ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի քմահաճույքներն ու իրականությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ շուրջ երկուսուկես տարվա հեղափոխական էյֆորիայով տարված հասարակության այսպես կոչված առաջադեմ հատվածներից մեկը՝ իրավապաշտպան հանրությունը, սկսել է արթնանալ վերջին երկու և կես տարվա լեթարգիական քնից: Չէ, իրականում այդ հանրությունն ամբողջությամբ քնած չէր, սակայն դեռևս չէր ձերբազատվել «նախկինների» դեմ իրենց բուռն պայքարից, և անտեսում էր «ժողովրդավարության բաստիոնի» իշխանավորների հակասահմանադրական, իմա՝ հակօրինական, և ի վերջո՝ հակաժողովրդավարական վարքագիծը: Ըստ էության, «արթնացման» պատճառը ոչ թե «Նիկոլ Փաշինյանի կամ նրա մերձավոր շրջապատի վարքագիծն է, այլ նիկոլի շնորհիվ պարտված պատերազմից հետո առաջ եկած «Հայրենիքի փրկության շարժման» անդամների ելույթները:

Իսկ ի՞նչ են ասում շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանն ու մյուսները: Ասում են, որ Նիկոլը պետք է հեռանա, որպեսզի ձևավորվի նոր՝ ժամանակավոր կառավարություն, և վերջինս իր ձեռքը վերցնի երկիրն անդունդից հանելու ծանրագույն խնդիրը և կարողանա առերեսվել արտաքին աշխարհի և այդ թվում՝ մեր թշնամիների հետ: Սակայն քանի որ Փաշինյանը, թքած ունենալով երկրի ճակատագրի վրա, չի ցանկանում կտրվել աթոռից, ապա հանրապետության ոչ թե «հպարտ», այլ իրապես գիտակից քաղաքացիներին մնում է բոլոր սահմանադրական մեթոդներով «օգնել» նրան դա անելու: Ահա և հենց այստեղ է, որ հանկարծ լեթարգիական քնից արթնացած «պաշտոնական» իրավապաշտպանները սկսում են աղմուկ բարձրացնել՝ ինչպես կարելի է բռնության կոչեր հնչեցնել ընդդեմ ժողովրդի իշխանության և նրա ղեկավարի:

Եվ այստեղ է, որ մարդ ընկնում է մտածմունքի մեջ՝ ո՞վ կարող էր պատկերացնել, որ արևմտյան արժեքային համակարգի ծնունդ իրավապաշտպանությունը կարող է վերածվել ժողովրդավարությունը «պոլի փալաս» դարձրած իշխանության գործունեության աջակցության գործոնի: Ի դեպ, հանրային հեռուստատեսությամբ Փաշինյանի վերջին հարցազրույցում անդրադարձ է եղել հենց բռնության կոչերին և Վազգեն Մանուկյանի միանշանակ ուղերձին՝ «Նիկոլը պետք է հեռանա»: Ի պատասխան՝ Փաշինյանը բարձրաձայնել է իր պատմական մտքերից մեկը՝ «Հեղաշրջման սցենարները պետք է բացառվեն»: Այդ արտահայտությունը ենթադրում է, որ ինքը իշխանության է եկել ոչ թե հեղաշրջման միջոցով, այլ ՀՀ Սահմանադրության շրջանակում, ու որպես վարչապետ ևս գործել է նույն շրջանակներում:

Ի վերջո՝ ի՞նչ է ստացվում․ 2018-ի ապրիլյան իրադարձությունները՝ այդ թվում Ռադիոտան դուռ ջարդելը, սահմանադրության շրջանակներում էին, այնուհետև մայիսի 8-ի ԱԺ շենքի պաշարումով վարչապետ նշանակվելը ևս սահմանադրական եղանակով էր, 5 ամիս անց՝ հոկտեմբերի 2-ի գիշերը հերթական անգամ ԱԺ շենքի պաշարելը ևս սահմանադրական եղանակով էր, հաջորդ տարվա մայիսի 20-ին նրա կոչով դատարաններ շրջափակելը ևս Սահմանադրության շրջանակում էր: Եթե այդ ամենը սահմանադրական եղանակով էր, ապա Հայրենիքի փրկության շարժման իրագործած սցենարները մինչ այսօր եղել են «գերսահմանադրական» եղանակով, և իրագործելիքներն էլ կլինեն ճիշտ այդպիսին:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular