ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեք պարզ խորհուրդ ծխելը հեշտությամբ թողնելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բոլորն էլ գիտեն, որ ծխելն առողջության համար ամենավտանգավոր սովորություններից մեկն է, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են հնարավորինս շուտ ազատվել դրանից, սակայն խնդիրն այն է, որ շատ հաճախ ծխելը թողնելու փորձերը ձախողվում են, և որոշ ժամանակ անց մարդը կրկին սկսում է ծխախոտ օգտագործել: Այնուամենայնիվ թոքերի ամերիկյան ասոցիացիան ներկայացրել է երեք պարզ խորհուրդ, որոնք կօգնեն հեշտացնել այդ գործընթացն ու շատ ավելի արագ ազատվել ծխելու սովորությունից:

Չմտածել նախորդ փորձերի մասին

Ծխողներից շատերը նախկինում արդեն ծխելը թողնելու փորձեր արել են, սակայն դրանք ձախողվել են և այժմ տհաճ հիշողությունների են վերածվել՝ խանգարելով հաջողությամբ ազատվել այս սովորությունից: Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ոչ թե վհատվել նախկին անհաջող փորձերից, այլ վերլուծել դրանք ու հասկանալ, թե ինչն էր նախկինում օգնում խնդրի դեմ պայքարում, իսկ ինչը՝ խանգարում:

Օգնություն խնդրել

Պետք չէ ամեն ինչ ինքնուրույն անել ու հրաժարվել օգնությունից, քանի որ մասնագետի հետ խորհրդակցելը կարող է շատ արդյունավետ լինել: Մասնագետը կօգնի խնդրի դեմ պայքարի պլան կազմել, ինչպես նաև հանդիպումներ կկազմակերպի նման խնդիրներ ունեցող այլ մարդկանց հետ: Թոքերի ամերիկյան ասոցացիայի մասնագետները նշում են, որ խորհրդտվություններն օգնում են 60%-ով բարձրացնել ծխելը հաջողությամբ թողնելու հավանականությունը:

Չկասկածել սեփական ուժերին

Ծխելը թողնել կարող են բոլորը, սակայն լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է ընտրել պայքարի ճիշտ մեթոդ և չվհատվել այդ ընթացքում: Եթե ծխելու դեմ պայքարը ձախողվում է և ավարտվում հերթական գլանակով, ապա պետք չէ վհատվել ու կարծել, որ պայքարը վերջնականապես ձախողվել է: Հարկավոր է շարունակել պայքարել ծխելու սովորության դեմ՝ ուշադրություն չդարձնելով տեղի ունեցածին:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular