ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խմբագրական խորհրդակցությամբ ղեկավարվող Հայաստան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրվա տեղեկատվական լրահոսը փոփոխվում է կայծակնային արագությամբ․ անընդհատ լուրեր են շրջանառվում՝ տարածքներ հանձնելու, նորից զոհեր տալու և մեր դիրքապահներին գերեվարելու մասին ինֆորմացիաները պայթեցնում է մարդու բանակակնությունը: Ու այս ամենը կատարվում է Նիկոլի պատասխանատվությանը վստահված երկրում: Սույն անձնավորությանը ժողովուրդը քվե է տվել` համոզված լինելով, որ ապահովելու է անվտանգությունը և՛ ներսում, և՛ սահմաների վրա՝ որպես երկրի վարչապետ, իսկ պատերազմի ժամանակ` գերագույն գլխավոր հրամանատար: Արդյո՞ք գիտակցում էր Փաշինյանը, որ նման պատասխանատվություն էր ստաձնելու, երբ այլընտրանք չթողնելով՝ հայտարարում էր․ «կա՛մ ես կընտրվեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»: Փաստացի Արցախում իր խնդիրը հիմնականում լուծելուց հետո Ադրբեջանն անցել է Հայաստանի սահմանների վերաձևմանը: Օրը ցերեկով բացահայտ զիջումներ ենք ունենում Սյունիքի բարձրադիր, տասնամյակներով ամրացրած և մեզ համար շահեկան դիրքերում, զիջում ենք Կապանի անվտանգության գոտին: Վտանգված է Կապանի օդանավակայանը, Գորիս-Կապան մայրուղին, Սյունիքի համայնքները մնում են թշնամու նշանառության տակ, որ ամեն վայրկյան կրակի տակ է լինելու բնակիչների ապրելու իրավունքը: Թշնամին ուզում է, իսկ մենք տալիս ենք, և սա արվում է ՀՀ իշխանությունների ու թշնամու ձեռք բերված համաձայնությամբ: Այսօր իշխանությունները, մասնավորապես ՊՆ-ն, մեր դիրքապահներին հրամայում են թողնել դիրքերը թշնամուն և նահանջել:

Պատնեշները զիջելով` Ադրբեջանին տալիս ենք սահմաններն է՛լ ավելի առաջացնելու դյուրին հնարավորությունը վաղվա և մյուս օրերի համար, ինչը բնավ էլ բացառված չէ նման անտերուդուրս պայմաններում: Երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անհատը և իր կառավարությունը բացարձակ անկարող են ապահովել ՀՀ անվտանգությունը, և օր-օրի տանուլ ենք տալիս մեր հանրապետությունը, այսօր՝ Սյունիքից, վաղը լինելու է Տավուշից կամ ասենք Գեղարքունիքից: Այս ամենին զուգահեռ շոշափելիորեն չենք զգում մեր բանակի ներկայությունը և համապատասխան նախարարության գոյությունը: Մեր իշխանությունը չկարողացավ միջազգային հանրության ուշադրությունը դարձնել այն փաստին, որ զինադադարից հետո ադրբեջանցիները հարձակվում են հայկական դիրքերի վրա, սպանում եւ գերեվարում են դիրքապահներին, կարծես դա նորմալ է և բնական:

Օր-օրի իրականությանը մոտ է դառնում այն ենթադրությունը, որ այս պատերազմը պայմանավորված էր: Տեսանելի է, որ պայմանավորվածություն կա նաև պատերազմից հետ հարևան երկրին Հայաստանից տարածքներ հանձնելու շուրջ: Այս իշխանությունն ամեն վայրկյան սպառնում է Հայաստանի անվտանգությանը` ուղղակի զիջելով տարածքներ: Նման իրավիճակում ԱԱԾ-ն, որ երկրի անվտանգության երաշխավորն է, պարտավոր է կանխել չարիքը` մեկուսացնելով Նիկոլ Փաշինյան երևույթին, որը կանգ չի առնում երկիրը թշնամուն հանձնելու գործընթացում ո՛չ պատերազմական իրավիճակում, ո՛չ խաղաղ ժամանակ: ԱԱԾ-ն պարտավոր է այսօր գործել հանուն վաղվա Հայաստանի, քանի որ ապագան վտանգված է ու անորոշ: Եվ դա պետք է անի հենց այսօր, վաղը ուշ կլինի, վաղը մենք նոր տարածքներ կզիջենք Ադրբեջանին:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular