ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ դեկտեմբերի 20

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի շտապեք: Շտապողական եզրահանգումները, ոտքի վրա ընդունված որոշումները հազիվ թե ճիշտ լինեն: Եթե դուք հանգիստ մտածեք ստեղծված իրավիճակի շուրջ, կհասկանաք՝ ինչպես գործել: Երբեմն արժե պարզապես թույլ տալ, որպեսզի իրադարձություններն իրենց հունով ընթանան ու նայել, թե ինչի դա կարող է հանգեցնել:

Աշխատեք խուճապի չմատնվել ու չհուզվել, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա: Դուք անպայման կգտնեք իրավիճակը հսկողության տակ առնելու ձևը: Համբերատարությունն ու համառությունը հնարավորություն կտան հաջողությամբ ավարտել այն գործերը, որոնցից մյուսները գլուխ չեն հանել: Օրվա երկրորդ կեսին հավանական են դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ հետաքրքիր օր է սպասվում: Այն հրաշալի է նոր գործեր ստանձնելու, վերջին շրջանում առաջ եկած համարձակ գաղափարների իրագործմանն անցնելու համար: Շատ բան թեթև կստացվի: Կարող եք ղեկավարվել ինտուիցիայի հուշումներով, որը չի հիասթափեցնի անգամ ոչ միանշանակ իրավիճակներում: 

Ինչ-ինչ ընտանեկան խնդիրներ կլուծվեն ձեր ակտիվության, համառության ու նպատակասլացության շնորհիվ: Մտերիմները պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնությունները, այդ թվում՝ այնպիսիք, որոնք նախկինում նրանց կասկածելի էին թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հարմար է հանգստի, չհոգնեցնող զբաղմունքների ու ձեզ համար թանկ մարդկանց հետ հաճելի շփումների համար: Հնարավոր են անսպասելի առաջարկներ, հրավերներ այնպիսի վայրեր, որոնց մասին նախկինում չեք էլ լսել: Վերջնական որոշում ընդունելուց առաջ ամեն ինչ կշռադատեք. շտապելու կարիք չկա:

Օրվա երկրորդ կեսը հարմար է օգտակար գնումներ անելու կամ գոնե դրանք մտերիմների հետ քննարկելու համար: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Նշանի որոշ ներկայացուցիչների կվերադարձնեն հին պարտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսը լավ կդասավորվի: Այն հարմար է լուրջ գործերի, ֆինանսական հարցերի լուծման, ինչպես նաև այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց հետ հարաբերությունները ձեզ համար կարևոր են: Ձեզ կհաջողվի ճիշտ տոն և անհրաժեշտ բառեր ընտրել, լավ տպավորություն թողնել նույնիսկ նրանց վրա, որոնք սովորաբար շատ պահանջկոտ են շրջապատողների հանդեպ:

Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի հանգստանալն ու ուժերը վերականգնելը: Արժե ոչ մեծ դադար վերցնել, զբաղվել թեկուզ ոչ այնքան օգտակար, բայց ձեզ համար հաճելի ու ոգեշնչող գործով: Կարևոր զրույցների համար լավագույն ժամանակը չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Անկախ ամեն ինչից հանգստություն պահպանեք: Եթե սկսեք հուզվել ու նյարդայնանալ դատարկ բաների պատճառով, ապա օրը բարդ կդասավորվի: Կարևոր կլինի բարեհամբույր լինել նույնիսկ նրանց հետ, որոնց առանձնապես չեք համակրում: Չարժե կոնֆլիկտներ հրահրել. ձեր բարյացակամ լինելը կփոխանցվի նաև շրջապատողներին, հարաբերություններն էլ դեպի լավը կփոխվեն:

Երեկոն կուրախացնի հաճելի անակնկալներով, հաջող զուգադիպություններով: Չի բացառվում՝ հենց այդ հատվածում հասկանաք՝ ինչպես կարելի է հասնել վաղուց դրված նպատակներին, նաև նրան, ինչի մասին վաղուց էիք երազում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօրվա շատ իրադարձություններ ավելի կարևոր ու լուրջ կլինեն, քան կարող են թվալ առաջին հայացքից: Հետևեք տեղի ունեցողին. եթե ճիշտ եզրահանգումներ անեք, կկարողանաք խուսափել ապագայի շատ խնդիրներից: Արժե լսել խորհուրդները. դրանք հաճախ օգտակար կլինեն:

Երբեմն հեշտ չեն դասավորվի հին ծանոթների հետ հարաբերությունները: Ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա, երբեմն վեճեր կծագեն: Բայց դուք կաշխատեք հարթել բոլոր սուր անկյուններն ու փոխզիջումային տարբերակներ գտնել: Եվ դա կստացվի: Ձեր ջանքերի շնորհիվ կհաջողվի խուսափել կոնֆլիկտներից, ընդհանուր լեզու գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Չնայած դժվարություններից ամբողջությամբ խուսափել հազիվ թե ստացվի, օրը վատ չի դասավորվի: Լավատեսությունն ու լավ տրամադրությունը կօգնեն ձեզ գլուխ հանել նույնիսկ շատ բարդ խնդիրներից: Նոր գործերը ոգևորությամբ կստանձնեք, և դրա շնորհիվ արագ կհասնեք հրաշալի արդյունքի:

Հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, կարևոր բաների մասին պայմանավորվելը: Դուք հաճախ կես խոսքից կհասկանաք ոչ միայն մտերիմներին, այլև նոր ծանոթներին: Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Հնարավոր են ռոմանտիկ տարվածություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է օգտակար գործերի համար: Աննշան ջանքեր գործադրելով էլ կարող եք մեծ հաջողությունների հասնել: Դուք աշխատասեր կլինեք, համառ, պատրաստ կլինեք հաղթահարել խոչընդոտները, և հենց դրա շնորհիվ էլ կհասնեք դրված նպատակներին, հրաշալի գլուխ կհանեք այնտեղ, որտեղ ուրիշներն անհաջողության են հանդիպել: Հաճախ օգտակար կլինի այն, ինչ հասցրել եք ավելի վաղ սովորել:

Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում, հաճելի իրադարձություններ ընտանիքում: Դուք բաց չեք թողնի ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու հնարավորությունը: Հարմար օր է նվերներ ընտրելու, հաճելի անակնկալներ նախապատրաստելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հագեցած օր է: Գործեր շատ կլինեն, ընդ որում՝ ծրագրված գործերին կավելանան լրիվ նորերը: Ամեն ինչ հասցնելու համար ստիպված եք լինելու հրաժարվել հանգստից, կհետաձգեք ծրագրած հանդիպումները: Այդ ամենը կարող է փչացնել տրամադրությունը, բայց, բարեբախտաբար, ոչ երկար ժամանակով. դուք կրկին ձեզ հրաշալի կզգաք, երբ տեսնեք, թե ինչ արդյունքների եք կարողացել հասնել:

Օրվա երկրորդ կեսին մտերիմները ձեր օգնության կարիքը կզգան: Ընտանեկան հոգսերը երբեմն առաջին պլանում կհայտնվեն, բայց դուք չեք բողոքի: Երեկոն հաճելի լուրեր ու հրավերներ է խոստանում, որոնց հաճույքով կհամաձայնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի, խոստումնալից օր է: Աստղերը ձեր կողմից կլինեն, և հաջողության հասնելու շանսերը մեծ են: Նկատի ունեցեք, որ այսօր չարժե շտապել ու տաքանալ, փորձել մի քանի գործ միանգամից անել: Միայն մտածված ու հետևողական գործողությունները անհրաժեշտ պտուղները կտան:

Օրվա առաջին կեսը հավաքվածություն ու կենտրոնացվածություն է պահանջում, իսկ ահա երկրորդին կարող եք թուլանալ ու հանգստանալ: Երեկոն հարմար է մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների համար: Կարող եք հյուրեր ընդունել, իմպրովիզացված ընտանեկան տոներ կազմակերպել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օգտակար կլինի նախաձեռնող լինելը: Չարժե սպասել, որ ինչ-որ մեկը ձեր փոխարեն լուծի գոյություն ունեցող խնդիրները, պատասխաններ գտնի բոլոր հարցերին: Գործեք, եթե դրական փոփոխություններ եք ուզում. ձեզ մոտ շատ բան պարզապես հրաշալի կստացվի: Ամենայն հավանականությամբ պետք կգա ավելի վաղ ստացված փորձը, որի շնորհիվ դուք նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի:

Հարմար օր է շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ովքեր սովորաբար հակված չեն զրույցների և տհաճությամբ են կապի դուրս գալիս: Հնարավոր են հանդիպումներ հին ընկերների հետ, որոնց վերջերս կարոտում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Համառությունը, ամրությունը, սեփական ուժերի հանդեպ վստահությունը կօգնեն ամրապնդել դիրքերը, հուսալի համախոհներ ձեռք բերել: Մի նահանջեք, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա. դուք նպատակին հասնելու հնարավորություն ունեք, նույնիսկ եթե իրավիճակն այնքան էլ բարենպաստ չէ: Նոր խնդիրներ կհայտնվեն, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Այստեղ լավ գլուխ կհանեք, ինտուիցիան էլ կհուշի՝ ինչպես գործել:

Հարմար օր է օգտակար իրեր գնելու համար, օրինակ՝ կահույք կամ կենցաղային տեխնիկա: Կհաջողվի մտերիմների համար հրաշալի նվերներ ձեռք բերել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular