ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արժեզրկվել է նաև քաղաքական պայքար ասվածը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եռաբլուրում կազմակերպած ակցիան ցույց տվեց, որ որդեկորույս ընտանիքների ու նրանց հարազատների ցավի հանդեպ հարգանքը փոշիանում է, երբ միանում է քաղաքական օրակարգի մեքենան:

Ցավալին այն է, որ իշխանության նշաձողն այնքան է իջել, որ միջին վիճակագրական հմտություններ ու կարողություններ ունեցող քաղաքացին իրեն կարող է թույլ տալ ամենազզվելի բառապաշարն օգտագործել, անգամ ոտնատակ անել բոլոր նրանց, որոնք համաձայն չեն իր տեսակետի հետ:

Ամենատխուր երազում անգամ հնարավոր չէր պատկերացնել, որ Եռաբլուր պանթեոն-սրբավայրը, որտեղ ննջում են մեր հերոսները, կարող էր նման հայհոյանքի տարափ տեղալու թատերաբեմ դառնալ: Սա ցույց է տալիս, որ արժեզրկվել է նաև քաղաքական պայքար ասվածը, որի ժամանակ անտեսվում է ամեն ինչ և գործարկվում էժանագին սցենարներ, միայն թե հետագա հոլովակների համար դիտարժան տեսարաններ ստացվեն: Այն արտահայտությունները, որոնք հնչեցին Եռաբլուրում՝ ի լուր աշխարհի, հավանաբար ավելի կմեծացնի որակյալ իշխանություն և ընդդիմություն ունենալու պահանջը:

Մեկ բան ակնհայտ է, Հայաստանին պետք է այլընտրանքային քաղաքական ուժ, որը կխոսի իրական փաստերով, ազգային ծրագրեր կյանքի կոչելու ճանապարհային քարտեզներ ներկայացնելու և երկիրը տուրբուլենտային ցնցումներից դուրս բերելու հստակ քայլերի մասին: Հակառակ դեպքում Հայաստանը կշարունակի գահավիժել անդունդ՝ իր հետ տանելով արժանապատիվ ապագա ունենալու վերին հույսը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular