ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայրենազրկման պրիմիտիվացումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին շրջանում քանիցս ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանը խախտում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանները և հարձակվում է իր կողմից դեռևս չգրավված կամ երբեմնի ժողովրդի «սրտի վարչապետի» կողմից դեռևս չհանձնված երեք գյուղերի ուղղությամբ, գրավում է երկուսը: Արցախի ՊԲ զինվորները փորձում են խանգարել դրան, բայց, բնականաբար, ուժերն անհավասար են, և նրանք նահանջում են: Իսկ ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը, որը հանդիսանում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը: Փաստացի՝ ոչինչ, բացարձակ ոչինչ, եթե չհաշվեն Փաշինյանի խոսնակի 4-5 տողանոց հայտարարությունը, ըստ որի ռուսական խաղաղապահ ուժերը տեղեկացված են պատահածի վերաբերյալ: Իսկ եթե հանկարծ չար կախարդանքի հետևանքով այդ գյուղերն ընդհանրապես չլինեին, ապա այդ հայտարարության կարիքն էլ չէր լինի, չէ՞: Իսկ եթե նույն չար կախարդանքի հետևանքով չլիներ ընդհանրապես Արցախը որպես հայկական պատմական տարածք՝ հայերով բնակեցված և 1991-94 թվականներին բազմահազար զոհերի ու տառապանքների գնով ազատագրված «կովկասյան թաթարների» լծի տակից, ապա ոչինչ չէր խանգարի իշխանության և այդ իշխանությանը մինչև վերջ աջակցող բազմահազար կենսազանգվածի անդորրը:

Ի դեպ, չմոռանանք, որ ժողովրդի ուսերի վրայով իշխանության եկած քաղաքական ուժը հայտարարում էր, որ ժողովրդի իշխանությունը վերականգնում է ՀՀ ամբողջական ինքնուրույնությունը, որ խաթարվել էր նախորդ իշխանությունների օրոք: Ինչպես երևաց, նման բնույթի հայտարարություններն ընդամենը փուչիկ էին կամ օդի տատանում, քանի որ իշխանության ապաշնորհության պատճառով Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքի 80 տոկոսի կորուստը՝ բազմահազար զոհերով, վիրավորներով, գերիներով ու անհայտ կորածներով հանդերձ, իսկ ավերակների ենթարկված մնացած հատվածի պաշտպանությունը ռուսական խաղաղապահներին հանձնելը ոչ թե պետության ինքնուրույնության վերականգնում է, այլ դրա՝ 100 տոկոսանոց հակառակ երևույթը:

Իսկ ի՞նչ էր կատարվում Երևանում՝ Կոնդի կառավարական առանձնատներում այն պահին, երբ ամբողջությամբ հայաթափվում էր Արցախի Հադրութի շրջանը: Այդտեղ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին, ըստ գիշերային լուրերի, փորձում էին բուժել ալկոհոլային թունավորումից, այդտեղ հավաքվել էին այսպես կոչված քաղաքական ուժի ներկայացուցիչները, այդտեղ, չգիտես ինչու, կանչվել էր ազգային անվտանգության հատուկ ջոկատը, այդտեղ նույնիսկ ուղղաթիռն էր վայրէջք կատարել փողոցի վրա: Եվ ի՞նչ: Այդտեղ համախմբված խառնամբոխը լուծե՞ց որևէ հարց, որևէ օգուտ տվե՞ց պետությանը: Իհարկե, նման ոչինչ էլ չկատարվեց, գիշերվա կեսին էլ հայտարարվեց, որ ոչինչ ընդհանրապես չի եղել, և այդ շրջանում այդ պահին կատարված անցուդարձն ընդամենը զանգվածային տեսապատրանք է եղել: Սա է հերթական այն ամբողջությունը, որ պետք է իմանալ հայաստանյան ժողովրդավարական իշխանության մասին: 

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular