ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամսի 29-ից փնտրում եմ իմ տղային, ինչքան դիակ կա, գնում նայում եմ, իմ տղան՝ չկա. անհետ կորած զինծառայողի մայր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 29-ից մինչև հիմա բոլոր դիահերձարաներում փնտրում եմ իմ տղային, իմ տղան չկա, ու ինձ համար կոնկրետ բան չեն ասում, անունը գրել են մահացածների ցուցակում, եթե մահացած է, դիակը տվեք. այս մասին ասաց Պաշտպանության նախարարության դիմաց հավաքված անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը՝ Թերեզա Սահակյանը:

«Ես իմ երեխուն եմ ուզում, Արցախյան պատերազմից որբ մնացած երեխուս չեմ տվել, որ տանեք մեկ էլ իր երեխուն որբացնեք: Մի տեղից մյուս տեղն են ուղարկում, ասում են՝ գնա Արտգործնախարարություն, բայց այնտեղ չեն էլ ուզում դեմքիդ նայեն, հարցիդ պատասխանեն, հեռախոսները անջատում են ու նստում: Իմ տղան սեպտեմբերի 27-ի առավոտյան գնացել է զորամաս, ասում են, որ ամսի 29-ին՝ ժամը ութին, մահացել է, բայց տասն անց երեսունին իմ տղան խոսել է աներձագի հետ, ո՞նց է զոհվել, որ ժամը տասին խոսել է: Ամսի 29-ից հետո փնտրում եմ իմ տղային, ինչքան դիակ կա, գնում նայում եմ, իմ տղան՝ չկա: Երեկ գնացել եմ Ռազմական ոստիկանություն, նկարն եմ ցույց տվել, խնդրել եմ, որ իմ երեխային գտնեն»,- նշեց զինծառայողի մայրը:

Մեկ այլ անհետ կորած զինծառայողի հարազատ կոչ արեց, որ բոլոր անհետ կորած և գերի ընկած զինծառայողների ընկերներն ու համագյուղացիները միանան իրենց պահանջին, որպեսզի նրանց հայտնաբերման գործընթացը մնա իշխանության ուշադրության կենտրում. «Կոչ եմ անում բոլոր ընկերներին, գյուղացիներին միանալ մեզ, սա այն հարցը չէ, որ պետք է միայն ծնողը պայքարի, սա բոլորի հարցն է, քանի որ տղաները բոլորի համար են գնացել, եթե գան մեր կողքը, այս հարցը շուտ կլուծվի, պետք է բոլորը դա հասկանան»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular