ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գլխապտույտ զարգացումներ Արցախում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես տեղեկացնում են տարբեր լրատվամիջոցներ, Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ կլինի աշխատանքի դեկտեմբերի 25-ին։ Հայտնի է դարձել, որ Արցախից արգելվում է 18-55 տարեկան տղամարդկանց ելքը, իսկ մյուս քաղաքացիներին թույլատրվում է ելքի վիզա ստանալ։ Հարց է առաջանում՝ ի՞նչ են պատրաստվում անել Ղարաբաղի ու ղարաբաղցիների հետ։ Քայլերի տրամաբանությունը վկայում է, որ կոնկրետ նպատակներ են հետապնդվում՝ Արցախն ամբողջությամբ պոկում են Հայաստանից՝ բացելով տարածաշրջանի լոգիստիկան։ Մասնավորապես, կբացեն օդանավակայանը, կլինեն չվերթներ դեպի Ռուսաստան։ Ըստ էության՝ Ղարաբաղյան պատերազմը նաև տարածաշրջանային լոգիստիկայի փոփոխության պատմություն է։

Անկարան ու Մոսկվան սկսում են «բացել» տարածաշրջանը, ի վնաս Իրանի ու Հայաստանի։ Փաստացի, Թուրքիան ու Ռուսաստանը չեն թաքցնում Հայաստանն Իրանից բաժանելու, Հայաստանի տարածքով Նախիջևանից ճանապարհի անցկացման մտադրությունը, և հենց դրանով է պայմանավորված Սյունիքում «դեմարկացիան»։ Արդեն խոսում են, որ Բաքուն դեմարկացիայի ժամանակ կստանա նաև «Մեղրիի միջանցքը»։ Չմոռանանք նաև, որ բացի այդ, Բաքուն արդեն մի քանի ճանապարհ է կառուցում Ղարաբաղի տարածքում՝ Հորադիզից Հադրութով դեպի Շուշի։ Ալիևը խոստանում է երկաթուղի կառուցել մինչև Ստեփանակերտ։ Բաքուն դեմ չէ նաև Ստեփանակերտի օդանավակայանի գործարկմանը։

Այս ամենի արդյունքում Հայաստանը կհայտնվի լիակատար մեկուսացման մեջ՝ սահման ունենալով միայն Թուրքիայի և Ադրբեջանի հետ, իսկ Արցախը կդառնա մեծ «կայարան» Մետաքսի ճանապարհի թուրքական հատվածի վրա։ Բայց դրա համար Արցախում պետք է լինի որոշակի թվով հայ բնակչություն, և դա կապահովի Ռուսաստանը, որը կբացի նրա համար «օդային փականը»։ Նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատումից հետո Հայաստանի ու Արցախի իշխանություններն սկսեցին կոչ անել արցախցիներին վերադառնալ տուն։ Հենց «կրիտիկական մեծամասնությունը» վերադարձավ, իշխանությունները որոշեցին սահմանափակել տղամարդկանց ելքը երկրից։ Արցախիցները դեռ դուրս չեն եկել շոկից և ընդունում են բոլոր անմիտ որոշումները, որոնք կայացվում են Բաքվում, Անկարայում, Մոսկվայում, Աղդամում և լուռ «ստորագրվում» Երևանում։ Ստեփանակերտում դժվար է որոշել, թե ով է իշխանությունը։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular