ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չկողմնորոշված իշխանությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս օրերին Հայաստանում ստեղծվել է իսկական քաղաքական ճգնաժամ, քանի որ շուրջ երկու ամիս է երկրի ներսում անիշխանություն է։ Նիկոլ Փաշինյանը, ինչքան էլ փորձում է տարբեր առիթներով, ներկայացնել, թե ամեն ինչ կարգին է և ՀՀ-ն ապրում է իր բնականոն կյանքով, միևնույն է, փայլուն գիտակցում է, որ քաղաքական դաշտում ակնհայտ տապալված իրավիճակում է։ Ստեղծվել է մի իրադրություն, որ երկրի ղեկավարը ոչ մի լծակ չունի սեփական իշխանությունը պահելու համար, իհարկե, բացի ուժայիններից, որոնք գլուխները կախած առ այսօր իրականցնում են «շեֆի» կարգադրությունները։

Թափթփված իրավիճակ է նաև Փաշինյանի քաղաքական թիմում, քանզի իշխանական ներկայացուցիչներն իրականում չգիտեն իրենց քայլերի հաջորդականությունն ու հետագա անելիքները և շատ հաճախ ուղղակի լռում են տեղի ունեցած դեպքերի մասով։ Սեփական տեսակետը բացահայտ ներկայացնել նրանք չեն կարող, ուստի ստիպված փորձում են հրապարակային տեսակետներ չհայտնել, իսկ հայտնելու դեպքում ցույց են տալիս իրենց քաղաքական դիլետանտությունը։ Նախօրեին իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը, լրատվականներից մեկի հետ հարցազրույցում նշել է․

«Վստահ եմ, որ Հայաստանը ստեղծված իրավիճակում պատրաստ չէ արտահերթ ընտրությունների։ Երկրում դեռևս պահպանվում է ռազմական դրությունը, Արցախում դեռևս չի ավարտվել խաղաղության հաստատման գործընթացը, և պետական կառույցներն ու իրավապաշտպան կազմակերպությունները զբաղված են բանտարկյալների վերադարձով, ինչպես նաև անհայտ կորածների որոնմամբ: Պատերազմի պատճառած բազմաթիվ խնդիրների ֆոնին արտահերթ ընտրությունների անցկացումը ամենախելացի զբաղմունքը չէ»,- նշել է նա:

Հովակիմյանի հայտարարությունից բառացիորեն ժամեր անց Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ֆեյսբուքյան գրառմամբ, ներկայացրեց երկրում ստեղծած քաղաքական կազուսային իրադրությունը և նշել․

«Խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում եմ խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով»։

Ի՞նչ է ստացվում․ իշխանական թիմի ներկայացուցիչը թվարկում է մի շարք պայմաններ, թե ինչու չի կարելի անցկացնել արտահերթ ընտրություն, իսկ Փաշինյանը բացահայտ խոսում է արտահերթի անհրաժեշտության և ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը։ Այստեղ տրամաբանական հարց է առաջանում․ արդյո՞ք քաղաքական իշխանական թիմի ներսում չի քննարկվում իրենց առաջիկա անելիքների ու քայլերի հաջորդականության մասին, որպեսզի նման պարադոքսի առաջ չկանգնեն և օրը ցերեկով խայտառակ չլինեն, թե՞ նրանց համար միևնույնն է, թե՞ ինչ են ասում՝ ուղղակի պետք է լսարանին ականջահաճո տեքստեր ներկայացնել։ Այն փաստը, որ Փաշինյանն ու իր թիմը «իզմեր» չունեն, դրա մասին գիտեինք, բայց, որ քաղաքական «ռասկլադ» չունեն և սպոնտան մտքեր են արտահայտում, դա արդեն ծիծաղելի է․ տղե՛րք, շեֆի հետ մեկ-մեկ կոնսուլտացիա արեք՝ բոլորիդ «փուռն» է տալիս։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular