ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ քաղաքական օրակարգի բազմաքայլ կոմբինացիան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաստացի, հետկապիտուլյացիոն այս գահավիժման օրերին մեր երկրում և, եթե դեռ կարելի է ասել՝ հասարակության ներսում տեղի է ունենում որոշակի սահմանազատում կամ՝ ինքնաբերաբար լյուստրացիա: Եվ Հայաստանի ու հայության համար իսկական չարիք դարձած Նիկոլ Փաշինյանը որքան ավելի է ձգում իր իշխանության չարաղետ տևողությունը, այնքան ավելի հստակ է ընդգծվում սահմանազատումը, այնքան ավելի որոշակի է դրսևորվում նշված լյուստրացիան: Ըստ էության, տվյալ դեպքում նկատի ունենք այն, որ նոյեմբերի 9-ից սկսած, ամեն օր բացահայտվել են կոնկրետ գործիչներ և շրջանակներ, որոնք ինչպես ուղղակիորեն, այնպես էլ՝ անուղղակիորեն աջակցել և աջակցում են Նիկոլ Փաշինյանին, ծառայում են նրան, սպասարկում են նրա ու նրա կորստաբեր «քայլաթմի» խմբակային ու անհատական շահերը: Դա, այո, որոշակի բացահայտում է, որը տեղի է ունենում ինքնաբերաբար, և որից կոշտ ու խիստ հետևություններ պետք է անի Հայաստանի ցանկացած հաջորդ իշխանություն, անկախ այն բանից, թե որ ուժը կգա իշխանության կամ ով կլինի պետության ղեկավարը:

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ժողովրդի թիկունքում, ըստ էության, միանձնյա ստորագրել է Արցախը թշնամուն հանձնելու, ինչպես նաև՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտող ու երկրի, ՀՀ քաղաքացիների կյանքի անվտանգությունը խաթարող խայտառակ և նվաստացուցիչ կապիտուլյացիա, բոլորը ունեին և ունեցել են ընտրության հնարավորություն: Ընտրությունը, ըստ որում, երբեք այդքան պարզ չի եղել, քան նոյեմբերի 10-ից սկսած: Բոլոր նրանք, ովքեր շարունակում են մնալ ու մնում են Փաշինյանի կողքին ու նրա գլխավորած իշխանության մեջ, նույնպիսի կապիտուլյանտ և հողատու են, ինչպես «իրենց սրտի Նիկոլը»: Այս շարքում պետք է առաջին հերթին նշել Փաշինյանի գլխավորած կառավարության բոլոր նախարարներին, այդ թվում՝ նոյեմբերի 9-ից մեկ շաբաթ, 10 օր անց հրաժարական տվածներին: Նաև, իհարկե, փոխնախարարներին: Նաև, բնականաբար, նորանշանակներին: Հաջորդը, իհարկե, Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊԿ-ն է, հարկավ՝ խորհրդանշական հապավմամբ կուսակցության ղեկավար ամբողջ կազմը, գումարած՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ամբողջ կազմը:

Որոշակիորեն «լյուստրացված» են նաև ուժային բլոկի գերատեսչությունների անխտիր բոլոր ղեկավարները, ոստիկանապետ, պաշտպանության նախարար, ԱԱԾ տնօրեն, ԳՇ պետ և այլն: Իրականում հաջորդն այս շարքում Փաշինյանի համար «խաղացածներն» ու «խաղացողներն» են, ի դեմս պայմանական ասած «սոսրոսյուգենդի» ամբողջ կազմի՝ սորոսական սնուցմամբ բոլոր այսպես կոչված՝ ՀԿ-ները: Միաժամանակ, անհրաժեշտ է հետևություններ անել նաև որոշակի քայքայիչ աղանդների ու աղանդապետերի հետ կապված, որոնք ևս բացահայտվեցին: Էական է չմոռանալ ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցնող Արմեն Սարգսյանի մասին, որքան էլ որ նա, ի վերջո, խոսեց Փաշինյանի հեռանալու անհրաժեշտության մասին, չափազանց շատ հարցեր կան: Քաղաքական ուժերի շարքում լյուստրացիան՝ տվյալ դեպքում ևս շատ պարզ ու արագ տեղի ունեցավ. բոլոր այն «մարդ-կուսակցությունները», որոնք շտապեցին հանդիպել ԱԺ քայլական նախագահ Արարատ Միրզոյանի հետ, հանգիստ կարող են համարվել Փաշինյանի «խաղը տանող»:

Դա անհրաժեշտ կլինի անել ոչ թե ու ոչ այնքան այն պատճառով, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկ ուրիշի հանդեպ չարություն կամ քեն ունի: Ո՛չ: Դա անհրաժեշտ կլինի անել զուտ այն բանի համար, որ Հայաստանը առաջընթացի ինչ-որ շանս ստանա՝ մաքրվելով կամ ազատվելով աղանդավորա-սորոսական, ադրբեջանա-թուրքական բալաստից, որն այդպես հետևողականորեն այս օրերին ակտիվորեն բացահայտեց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը կամ նրանք ինքնաբացահայտվեցին սեփական նախաձեռնությամբ: Դա անհրաժեշտ է նույնքան, որքան անհրաժեշտ է Պետական հատուկ հանձնաժողովով կամ Քննչական հատուկ խմբով կատարվածի քննությունն ու, այսպես ասենք՝ «համազգային քննությունը»:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular