ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախը վիրավոր է, սակայն Արցախը կա՛ և Արցախը լինելու՛ է. Միքայել Արզումանյանի ուղերձը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մ. Արզումանյանը հանդես է եկել ուղերձով՝ տարեմուտի կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Հարգելի զինակիցներ,

Ավարտվում է հերթական տարին: Մեր ժողովուրդը շրջում է իր պատմության բարդագույն էջերից մեկը: 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը խոր վերքեր է թողել յուրաքանչյուրիս հոգում: Թշնամու ագրեսիան կասեցնելիս նահատակվել են մեր ժողովրդի հազարավոր զավակներ՝ իրենց զոհաբերությամբ խափանելով Արցախն ամբողջովին հայաթափելու հրեշավոր ծրագիրը:

Այս պատերազմի ընթացքում հայ մարտիկը կռվել է Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկչության միացյալ ուժերի դեմ: Այո՛, պատերազմը չի ավարտվել այնպես, ինչպես մենք կցանկանայինք, սակայն հայ զինվորը, ծանրագույն մարտերի ընթացքում զոհաբերելով իր կյանքը, կորցնելով իր առողջությունը, ստիպված լինելով թողնել հայրենիքի մի մասը, չի կորցրել իր պատիվը: Թշնամական դաշինքի բացարձակ գերակայության պայմաններում հայ մարտիկների կատարածը, որը կարելի է բնութագրել միայն անօրինակ տոկունություն բառերով, հնարավոր է դարձրել մի իրողություն, ինչի հետ հաշվի է նստում ամբողջ աշխարհը. Արցախը վիրավոր է, սակայն Արցախը կա՛ և Արցախը լինելու՛ է:

Փառք հայրենքի պաշտպանության ժամանակ բոլոր նահատակվածներին: Նրանք հավերժ ապրելու են մեր ժողովրդի հավաքական հիշողության մեջ:

Կորստի վիշտը բոլորինս է, բոլորինս է նաև մեր գործը շարունակելու պարտքը:

Յուրաքանչյուր Ամանոր անցնող տարին գնահատելու, իմաստավորելու և նոր տարվա նպատակները սահմանելու առիթ է: Այո՛, այսօր ունենք այն, ինչ ունենք, սակայն դա չպետք է դառնա հուսալքվելու պատճառ: 2021 թվականը թո՛ղ լինի մեկնարկային կետ, որից պետք է շարժվենք առաջ՝ լի վճռականությամբ ու հավատով, պատրաստ միասնաբար իրականություն դարձնել այն նպատակները, որոնց համար իրենց կյանքը զոհաբերել են մեր քույրերն ու եղբայրները:

Մեր խոնարհումը նահատակված հայրենակիցների ընտանիքներին,

Փառք հայ ժողովրդին,

Փառք հայ մարտիկին:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular