Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեր 20 տարվա կյանքը դարձրեց առոչինչ». Եռաբլուրում սպասում են Նիկոլ Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Եռաբլուր զինվորական պանթեոնում այս պահին հավաքված են մեծ թվով հասարակական, քաղաքական գործիչներ, ազատամարտիկներ, քաղաքացիներ։ Նրանք սպասում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած հիշատակի երթի մասնակիցներին` թույլ չտալու, որ նրանք մտնեն Եռաբլուր։

«Դավաճանական երթը չպիտի մտնի Եռաբլուր։ Նրանք, ովքեր կմասնակցեն Փաշինյանի երթին, իրենց վրա կվերցնեն Փաշինյանի ու նրա կառավարության բոլոր արածների ողջ պատասխանատվությունը»,– լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ, Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը։

Նրա խոսքով, իշխանությւնը բոլոր վարչական ռեսուրսները կիրառել է երթին մեծ թվով մարդկանց մասնակցությունն ապահովելու համար։ Ըստ Շահնազարյանի` ոստիկանությունն անգամ պարտադրել է մասնակցել իրավապահ մարմիններում հաշվառված հանցագործ, թմրամոլ ու այլ տարրերին։

«Փաշինյանը վերջին ռեսուրսներն է նետում` փորձելով ցույց տալու համար, թե իբր աջակցություն ունի»,– ասաց Շահնազարյանը։

ՀՀ ռազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից-հրամանատար Պավլիկ Մանուկյանն էլ շեշտեց, որ քանի դեռ դավաճանությունը պետական մակարդակով է արվում, հանրությունը դրա դեմ անզոր է։

«Ապրիլյանի զոհերն ինչպես եղան, քննվե՞ց, բացահայտվե՞ց։ Դավաճանն եկավ տղերքի շիրիմների վրա ծաղիկ դրեց։ Դավաճանությունը պետական համակարգում ժառանգական է` Լևոնից մինչև այս փրչոտ լակոտը»,– ասաց նա։

Մանուկյանը նշեց, որ սգո արարողությւնը տոնակատարություն չէ, ու Փաշինյանն իրավունք չունի Եռաբլուր գալու։

«Ամբողջ հայ ազգի համար սա արծիվների ոստան է, ու շնագայլերն այստեղ մտնելու իրավունք չունեն»,– ասաց նա։

Պատերազմում զոհված զինվորներից մեկի քույրը, որը ևս եկել է խոչընդոտելու Նիկոլ Փաշինյանի մուտքն իր եղբոր շիրիմի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց, որ զոհերի արյունը նաև նրա ձեռքերին է։

«Ես Քարվաճառից եմ ու հիմա կորցրել եմ նաև իմ հայրենիքը։ Մեր 20 տարվա կյանքը դարձրեց առոչինչ։ Ավելացրեց Եռաբլուրի տարածքը` փոքրացնելով մեր հայրենիքի տարածքները»,– ասաց նա։

Զոհվածի քույրը լրագրողներին հայտնեց, որ մտադիր են Փաշինյանին քաղաքակիրթ ձևով խնդրելու, որ չմտնի ներս, չպղծի իրենց զոհերի հիշատակը։

«Նա` որպես գերագույն գլխավոր հրամանատար, ունի իր մեղքի բաժինը, ու չպիտի լինի այստեղ։ Այստեղ արժանապատիվ հայեր են, հանուն հայրենիքի մարտնչած տղաներ են, ու կապիտուլյացիա ստորագրած սուբյեկտը չպիտի մտնի այստեղ»,– ասաց նա։

Նշենք, որ Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր երթը կմեկնարկի այսօր` դեկտեմբերի 19-ին` ժամը 13.00-ին։

Փաշինյանը վերահաստատել է երթին իր մասնակցությունը։

Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ»Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան ՄխիթարյանըԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդԳորիսում, Կապանում և Մեղրիում քննարկվել է TRIPP-ի իրականացման ընթացքը Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Եվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար Ռուսաստանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը Ադրբեջանի տարածքով ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին Երկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Համակարգչային խաղերՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել Մարմարա ծովում թուրքական երկու նավ բախվել են միմյանց. 10 նավաստի անհետ կորած է Իսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին «ՀՀ նախկին պաշտպանության նախարարը նկատել է Հայաստանի կենտրոնացումը ԼԳԲՏ արժեքների վրա»ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների «Փաշինյանն ընդդեմ Կաթողիկոսի. Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանում աշխարհիկ և հոգևոր իշխանության միջև հակամարտության մասին»ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Արցախ՝ Անկախության օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 2)ԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր ԱՄՆ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում մի շարք hարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքներին, hրթիռային կայաններին և էլեկտրամատակարարման ցանցերին
Ամենադիտված