ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատարանի որոշմամբ դադարեցվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի լիազորությունները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Օրերս Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի լիազորությունները դադարեցնելու որոշում է կայացրել:

Հայցի հիմքում ընկած էր փաստը, որ Գեղամ Գևորգյանը իր պաշտոնի հետ անհամատեղելի՝ վճարովի աշխատանք է իրականացնում, քանի որ 2017 թվականից հանդիսանում է «Էվոկաբանկ»-ի խորհրդի անդամ, իսկ 2019 թվականի սեպտեմբերից Գևորգյանը նույն բանկի խորհրդի նախագահի տեղակալն է։ Խնդիրն այն է, որ Հիմնադրամների մասին օրենքի 27-րդ կետով սահմանվում է, որ եթե ԵՊՀ ռեկտորը կամ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը զբաղեցնում է այլ՝ վճարովի պաշտոն, ապա նա պետք է տեղյակ պահի հոգաբարձուների խորհրդին, և հոգաբարձուների խորհուրդը պետք է համաձայնություն տա։ Մյուս կողմից «Էվոկաբանկ»-ի կանոնադրությունում նշված է, որ բանկի խորհրդի անդամները վճարվում են ամսական կտրվածքով, բացի աշխատավարձից, ստանում են նաև պարգևատրումներ: Այսինքն՝ ներկայացված փաստերը խոսում են այն մասին, որ Գեղամ Գևորգյանը վճարովի աշխատանք է իրականացրել «Էվոկաբանկ»-ում՝ միևնույն ժամանակ բուհի ղեկավարի պաշտոնակատարի հաստիքն է զբաղեցրել, որը, փաստորեն, օրենքով չի թույլատրվում։ Եթե մեկ ամսվա ընթացքում վճիռը չբողոքարկվի, այն կմտնի օրինական ուժի մեջ, որից հետո պետք է ԵՊՀ-ում ևս նոր ռեկտորի պաշտոնակատար ընտրվի կամ ռեկտոր ընտրվի:

Ի դեպ, կառավարության վերջին նիստի ժամանակ ԿԳՄՍ նորանշանակ նախարարի Տնտնեսագիտական համալսարանի ռեկտոր նշանակելու առաջարկը ևս դուրս մնաց օրակարգից, դատական հայց լինելու պաճառով:

Ստացվում է, որ բուհերի ղեկավարումը ևս դարձել է օրակարգային հարց, որի պատճառով կառույցների բնականոն աշխատանքը կարող է խաթարվել: Հուսանք, որ մայր բուհի շուրջ ստեղծված վեճը չի երկարի. հակառակ դեպքում ԵՊՀ-ում ևս անորոշ ժամանակով կսկսվի անկառավարելիության մթնոլորտ, որի պատճառով տուժում է ուսանողը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular