ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանին կարող են փրկել Կասպից ծովի «Կալիբրները». խնդիրը բարդանում է Հայաստանի պետականության ճգնաժամով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
svpressa.ru-ն գրում է, որ վերջերս սրվել էր իրավիճակը Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին թաղեր գյուղերի շրջանում: Տեղի էր ունեցել հրադադարի ռեժիմի խախտում: Ռազմական փորձագետ Բորիս Ռոժինը կանխատեսում է նման դեպքերի կրկնություն.
 
- Գյուղերի հետ կապված իրավիճակը պարզ է: Երբ ստորագրվել է համաձայնագիրը դրանք Ադրբեջանի վերահսկողության տակ չեն եղել: Մինչ ադրբեջանական զինուժը առաջ էր շարժվում դեպի Շուշի և Ստեփանակերտ, հայ աշխարհազորայինների կողմից վերահսկվող այս գյուղերը մնացել են նրանց թիկունքում: Պարզվել է, որ դրանք, դե յուրե, հայերին մնացած անկլավներ են: Բնականաբար, Ադրբեջանը փորձել է գրավել դրանք առանց նախազգուշացման: Այդ իրավիճակը գումարվում է նմանատիպ այլ վեճերին, ինչպիսիք են Սոթքի ոսկու հանքի շուրջ վեճը: Նման հակադրությունները հիմա անընդհատ կշարունակվեն: Բաքուն օգտվելով հայերի մեջ տիրող լիակատար խառնաշփոթից և անիշխանությունից՝ կփորձի ոչնչացնել բոլոր փոքր անկլավները: Ռուս խաղաղապահները մեղմում են լարվածությունը, բայց առայժմ չեն կարող լիովին խուսափել սրացումներից: Բացի այդ կան ուժեր, որոնք շահագրգռված են, որ իրավիճակը Անդրկովկասում չկայունանա և հակամարտությունը զարգանա, որը կխարխլի Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում:
Ըստ քաղաքագետի՝ Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևի Ռուսաստանը Անդրկովկասում ստիպված կլինի իր անվտանգության համար զսպել Թուրքիային: 
 
- Միջադեպերը հնարավոր են հիմնականում «գորշ գոտիներում», որոնք առաջացել են Լեռնային Ղարաբաղի նոր սահմանների պարագծով և առաջին հերթին հարավում: Ադրբեջանի և Թուրքիայի մտադրություն է հայ բնակչությունը Ղարաբաղից տեղահանել, ինչը համահունչ է նրանց երկարաժամկետ նպատակներին:
 
- Տպավորություն է ստեղծվում, որ թուրքերը ճնշելու են: Իզուր չէ՞, որ Ալիևը Բաքվի շքերթում հայտարարել է Երևանի նահանգի մասին: 
 
- Այն փաստը, որ թուրքերը ճնշում են գործադրելու, բնական է: Նրանք ճնշում են գործադրում աշխարհի այն բոլոր տարածաշրջաններում, որտեղ տեսնում են իրենց ազգային շահերը և որտեղ կարող են հասնել: Դա տեսանելի է Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում, և շուտով կարող ենք տեսնել Ղրիմում և Դոնբասում: Ռուս-թուրքական փոխգործակցությունը չափազանց բարդ է և, ի միջի այլոց, կապված է հարակից տարածքներում հենակետեր ձեռք բերելու Թուրքիայի հավակնությունների հետ:
 
 
 - Արդյո՞ք Ռուսաստանը չի խրվի Անդրկովկասում, և արդյո՞ք ունակ է կայունացնել իրավիճակը իր համեմատաբար փոքր ռազմական կոնտինգենտի միջոցով: Թվում է, որ դա խնդրի ժամանակավոր լուծում է:
 
- Բայց Սիրիայում, այդպես չէ՞: Հիշեցնեմ, որ Ռուսաստանն իր ռազմական փոքր ուժով մտել է այն տարածք, որը օսմանցիների ժառանգները համարում են իրենց հետնաբակը: Եվ սակայն տեսնում ենք, որ նպատակն իրագործվում է: Խաղաղապահ գործողությունը շարունակվում է և հանգեցրել է Մերձավոր Արևելքում Ռուսաստանի դիրքերի ամրապնդման: Ավելին, Սիրիան ռազմական գործողությունների հեռավոր թատերաբեմ է, իսկ Հարավային Կովկասը, որպես ամբողջություն, երկու դար շարունակ եղել է Ռուսական կայսրության մաս: Բացի այդ, հայտնի է դարձել ահաբեկիչների մասին, որոնց Թուրքիան է տեղափոխել հակամարտության գոտի, և դա սպառնալիք է, այդ թվում Ռուսաստանի համար: Ուստի Կովկասում Ռուսաստանի ռազմական ներկայությունը ռազմավարական նշանակություն ունի, որը պետք է և կարող է զսպել Թուրքիային:
Իր հերթին, Երևանից վերադարձած ռազմական լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովը այն կարծիքին է, որ Հայաստանի իշխանությունները հետ են քաշվել Ղարաբաղի խնդրի լուծումից և պատասխանատվությունը դրել Ռուսաստանի վրա.
 
- Տպավորություն է ստեղծվում, որ հայերը լիովին կորցրել են իրավիճակի վերահսկողությունը: Ձևավորված նոր սահմանը վերահսկվում է հայ կամավորների կողմից, որոնք ըստ էության ինքնաբուխ, անկանոն կազմավորումներ են: Նրանք այնտեղ են իրենց սեփական նախաձեռնությամբ և փորձում են պաշտպանել ոչ թե Արցախի, այլ Հայաստանի սահմանը: Հարց. որտե՞ղ են կանոնավոր ստորաբաժանումները, որտե՞ղ են սահմանապահները: Իսկ դրանք չկան: Ո՞ւր է Գերագույն հրամանատար Փաշինյանը: Փաստորեն, պաշտոնական Երևանը ամբողջ պատասխանատվությունը դրել է ռուս խաղաղապահների ուսերին: Բայց մեր խաղաղապահները մեկ խնդիր ունեն՝ զինադադարը պահպանել և արյունահեղություն թույլ չտալ: Բայց նրանց առաջարկվում է օգնել լուծել Հայաստանի սահմանային խնդիրները: Դե, ուրեմն թող իրենք իրենց 
 
- Հայաստանի իշխանությունն անօգնական է, նրան փոխարինող չկա՞: Երևանում անց են կացվում ընդդիմության հանրահավաքներ Փաշինյանի հրաժարականի պահանջով: 
 
- Հավաքներ են ընթանում, բայց Փաշինյանին դեռ չեն փոխել: Ընդհանրապես, այնտեղ շատ լուրջ քաղաքական ճգնաժամ է: Ավելին, հայկական պետականությանը, որպես այդպիսին, լրջագույն ճգնաժամի մեջ է:
 
- Եթե այսպես շարունակվի, ամբողջ բեռը կընկնի ռուս զինվորականների վրա: Նրանք ասում են, որ տարածաշրջանում գործում են թուրքական հատուկ նշանակության ջոկատները: Արդյո՞ք կա դրա հաստատումը:
 
- Ի՞նչ հաստատում կարող է լինել: Թուրքին հագցրեք ադրբեջանական համազգեստ, հետո ինչ-որ մեկը կարո՞ղ է տարբերակել: Ռուս խաղաղապահների առավելությունն այն է, որ նրանք ռիսկի չեն գնում կրակելով նրանց վրա: Համենայն դեպս առայժմ: Բայց իրավիճակը պահելու համար Մոսկվան ստիպված կլինի այնտեղ ստեղծել իր ռազմաբազան: Այս պահին, համաձայն պայմանագրի, կա 1960 զինծառայող: Դա բավարար չէ լայնամասշտաբ ռազմական գործողությունների համար: Բայց բացահայտ ագրեսիայի դեպքում մեր խաղաղապահները կարող են պաշտպանվել և անգամ պատասխան տալ՝ կան ՌԷՊ համակարգեր, և Կասպից ծովն էլ հեռու չէ, իսկ այնտեղ «Կալիբր» հրթիռներն են:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular