ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետ կոչեցյալը մանիպուլյացիայի է ենթարկում․ պատերազմը չի ավարտվել, թիրախում Գորիս-Կապան հատվածն է. Դավիթ Ջամալյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական կողմը անգամ փոքրիկ` 5 կմ-անոց հատվածում մեզ ուզում է ակցանի մեջ առնել , հնարավորինս մեծացնել, լայնացնել շրջափակման օղակը, հիմա իրենք միջանցքի աջ թևից փորձում են ակցանը լայնացնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազման փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ զարգացումներ են սպասվում՝ հաշվի առնելով, որ Հին Շեն համայնքը հակառակորդի կողմից շրջափակման մեջ է:

«Պատերազմը չի ավարտվել, չի ավարտվելու: Պետք է առաջիկայում պատրաստ լինել  առնվազն տեղային բնույթի մարտերի ոչ միայն Արցախի սահմանում, այլև Սյունիքի հարավարևելյան հատվածում. Գորիս-Կապան հատվածն է թիրախում: Զարգացումները շատ տագնապալից են: Մենք հնարավորություն ունենք իրավիճակը շտկելու մեր դաշնակիցների հետ համատեղ, եթե այստեղ՝ մեր երկրում, լինի պետականակենտրոն կառավարություն, որպեսզի հնարավոր լինի դաշնակիցների հետ վստահության մթնոլորտը վերականգնել, հետո էլ օպերատիվ հարցերը լուծել»,- ասաց նա:

Դավիթ Ջամալյանի խոսքով՝ սահմանների ճշգրտումը GPS-ի միջոցով պարզապես խայտառակություն է: «Սահմանների դեմարկացիա ասվածը տարիների խնդիր է, հատուկ ձևավորվող հանձնաժողովներ են աշխատում, միլիմետր առ միլիմետր չափում են։ Եթե իրականությանը համապատասխանում այն, որ դա արվում է GPS-ի միջոցով, սա պարզապես դավաճանություն է: GPS-ով իրենք ամեն ինչ կարող են ցույց տալ իբրև իրենցը: Մենք երկիր ենք կորցնում մեր աչքի առջև: Երեկ վարաչպետ կոչեցյալն ասում է՝ մեր սահմաններին ոչինչ չի սպառնում, էլի մանիպուլյացիաների է դիմում: Հարց․ այդ միջազգայնորեն ճանաչված սահմանները GPS-ով եք չափելո՞ւ, թե գեոդեզիայի սկզբունքներին համապատասխան հատուկ հանձնաժողովով»,- ասաց նա:

Դավիթ Ջամալյանը նաև ընդգծեց, որ Հին Թաղեր համայնքը հակառակորդի տիրապետության տակ անցել է, ինչ-որ նոր դավադիր պայմանավորվածության արդյունքում, որի մասին հանրությանը չեն ասում: Ըստ նրա՝  հարց է, թե խաղաղապահներին ինչ փաստաթուղթ են ցույց տվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular