ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկել է սգից դուրս գալու, սթափվելու, ապրելու, նոր ընտանիքներ կազմելու, երեխաներ ունենալու, ազգովի համախմբվելու, կառուցելու, ամրանալու ու, վերջապես, հաղթելու ժամանակը․ Արթուր Ղազինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եկել է սգից դուրս գալու, սթափվելու, ապրելու, նոր ընտանիքներ կազմելու, երեխաներ ունենալու, ազգովի համախմբվելու, կառուցելու, ամրանալու ու, վերջապես, հաղթելու ժամանակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը

Նա, մասնավորապես, գրել է․

«Սիրելի հայրենակիցներ,

Սուրբ Ծնունդը նշանանավորում և խորհրդանշում է վերածնունդ և նորի սկիզբ, ինչը մեզ ստիպում է վերաիմաստավորել անցյալը, գտնել և խոստովանել մեր գործած սխալները, մտածել ու գործուն քայլեր կատարել այդ սխալնելն ուղղելու և դրանք այլևս չկրկնելու ուղղությամբ:

Անցած տարին ցավ, կորուստ, վիշտ ու ողբերգություն բերեց մեր ազգին, ցավն աննկարագրելի է, կորուստը՝ անվերականգնելի: Հազարավոր քաջարի մեր որդիները, եղբայրներն ու հայրերը իրենց կյանքը դրեցին հայրենիքի պաշտպանության զոհասեղանին, բայց անառիկ ամրոցի դռները թշնամու առջև բացվեցին ներսից:

Սուգը պատել է ամբողջ ազգին՝ Հայաստանում, թե դրանից դուրս, ցավում ենք բոլորս, վշտից մոլորվել ենք, կորցրել ապագայի ուղենիշերը, ապրելու ու պայքարելու իմաստն ու նշանակությունը:

Բայց հայ ազգի պատմության մեջ սա առաջին դավաճանությունը չէ, առաջին պարտությունն ու ողբերգությունը չէ, մեր առաջին սխալը չէ, որ հանգեցրել է այսպիսի ողբերգական հետևանքների, սակայն այդ նույն պատմությունը մեզ ապացուցել է, որ բոլոր պարտություններից հետո բացվում է հաղթանակների նոր հնարավորություններ, որոնց կյանքի կոչումը կախված է բացառապես մեզնից. որքան շուտ մենք կսթափվենք, կլցվենք ապրելու ու ապրեցնելու կենսական էներգիայով, կհամախմբվենք ապագա հաղթանակների շուրջ, կկառուցենք ու կշենացնենք մեր հայրենիքը, այնքան շուտ կկարողանանք վերածնվել որպես ազգ ու անշեղորեն ընթանալ դեպի նոր հաղթանակներ:

Թուլանալու, հուսահատվելու, թևաթափ լինելու ժամանակ կամ իրավունք չունենք, պետք է արագ վերգտնենք մեր ապրելու և ապրեցնելու ուժը:

Եկել է սգից դուրս գալու, սթափվելու, ապրելու, նոր ընտանիքներ կազմելու, երեխաներ ունենալու, ազգովի համախմբվելու, կառուցելու, ամրանալու ու, վերջապես, հաղթելու ժամանակը:

Սա են մեզնից ակնկալում Եռաբլուրում ննջող մեր տղերքը, նրանք պահանջում են նոր կյանք, վրեժ ու հաղթանակ: Միայն կատարելով իրենց ցանկությունը մենք կիմաստավորենք ու կարժևորենք մեր հերոսների իմացյալ մահն ու անմահությունը, բաց ճակատով և ուղղված ողնաշարով կներկայանանք նրանց շիրիմներին ու մեր ապագա սերունդներին:

Աստված օգնական մեր ազգին ու պետությանը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular