Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ դեկտեմբերի 20

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի շտապեք: Շտապողական եզրահանգումները, ոտքի վրա ընդունված որոշումները հազիվ թե ճիշտ լինեն: Եթե դուք հանգիստ մտածեք ստեղծված իրավիճակի շուրջ, կհասկանաք՝ ինչպես գործել: Երբեմն արժե պարզապես թույլ տալ, որպեսզի իրադարձություններն իրենց հունով ընթանան ու նայել, թե ինչի դա կարող է հանգեցնել:

Աշխատեք խուճապի չմատնվել ու չհուզվել, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա: Դուք անպայման կգտնեք իրավիճակը հսկողության տակ առնելու ձևը: Համբերատարությունն ու համառությունը հնարավորություն կտան հաջողությամբ ավարտել այն գործերը, որոնցից մյուսները գլուխ չեն հանել: Օրվա երկրորդ կեսին հավանական են դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ հետաքրքիր օր է սպասվում: Այն հրաշալի է նոր գործեր ստանձնելու, վերջին շրջանում առաջ եկած համարձակ գաղափարների իրագործմանն անցնելու համար: Շատ բան թեթև կստացվի: Կարող եք ղեկավարվել ինտուիցիայի հուշումներով, որը չի հիասթափեցնի անգամ ոչ միանշանակ իրավիճակներում: 

Ինչ-ինչ ընտանեկան խնդիրներ կլուծվեն ձեր ակտիվության, համառության ու նպատակասլացության շնորհիվ: Մտերիմները պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնությունները, այդ թվում՝ այնպիսիք, որոնք նախկինում նրանց կասկածելի էին թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հարմար է հանգստի, չհոգնեցնող զբաղմունքների ու ձեզ համար թանկ մարդկանց հետ հաճելի շփումների համար: Հնարավոր են անսպասելի առաջարկներ, հրավերներ այնպիսի վայրեր, որոնց մասին նախկինում չեք էլ լսել: Վերջնական որոշում ընդունելուց առաջ ամեն ինչ կշռադատեք. շտապելու կարիք չկա:

Օրվա երկրորդ կեսը հարմար է օգտակար գնումներ անելու կամ գոնե դրանք մտերիմների հետ քննարկելու համար: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Նշանի որոշ ներկայացուցիչների կվերադարձնեն հին պարտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսը լավ կդասավորվի: Այն հարմար է լուրջ գործերի, ֆինանսական հարցերի լուծման, ինչպես նաև այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց հետ հարաբերությունները ձեզ համար կարևոր են: Ձեզ կհաջողվի ճիշտ տոն և անհրաժեշտ բառեր ընտրել, լավ տպավորություն թողնել նույնիսկ նրանց վրա, որոնք սովորաբար շատ պահանջկոտ են շրջապատողների հանդեպ:

Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի հանգստանալն ու ուժերը վերականգնելը: Արժե ոչ մեծ դադար վերցնել, զբաղվել թեկուզ ոչ այնքան օգտակար, բայց ձեզ համար հաճելի ու ոգեշնչող գործով: Կարևոր զրույցների համար լավագույն ժամանակը չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Անկախ ամեն ինչից հանգստություն պահպանեք: Եթե սկսեք հուզվել ու նյարդայնանալ դատարկ բաների պատճառով, ապա օրը բարդ կդասավորվի: Կարևոր կլինի բարեհամբույր լինել նույնիսկ նրանց հետ, որոնց առանձնապես չեք համակրում: Չարժե կոնֆլիկտներ հրահրել. ձեր բարյացակամ լինելը կփոխանցվի նաև շրջապատողներին, հարաբերություններն էլ դեպի լավը կփոխվեն:

Երեկոն կուրախացնի հաճելի անակնկալներով, հաջող զուգադիպություններով: Չի բացառվում՝ հենց այդ հատվածում հասկանաք՝ ինչպես կարելի է հասնել վաղուց դրված նպատակներին, նաև նրան, ինչի մասին վաղուց էիք երազում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօրվա շատ իրադարձություններ ավելի կարևոր ու լուրջ կլինեն, քան կարող են թվալ առաջին հայացքից: Հետևեք տեղի ունեցողին. եթե ճիշտ եզրահանգումներ անեք, կկարողանաք խուսափել ապագայի շատ խնդիրներից: Արժե լսել խորհուրդները. դրանք հաճախ օգտակար կլինեն:

Երբեմն հեշտ չեն դասավորվի հին ծանոթների հետ հարաբերությունները: Ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա, երբեմն վեճեր կծագեն: Բայց դուք կաշխատեք հարթել բոլոր սուր անկյուններն ու փոխզիջումային տարբերակներ գտնել: Եվ դա կստացվի: Ձեր ջանքերի շնորհիվ կհաջողվի խուսափել կոնֆլիկտներից, ընդհանուր լեզու գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Չնայած դժվարություններից ամբողջությամբ խուսափել հազիվ թե ստացվի, օրը վատ չի դասավորվի: Լավատեսությունն ու լավ տրամադրությունը կօգնեն ձեզ գլուխ հանել նույնիսկ շատ բարդ խնդիրներից: Նոր գործերը ոգևորությամբ կստանձնեք, և դրա շնորհիվ արագ կհասնեք հրաշալի արդյունքի:

Հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, կարևոր բաների մասին պայմանավորվելը: Դուք հաճախ կես խոսքից կհասկանաք ոչ միայն մտերիմներին, այլև նոր ծանոթներին: Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Հնարավոր են ռոմանտիկ տարվածություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է օգտակար գործերի համար: Աննշան ջանքեր գործադրելով էլ կարող եք մեծ հաջողությունների հասնել: Դուք աշխատասեր կլինեք, համառ, պատրաստ կլինեք հաղթահարել խոչընդոտները, և հենց դրա շնորհիվ էլ կհասնեք դրված նպատակներին, հրաշալի գլուխ կհանեք այնտեղ, որտեղ ուրիշներն անհաջողության են հանդիպել: Հաճախ օգտակար կլինի այն, ինչ հասցրել եք ավելի վաղ սովորել:

Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում, հաճելի իրադարձություններ ընտանիքում: Դուք բաց չեք թողնի ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու հնարավորությունը: Հարմար օր է նվերներ ընտրելու, հաճելի անակնկալներ նախապատրաստելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հագեցած օր է: Գործեր շատ կլինեն, ընդ որում՝ ծրագրված գործերին կավելանան լրիվ նորերը: Ամեն ինչ հասցնելու համար ստիպված եք լինելու հրաժարվել հանգստից, կհետաձգեք ծրագրած հանդիպումները: Այդ ամենը կարող է փչացնել տրամադրությունը, բայց, բարեբախտաբար, ոչ երկար ժամանակով. դուք կրկին ձեզ հրաշալի կզգաք, երբ տեսնեք, թե ինչ արդյունքների եք կարողացել հասնել:

Օրվա երկրորդ կեսին մտերիմները ձեր օգնության կարիքը կզգան: Ընտանեկան հոգսերը երբեմն առաջին պլանում կհայտնվեն, բայց դուք չեք բողոքի: Երեկոն հաճելի լուրեր ու հրավերներ է խոստանում, որոնց հաճույքով կհամաձայնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի, խոստումնալից օր է: Աստղերը ձեր կողմից կլինեն, և հաջողության հասնելու շանսերը մեծ են: Նկատի ունեցեք, որ այսօր չարժե շտապել ու տաքանալ, փորձել մի քանի գործ միանգամից անել: Միայն մտածված ու հետևողական գործողությունները անհրաժեշտ պտուղները կտան:

Օրվա առաջին կեսը հավաքվածություն ու կենտրոնացվածություն է պահանջում, իսկ ահա երկրորդին կարող եք թուլանալ ու հանգստանալ: Երեկոն հարմար է մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների համար: Կարող եք հյուրեր ընդունել, իմպրովիզացված ընտանեկան տոներ կազմակերպել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օգտակար կլինի նախաձեռնող լինելը: Չարժե սպասել, որ ինչ-որ մեկը ձեր փոխարեն լուծի գոյություն ունեցող խնդիրները, պատասխաններ գտնի բոլոր հարցերին: Գործեք, եթե դրական փոփոխություններ եք ուզում. ձեզ մոտ շատ բան պարզապես հրաշալի կստացվի: Ամենայն հավանականությամբ պետք կգա ավելի վաղ ստացված փորձը, որի շնորհիվ դուք նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի:

Հարմար օր է շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ովքեր սովորաբար հակված չեն զրույցների և տհաճությամբ են կապի դուրս գալիս: Հնարավոր են հանդիպումներ հին ընկերների հետ, որոնց վերջերս կարոտում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Համառությունը, ամրությունը, սեփական ուժերի հանդեպ վստահությունը կօգնեն ամրապնդել դիրքերը, հուսալի համախոհներ ձեռք բերել: Մի նահանջեք, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա. դուք նպատակին հասնելու հնարավորություն ունեք, նույնիսկ եթե իրավիճակն այնքան էլ բարենպաստ չէ: Նոր խնդիրներ կհայտնվեն, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Այստեղ լավ գլուխ կհանեք, ինտուիցիան էլ կհուշի՝ ինչպես գործել:

Հարմար օր է օգտակար իրեր գնելու համար, օրինակ՝ կահույք կամ կենցաղային տեխնիկա: Կհաջողվի մտերիմների համար հրաշալի նվերներ ձեռք բերել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել ՖԻՖԱ-ի ներկայիս ղեկավարությունը կորցրել է ոչ միայն ՈւԵՖԱ-ի, այլև ֆուտբոլային հանրության շատ այլ ներկայացուցիչների վստահությունը. ՈւԵՖԱ-ն արձագանքել է ՖԻՖԱ-ի նախագահի հայտարարությանը Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Իրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմինԽnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Ինչո՞ւ է Ռուսաստանը շտապեցնում Հայաստանին ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հարցումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Բանդերականները հիացած են Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Փաշինյանի համարձակությամբՌուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ Հայաստանը բախվել է լոբազգիների և ցորենի առումով ինքնաբավարարման հարցի առաջՏարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան «Դե, ժանյակավոր ներքնազգեստը ձեզ չի սազում». Փաշինյանը ձախողել է Միշուստինի հետ բանակցությունները և պատրաստել «փոխանակման ֆոնդ» Մոսկվայի հետ սակարկելու համարԵրևանում սկսվել է  Հայաստանի գրողների միության առաջին համագումարը. պատմության այս օրը (1 օգոստոս)Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Իշխանությունը երկիրը ներսից պայթեցնելnւ, հեղինակազրկելու և առավել խոցելի դարձնելու նպատակով անցել է քաղաքական հակառակnրդների ունեցվածքի խլմանը․ Աբրահամյան Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո. Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկին Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր Հայաստանում չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Թրամփ․ ԱՄՆ-ը պետք է «շատ զգույշ» լինի Ուկրաինային Patriot հրթիռների արտադրության լիցենզիա փոխանցելու հարցում Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Օգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՆոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է ՄարոկկոԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելԽոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասին
Ամենադիտված