծած Ֆուկոյի ճոճանակ սարքով ապացուցել է, որ Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը։

1861 - Ռուսական կայսրությունում լույս է տեսել «Աշխարհի շուրջը» հնագույն գիտա-հանրամատչելի և երկրագրական ամսագրի առաջին համարը։

1896 - վախճանվել է ֆրանսիացի սիմվոլիստ բանաստեղծ Պոլ Վեռլենը։

1902 – ծնվել է ամերիկացի հոգեբան, հումանիստական հոգեբանության հիմնադիրներից մեկը հանդիսացող Կարլ Ռոջերսը:

1935 – ծնվել է ամերիկացի երաժիշտ և դերասան, «Ռոքն'ռոլի արքա» Էլվիս Փրեսլին:

1942 – ծնվել է անգլիացի ֆիզիկոս-տեսաբան և տիեզերաբան, Քեմբրիջի համալսարանի տեսական տիեզերաբանության Կենտրոնի հիմանդիր և ղեկավար Սթիվեն Հոքինգը:

1947 – ծնվել է բրիտանացի ռոք երգիչ, երգերի հեղինակ, դերասան և երաժշտական պրոդյուսեր, նկարիչ և հնչյունային ռեժիսոր Դեյվիդ Բոուին:

1957 - Ռոբերտ Ֆիշերը 14 տարեկանում դարձել է ԱՄՆ-ի շախմատի չեմպիոն, ինչը ռեկորդային ցուցանիշ է։

1959 - Շառլ դը Գոլը դարձել է Ֆրանսիայի հանրապետության նախագահը։

1961 - ֆրանսիացիները հանրաքվեով քվեարկել են Ալժիրի անկախության օգտին։

1984 — ծնվել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը:

1996 – վախճանվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը:

2003 - «Թուրքական ավիաուղիներ» ընկերության Ստամբուլից Դիարբեքիր թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել, որի հետևանքով զոհվել է 75 մարդ։

2010 — Սալվադորի մայրաքաղաքում մոտ կեսդարյա դադարից հետո բացվել է Կուբայի դեսպանատունը:

2020 - Թեհրանի Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ վթարի է ենթարկվել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737 ինքնաթիռը, որի մեջ եղել է 177 մարդ։ Նրանք բոլորը զոհվել են։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular