ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` տակդիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պամպերս տակդիրի ստեղծման պատմությունը սկսվել է 20-րդ դարի կեսերից: Այդ ժամանակ Procter & Gamble ընկերության առաջատար մասնագետ, քիմիկոս Վիկտոր Միլսը ստիպված է եղել հոգ տանել իր երեք թոռների մասին, և հենց այդ ժամանակ էլ  մտահղացել է երեխաների տակդիրները ոչ թե լվանալ, այլ դեն նետել: Բայց մի կարծեք, որ երեխաների խնամքն է նրան դրդել նման գյուտի, դա եղել է սովորական մարդկային ցանկություն  հեշտացնել իր կյանքը: Գաղափարը կյանքի կոչելու համար Վիկտորը իր շուրջն է հավաքել մի քանի աշխատակիցների և նրանց առաջադրանք տվել ստեղծել այնպիսի տակդիր, որը կունենր բարձր կլանողականություն: Հետագայում նախատեսվում էր այս տակդիրը տեղադրել հատուկ ձևի պլաստմասե տաբատների մեջ: Միլզը փորձարկել է իր ստեղծած առաջին մոդելները սեփական թոռների վրա և մեծ բավականություն է ստացել: Լրացուցիչ նշենք, որ նրա կինը և դուստրը, իհարկե, չէին մոռացել այն ժամանակը, երբ բոլորը ատամները լվանալու համար օգտագործում էին փոշի, և իրենք արդեն օգտագործում էին հեղուկ ատամի մածուկ, որը հորինել էր հենցՎիկտորը:

Տակդիրի գաղափարը խոստումնալից է ստացվել, և դա հաստատվել է տնային թեստերով: Այժմ տեսնելու համար, թե ինչպես կարձագանքի Ամերիկայի մանուկ բնակչությունը նոր արտադրանքին,  նոր խմբաքանակ է ստեղծել: Բայց պարզվել է, որ բնակչության արձագանքը ծայրաստիճան բացասական է, և միանգամյա օգտագործման տակդիրների ստեղծումը կարող է հենց այդտեղ էլ ավարտվել: Եվ զարմանալի չէ, քանի որ տակդիրների փորձարկումներն իրականացվել են ավելի քան անբարենպաստ պայմաններում: Դալլաս քաղաքում ամռան շոգ օրեր են լինում, ջերմաչափի մոտ +30 աստիճան ցելսիուս և բարձր: Մնում է միայն կռահել, թե ինչպիսին են եղել ծնողների արձագանքները, որոնց առաջարկվում էր պլաստմասսե տաբատներ հագցնել իրենց երեխաներին: Եղել են համարձակներ, որոնք համաձայնվել են փորձել դա, բայց նրանք շատ արագ հրաժարվել են այդ փորձարկումից, քանի որ նորածինների մաշկի վրա գրեթե ակնթարթորեն գրգռման օջախներ ենհայտնվում:

Բարեբախտաբար, գյուտարարները չեն հանձնվել, քանի որ բացասական արդյունքը նույնպես արդյունք է: Եվ հետագա աշխատանքի շարունակության արդյունքում, միանգամյա օգտագործման տակդիրները, մեծ հաջողությամբ սկսել են զանգվածաբար օգտագործվել 1959 թվականի մարտից: Նոր տակդիրների փորձնական խմբաքանակը եղել է  37000 հատ: Նոր տակդիրը արդեն պլաստմասսե կաղապարով չենեղել: Այժմ այն ավելի լավ է կլանել խոնավությունը: Բացի այդ, տակդիր ստեղծողները առաջարկել ենմիանգամից երկու տեսակի տակդիրի ընտրություն` կոճակներով կամ կպչուն ժապավեններով: Թեստերը, որոնք որոշիչ են դարձել տակդիրի պատմության մեջ, որոշվել են իրականացնել Նյու Յորք նահանգի Ռոչեսթեր քաղաքում: Օգտատերերիցշատերը նախընտրել են կոճակներով մոդելը: Փորձի մասնակից ընտանիքների ավելի քան 2/3-ը դրական է գնահատել նոր տակդիրները ՝ հասկանալով, որ այդ մեկանգամյա օգտագործման միջոցները շատ ավելի լավ են, քան բազմակի օգտագործման տակդիրները: Ավելացնենք, որ ժողովրդի մոտ արմատացած պամպերս անունը գալիս է հետխորհրդային տարածք ներկրված այդ մինգամյա տակդիրը արտադրող ընկերության անունից:

 

Բնութագրությունը հասանալի չէ

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular