ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուշիի շրջանի 3 գյուղերը Ադրբեջանին փոխանցելու կամ զիջելու մասին խոսք չկա. նախարար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է Շուշիի գյուղերում տիրող իրավիճակը։

 Ռուս խաղաղապահների միջամտությունից հետո ադրբեջանցիները քիչ առաջ հետ են քաշվել Շուշիի շրջանի Հին Շեն ու Մեծ Շեն գյուղերի մոտից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը։

«Երկու ժամ առաջ են հետ քաշվել։ Մենք պատրաստ ենք եղել բնակիչներին դուրս հանել գյուղերից, բայց քանի որ ադրբեջանցիներն արդեն հետ են քաշվել, դրա կարիքը չկա։ Գյուղերի միջև ճանապարհը բաց է», – ասաց Միրզոյանը։

Նշենք, որ շուրջ մեկ օր ադրբեջանցի զինծառայողները փակել էին Հին Շենից Մեծ Շեն տանող ճանապարհը։ Նրանց վախից բնակիչները փորձել էին լքել գյուղերը։

Sputnik Արմենիայի հարցին, թե  Շուշիի շրջանի` հայկական վերահսկողության տակ մնացած գյուղերի տարածքում կա՞ն արդյոք հայ զինծառայողներ, Միրզոյանը ասաց, որ բանակ որպես այդպիսին տեղում չկա։

«Զինվորներ կան, բայց համատարած կանգնած չեն, առաջնագիծ չկա, խրամատներ չկան», – ասաց նախարարը։

Նա շեշտեց, որ Շուշիի շրջանի բոլոր գյուղերը` բացառությամբ պատերազմի ժամանակ գրավված Շուշիի ամենախոշոր գյուղ Քարինտակի, մտնում են Լաչինի 5 կմ–անոց միջանցքի մեջ և ըստ այդմ պետք է մնան հայկական կողմի վերահսկողության տակ։ Խոսքը Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող, Լիսագոր և Քիրսավան գյուղերի մասին է։

«Հիմա ստացվում է` այդ գյուղերը շրջափակման մեջ են, սակայն դրանք Ադրբեջանին փոխանցելու կամ զիջելու մասին խոսք չկա։ Չնայած Խծաբերդի մասին էլ նման բան չկար, բայց նրանք հարձակվեցին ու գրավեցին գյուղը», – ասաց Միրզոյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմանում, օգտվելով այն փաստից, որ Արցախի Հանրապետության տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել ՊԲ վեց զինծառայողներ, իսկ ադրբեջանական կողմը գրավել էր Հին Թաղեր գյուղը ու մասամբ մտել նաև Խծաբերդ։

ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular