ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ բախվում ես իրականության հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին Վլադիմիր Պուտինը, խոսելով Մերձավոր Արևելքում, Կովկասում, Աֆրիկայում անվտանգային ռիսկային միջավայրերի մասին, մատնանշել է ՌԴ անվտանգային խնդիրներն ու առաջնահերթությունները: Ըստ էության, Պուտինի թվարկած հինգ կետերում հատկապես ուշադրության է արժանի վերջին երկուսը: «Ռազմական գիտության զարգացում, ժամանակակից հակամարտությունների փորձի ուսումնասիրում, մի շարք բանակներում նոր ֆիզիկական սկզբունքների վրա հիմնված սպառազինության ի հայտ գալու հանգամանքի հաշվի առում»: Հաջորդը, որ ըստ Պուտինի պետք է անել, «արհեստական ինտելեկտի տարրերով տեխնիկայի, ռոբոտացված համալիրների, անօդաչուների, կառավարման ավտոմատացված համակարգերի յուրացումն է»:

Փաստացի, Վլադիմիրովիչն անուղղակիորեն անդրադարձել է Արցախի պատերազմի խնդիրներին և ակնարկել դրանից, դե ֆակտո, դաս քաղելու անհրաժեշտության մասին: Բանն այն է, որ 2020 թվականի ընթացքում Ռուսաստանը երեք ուղղությամբ հայտնվել է անուղղակի, սակայն իր շահերն ու հետաքրքրությունը կենսականորեն շոշափող ռազմական բախումներում, երեք դեպքում էլ գործնականում տանուլ տալով: Նախ սիրիական Իդլիբում Ռուսաստանի աջակցությամբ առաջ շարժվող սիրիական կառավարական բանակը ստիպված էր կանգ առնել և կրել մեծ կորուստներ, այն բանից հետո, երբ հակառակ ուղղությունից շարժվեց թուրքական զինուժը, կիրառելով հայ զինուժի գլխին պատուհաս դարձած «Բայրաքթարները»: Հաջորդը Լիբիայում էր, երբ ռուսական աջակցությամբ Տրիպոլիի գրավման հավակնող գեներալ Հավթարի բանակը ստիպված էր նահանջել իր նպատակներից, կորցնելով ռազմական նախաձեռնությունն ու կրելով մեծ կորուստ: Դա էլ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ առավել ակտիվ միջամտեց Թուրքիան և դարձյալ կիրառեց «Բայրաքթարները»: Երրորդը Արցախն էր, որտեղ մեծ կորուստներ կրեց հայկական բանակը: Մեծ հաշվով, դա ևս ռուսական ռազմական պարտություն էր, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանն է եղել Հայաստանի անվտանգային գործընկերը հետխորհրդային շրջանում: Ի դեպ, այս խնդիրը լայնորեն քննարկվում է ռուսական փորձագիտական շրջանակներում:

Ընդ որում, հատկանշական է, որ Բաքվում դեռեւս Իդլիբից և Լիբիայից հետո բավականին բաց տեքստով գրում էին, որ թուրքական այդ ռազմական հաջողությունները կարող են կիրառելի լինել նաև Արցախում, որտեղ հայկական ուժերը պատրաստված են և կռվելու են ռուսական մոդելով: Կարող ենք արձանագրել, որ այս ընդհանուր համատեքստում, Պուտինի հայտարարությունները բավական խոսուն են, երբ Ռուսաստանի նախագահի մակարդակով այդ պետության առաջ դրվում են անցնող տարվա ռազմական կոնֆլիկտներից դաս քաղելու հրամայականներ:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular