ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության սուբյեկտայնությունն ու ՄԽ դերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 16-ի իր ուղերձում ներկայացրեց վերջին օրերի համար, թերևս, ամենակարևորը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման չեղարկումը, որ տեղի էր ունենալու Երևանում: Հարությունյանը չեղարկեց այդ հանդիպումը՝ պատճառաբանությամբ, իհարկե, որ համանախագահների կազմը ամբողջական չէ: Ըստ էության, կարող ենք ենթադրել, որ ուղերձի ժամանակ Արցախի նախագահը կմանրամասնի, թե հատկապես ինչն էր նրան խանգարում այդ «ոչ ամբողջականության» հարցում, որ, օրինակ, չէր խանգարում Նիկոլ Փաշինյանին և անգամ Իլհամ Ալիևին, որոնց հետ հանդիպել են համանախագահները: Այդ ինչո՞վ էր Արցախի նախագահը իր կարգավիճակը համարում առանձնահատուկ՝ հրաժարվելով «առանց ռուս համանախագահի» հանդիպումից: Հատկապես, որ հանդիպումներում ռուսական կողմը մասնակցել է Հայաստանում և Բաքվում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների մակարդակով:

Իր ուղերձում Արցախի սուբյեկտության, Արցախի կարգավիճակի հարցապնդման մասին խոսող Արայիկ Հարությունյանը, սակայն, չմանրամասնեց, թե որն է «ոչ ամբողջական կազմի» խնդիրը, առավել ևս այն դեպքում, երբ հենց Արցախի կարգավիճակի հարցը բարձրաձայնող երկրների համանախագահներն էին ժամանել ռեգիոն՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիա: Հենց նրանք են առնվազն բարձրաձայնել այն օրակարգը, որ նաև իր ուղերձում շեշտում էր Արցախի նախագահը: Եվ այդ հանգամանքը առավել քան տարօրինակ է դարձնում հանդիպումից նրա հրաժարումը: Մյուս կողմից՝ հնարավոր է, որ Արայիկ Հարությունյանի դեմարշի խորքային պատճառը Արցախում իր քաղաքական ղեկավարության հեռանկարն է կամ այլ կերպ ասած՝ իշխանությունը հանձնելու հանգամանքը: Դեկտեմբերի 16-ի ուղերձի առումով տեղի ունեցավ մի ուշագրավ փոփոխություն: Արցախի նախագահը նախ տարածել էր տարբերակ, որտեղ խոսում էր իր հեռանալու մասին, սակայն այն բանից հետո, երբ կհաղթահարվեն խորհրդարանական և նախագահական ընտրությունների հետ կապված բարդությունները: Անորոշ այդ ձևակերպմանը կարճ ժամանակ անց փոխարինեց տարբերակ, որտեղ նա խոսում է «ողջամիտ ժամկետում» արտահերթ ընտրության և քաղաքականությունից իր հեռանալու մասին:

Ըստ ամենայնի Հարությունյանին չի հաջողվել լուծել իր քաղաքական իշխանության հեռանկարի հարցը, որի համար, ըստ մամուլի տեղեկությունների, նա մեկնել էր Մոսկվա: Եվ քանի որ շոշափելի ապագայում նա հեռանալու է իշխանությունից, ըստ ամենայնի այդ պատճառով էլ հրաժարվել է հանդիպել Մինսկի խմբի համանախագահների հետ, քանի որ այդ առումով էլ անիրատեսական է, թե «ողջամիտ ժամկետում» խումբը կվերականգնի արցախյան գործընթացում իր առանցքային դերակատարումը և գործընթացը կտեղափոխի իր դաշտ:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular