Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ բախվում ես իրականության հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին Վլադիմիր Պուտինը, խոսելով Մերձավոր Արևելքում, Կովկասում, Աֆրիկայում անվտանգային ռիսկային միջավայրերի մասին, մատնանշել է ՌԴ անվտանգային խնդիրներն ու առաջնահերթությունները: Ըստ էության, Պուտինի թվարկած հինգ կետերում հատկապես ուշադրության է արժանի վերջին երկուսը: «Ռազմական գիտության զարգացում, ժամանակակից հակամարտությունների փորձի ուսումնասիրում, մի շարք բանակներում նոր ֆիզիկական սկզբունքների վրա հիմնված սպառազինության ի հայտ գալու հանգամանքի հաշվի առում»: Հաջորդը, որ ըստ Պուտինի պետք է անել, «արհեստական ինտելեկտի տարրերով տեխնիկայի, ռոբոտացված համալիրների, անօդաչուների, կառավարման ավտոմատացված համակարգերի յուրացումն է»:

Փաստացի, Վլադիմիրովիչն անուղղակիորեն անդրադարձել է Արցախի պատերազմի խնդիրներին և ակնարկել դրանից, դե ֆակտո, դաս քաղելու անհրաժեշտության մասին: Բանն այն է, որ 2020 թվականի ընթացքում Ռուսաստանը երեք ուղղությամբ հայտնվել է անուղղակի, սակայն իր շահերն ու հետաքրքրությունը կենսականորեն շոշափող ռազմական բախումներում, երեք դեպքում էլ գործնականում տանուլ տալով: Նախ սիրիական Իդլիբում Ռուսաստանի աջակցությամբ առաջ շարժվող սիրիական կառավարական բանակը ստիպված էր կանգ առնել և կրել մեծ կորուստներ, այն բանից հետո, երբ հակառակ ուղղությունից շարժվեց թուրքական զինուժը, կիրառելով հայ զինուժի գլխին պատուհաս դարձած «Բայրաքթարները»: Հաջորդը Լիբիայում էր, երբ ռուսական աջակցությամբ Տրիպոլիի գրավման հավակնող գեներալ Հավթարի բանակը ստիպված էր նահանջել իր նպատակներից, կորցնելով ռազմական նախաձեռնությունն ու կրելով մեծ կորուստ: Դա էլ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ առավել ակտիվ միջամտեց Թուրքիան և դարձյալ կիրառեց «Բայրաքթարները»: Երրորդը Արցախն էր, որտեղ մեծ կորուստներ կրեց հայկական բանակը: Մեծ հաշվով, դա ևս ռուսական ռազմական պարտություն էր, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանն է եղել Հայաստանի անվտանգային գործընկերը հետխորհրդային շրջանում: Ի դեպ, այս խնդիրը լայնորեն քննարկվում է ռուսական փորձագիտական շրջանակներում:

Ընդ որում, հատկանշական է, որ Բաքվում դեռեւս Իդլիբից և Լիբիայից հետո բավականին բաց տեքստով գրում էին, որ թուրքական այդ ռազմական հաջողությունները կարող են կիրառելի լինել նաև Արցախում, որտեղ հայկական ուժերը պատրաստված են և կռվելու են ռուսական մոդելով: Կարող ենք արձանագրել, որ այս ընդհանուր համատեքստում, Պուտինի հայտարարությունները բավական խոսուն են, երբ Ռուսաստանի նախագահի մակարդակով այդ պետության առաջ դրվում են անցնող տարվա ռազմական կոնֆլիկտներից դաս քաղելու հրամայականներ:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ» Նրանք ձգտում են վերահսկողություն հաստատել Հայաստանի նկատմամբ. «Փաստ»Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ» Տավուշում հուլիսյան սրացման ժամանակ 24-ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են հարձակումները․ պատմության այս օրը (16 հուլիս)Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ամենազավեշտալին․ ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ»Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ» «Դավիթն արդարության և ազնվության հարցերում ոչ մի զիջում չուներ». Դավիթ Գիշյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Շիկահողի դիրքում. «Փաստ»Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյան Լույս չի լինելու Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ»Ի՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ»Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ»«Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ»Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ»Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ»Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ»16-ամյա աղջիկը հնարավոր է ինքնասպան է եղել․ հարևանները շոկի մեջ են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը կժամանի Մոսկվա․ ՌԴ ԱԳՆ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը կանխատեսել է Անգլիա-Արգենտինա զույգի հաղթողին Ռուսաստանը պատրաստ է շուտով ստորագրել Ուկրաինայում կարգավորման համաձայնագիրը. Թրամփ Ինչպես է սկսվել Վաղարշյանի կրակոցներըԵրևանում «BMW»-ն բախվել է բնակչի քարե շինությանը. վարորդը մաhացել է Դանի Օլմոն ֆանտաստիկ խաղացող է իր դիրքում, իսկական հանճար է. Դե լա Ֆուենտե Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի «Վարդաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր «Ռազբորկա»՝ Երևանում Վարդավառի օրը․ ի՞նչ է եղել Վահագն Խաչատուրյանը Կատարի էմիրի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ. Թուրքիայի ԱԳՆ 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Կիլիան Մբապեն մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ԴաջվածքՀնարավոր է կարկուտ․ եղանակն այս օրերին Նավթի գներն աճել են Ռուսաստանը գիշերը hարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք մարզերի. կան զnhեր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խnցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ. Ուկրաինայի ԶՈւ ««Այդ սպառնալիքը չի կարելի թերագնահատել». Ինչպես է ԵՄ-ն ընդլայնում իր ազդեցության ցանցը Հայաստանում»Իրանում ԱՄՆ-ի hարվածների hետևանքով զnhվել է 30 խաղաղ բնակիչ Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն․ հասցեներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Ամենադիտված