ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեր 20 տարվա կյանքը դարձրեց առոչինչ». Եռաբլուրում սպասում են Նիկոլ Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Եռաբլուր զինվորական պանթեոնում այս պահին հավաքված են մեծ թվով հասարակական, քաղաքական գործիչներ, ազատամարտիկներ, քաղաքացիներ։ Նրանք սպասում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած հիշատակի երթի մասնակիցներին` թույլ չտալու, որ նրանք մտնեն Եռաբլուր։

«Դավաճանական երթը չպիտի մտնի Եռաբլուր։ Նրանք, ովքեր կմասնակցեն Փաշինյանի երթին, իրենց վրա կվերցնեն Փաշինյանի ու նրա կառավարության բոլոր արածների ողջ պատասխանատվությունը»,– լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ, Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը։

Նրա խոսքով, իշխանությւնը բոլոր վարչական ռեսուրսները կիրառել է երթին մեծ թվով մարդկանց մասնակցությունն ապահովելու համար։ Ըստ Շահնազարյանի` ոստիկանությունն անգամ պարտադրել է մասնակցել իրավապահ մարմիններում հաշվառված հանցագործ, թմրամոլ ու այլ տարրերին։

«Փաշինյանը վերջին ռեսուրսներն է նետում` փորձելով ցույց տալու համար, թե իբր աջակցություն ունի»,– ասաց Շահնազարյանը։

ՀՀ ռազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից-հրամանատար Պավլիկ Մանուկյանն էլ շեշտեց, որ քանի դեռ դավաճանությունը պետական մակարդակով է արվում, հանրությունը դրա դեմ անզոր է։

«Ապրիլյանի զոհերն ինչպես եղան, քննվե՞ց, բացահայտվե՞ց։ Դավաճանն եկավ տղերքի շիրիմների վրա ծաղիկ դրեց։ Դավաճանությունը պետական համակարգում ժառանգական է` Լևոնից մինչև այս փրչոտ լակոտը»,– ասաց նա։

Մանուկյանը նշեց, որ սգո արարողությւնը տոնակատարություն չէ, ու Փաշինյանն իրավունք չունի Եռաբլուր գալու։

«Ամբողջ հայ ազգի համար սա արծիվների ոստան է, ու շնագայլերն այստեղ մտնելու իրավունք չունեն»,– ասաց նա։

Պատերազմում զոհված զինվորներից մեկի քույրը, որը ևս եկել է խոչընդոտելու Նիկոլ Փաշինյանի մուտքն իր եղբոր շիրիմի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց, որ զոհերի արյունը նաև նրա ձեռքերին է։

«Ես Քարվաճառից եմ ու հիմա կորցրել եմ նաև իմ հայրենիքը։ Մեր 20 տարվա կյանքը դարձրեց առոչինչ։ Ավելացրեց Եռաբլուրի տարածքը` փոքրացնելով մեր հայրենիքի տարածքները»,– ասաց նա։

Զոհվածի քույրը լրագրողներին հայտնեց, որ մտադիր են Փաշինյանին քաղաքակիրթ ձևով խնդրելու, որ չմտնի ներս, չպղծի իրենց զոհերի հիշատակը։

«Նա` որպես գերագույն գլխավոր հրամանատար, ունի իր մեղքի բաժինը, ու չպիտի լինի այստեղ։ Այստեղ արժանապատիվ հայեր են, հանուն հայրենիքի մարտնչած տղաներ են, ու կապիտուլյացիա ստորագրած սուբյեկտը չպիտի մտնի այստեղ»,– ասաց նա։

Նշենք, որ Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր երթը կմեկնարկի այսօր` դեկտեմբերի 19-ին` ժամը 13.00-ին։

Փաշինյանը վերահաստատել է երթին իր մասնակցությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular