ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հատուկ առաքելություն. ի՞նչ նպատակով է վարչապետը Քյարամյանին «գործուղել» քննչական կոմիտե

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՊՎԾ և ԱԱԾ նախկին պետ Արգիշտի Քյարամյանը, ով պատերազմի օրերին հանրությանը անհայտ պատճառներով ազատվեց զբաղեցրած պաշտոնից, երեկ նշանակվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Շատերի համար այս նշանակումը զարմանալի էր, սակայն ամեն բան իր տեղն է ընկնում, երբ Քյարմյանի նշանակմանը նայում ենք Նիկոլ Փաշինյանի պրիզմայով:

Վերջին օրերին անգամ մամուլն էր գրում, որ վարչապետը այլևս չի վստահում քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին և նույնիսկ բացահայտ իր դժգոհությունն է հայտնել վերջինիս՝ իր հրամանները կատարելու ընթացքում դրսևորվող էնտուզիազմից: Խոսքը, թերևս, ապօրինի հրամանների մասին է, իսկ որ այդպիսիք եղել են և կան` հաստատում է հենց քննչական կոմիտեի նախագահի տեղակալի հրաժարականը, որը տեղի ունեցավ օրեր առաջ: Վերջինս պարզապես չէր ցանկանում գործիք լինել ապիկար իշխանությունների ձեռքում: Հայկ Գրիգորյանի հանդեպ վստահության կորստով էլ պայմանավորված է Արգիշտի Քյարամյանի ներդնումը քննչական կոմիտե, այդպիսով Փաշինյանը հնարավորություն կունենա գործել յուրային մարդու միջոցով, ով պատրաստ է կատարել վարչապետի հրամանները: 

Մյուս կողմից` չմոռանանք, որ Արգիշտի Քյարամյանը պատերազմի ողջ ընթացքում գտնվել է Արցախում և, թերևս, ամենալավն է տիրապետում իրականությանը, հարկ եղած դեպքում էլ կարող է խոսել և այդ իրականության հետ առերեսել նաև հանրությանը, ինչը, իհարկե, Փաշինյանի պլանների մեջ որևէ կերպ չի մտնում: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է Քյարամյանին պահել տեսադաշտում, միևնույն ժամանակ առանցքային պաշտոն տալով՝ ապահովել վերջինիս կողմից իշխանությունների համար այդքան թանկ լռությունը: 

Իսկ ահա հանրությունը Քյարամյանի հետ կապված բազմաթիվ հարցեր ունի, հարցեր, որոնք մինչ օրս մնացել են անպատասխան: Չմոռանանք, որ վերջինս համարվել է Փաշինյանի թիմի ամենահակառուսական կադրերից մեկը, նրա անվան հետ է կապվում Հարավկովկասյան երկաթուղիներում քննությունները, որոնք, ի դեպ, ոչինչ էլ չբացահայտեցին: Քյարամյանի անվան հետ է կապվում նաև ԱԱԾ պետ լինելու ընթացքում 1400 ադրբեջանցու հայկական անձնագրեր բաժանելու մասին տեղեկությունը, որը պատկան մարմինները շատ արագ ջրեցին: Նրա անվան հետ է կապվում հետախուզության և հակահետախուզության տոտալ տապալումը պատերազմի ընթացքում: 

Այս սկանդալները, սակայն, չեն խանգարում Փաշինյանին այսչափ կարճ ժամանակահատվածում Քյարամյանին ևս մեկ անգամ պաշտոնի նշանակել: Ինչպես երևում է` Փաշինյանը առաջնորդվում է ՀՀՇ-ական մի շատ հայտնի ասացվածքով… 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular