Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախը վիրավոր է, սակայն Արցախը կա՛ և Արցախը լինելու՛ է. Միքայել Արզումանյանի ուղերձը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մ. Արզումանյանը հանդես է եկել ուղերձով՝ տարեմուտի կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Հարգելի զինակիցներ,

Ավարտվում է հերթական տարին: Մեր ժողովուրդը շրջում է իր պատմության բարդագույն էջերից մեկը: 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը խոր վերքեր է թողել յուրաքանչյուրիս հոգում: Թշնամու ագրեսիան կասեցնելիս նահատակվել են մեր ժողովրդի հազարավոր զավակներ՝ իրենց զոհաբերությամբ խափանելով Արցախն ամբողջովին հայաթափելու հրեշավոր ծրագիրը:

Այս պատերազմի ընթացքում հայ մարտիկը կռվել է Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկչության միացյալ ուժերի դեմ: Այո՛, պատերազմը չի ավարտվել այնպես, ինչպես մենք կցանկանայինք, սակայն հայ զինվորը, ծանրագույն մարտերի ընթացքում զոհաբերելով իր կյանքը, կորցնելով իր առողջությունը, ստիպված լինելով թողնել հայրենիքի մի մասը, չի կորցրել իր պատիվը: Թշնամական դաշինքի բացարձակ գերակայության պայմաններում հայ մարտիկների կատարածը, որը կարելի է բնութագրել միայն անօրինակ տոկունություն բառերով, հնարավոր է դարձրել մի իրողություն, ինչի հետ հաշվի է նստում ամբողջ աշխարհը. Արցախը վիրավոր է, սակայն Արցախը կա՛ և Արցախը լինելու՛ է:

Փառք հայրենքի պաշտպանության ժամանակ բոլոր նահատակվածներին: Նրանք հավերժ ապրելու են մեր ժողովրդի հավաքական հիշողության մեջ:

Կորստի վիշտը բոլորինս է, բոլորինս է նաև մեր գործը շարունակելու պարտքը:

Յուրաքանչյուր Ամանոր անցնող տարին գնահատելու, իմաստավորելու և նոր տարվա նպատակները սահմանելու առիթ է: Այո՛, այսօր ունենք այն, ինչ ունենք, սակայն դա չպետք է դառնա հուսալքվելու պատճառ: 2021 թվականը թո՛ղ լինի մեկնարկային կետ, որից պետք է շարժվենք առաջ՝ լի վճռականությամբ ու հավատով, պատրաստ միասնաբար իրականություն դարձնել այն նպատակները, որոնց համար իրենց կյանքը զոհաբերել են մեր քույրերն ու եղբայրները:

Մեր խոնարհումը նահատակված հայրենակիցների ընտանիքներին,

Փառք հայ ժողովրդին,

Փառք հայ մարտիկին:

 

 

Շվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Եմենի կառավարությունում հայտարարել են, որ հութիների դեմ պայքարում ԱՄՆ-ի օգնության կարիքն ունեն Տեսանյութում երևացող անձը որոնվում է Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում Նորվեգիան 2027 թվականին 9 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիր կկառուցվի Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր Ղազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իմ հաջորդ մենամարտը լինելու է տիտղոսային. Ծառուկյանը հայտարարել է, թե երբ է ծրագրում չեմպիոնական մենամարտ անցկացնել UFC-ում «ՆԱՏՕ-ի «մատը խառն է» Հայաստանի «դատարկագլուխ» ողջույնի հարցում»Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է հարթեն խաղաղ գոյակցության ուղին. Սի Ծինփին Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Ահա և Ռուսաստանից հեռանալու արդյունքը. Մեր վերջն է». Հայաստանում ալեկոծություն է կապված Փաշինյանին ուղղված Բաքվի պահանջների հետՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համար Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Քաղաքագետ. «Հայաստանը հետևում է Ուկրաինայի ճանապարհին»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»«Սահմանին ոչ ոք չի հարցնի, թե ինչո՞ւ եք եկել այստեղ»․ Ինչպես են Վրաստանն ու Հայաստանը պատրաստվում Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայինԱրագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս –արևելյան հատվածում․ պատմության այս օրը (սեպտեմբեր 24)Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ամենադիտված