ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվ ուրեմն՝ դասական իշխանափոխություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վստահաբար կարող ենք ասել, որ բազմաթիվ մարդիկ չեն ընդունում 2018-ի ապրիլյան իրադարձությունների հեղափոխական բնույթը՝ անվանելով այն հեղաշրջում, ուղղակի իշխանափոխություն և՝ կամ ավելի կոնկրետ՝ էլիտաների իշխանափոխություն: Հիմնվելով մարքսյան տեսության վրա՝ նրանք կարծում են, որ հեղափոխությունն այն իշխանափոխությունն է, որի դեպքում վերափոխվում է հասարակության քաղաքատնտեսական բազիսը՝ կապիտալիզմը փոխարինվում է կոմունիզմով: Բայց դա կարող է ընդունելի լինել, եթե հանրությունն իր ամբողջության մեջ ընդունել է մարքսյան տեսությունը: Իսկ եթե այդպես չէ, ապա ինչո՞ւ պիտի ընդունելի լինի այդ տեսությունից որևէ դրույթ՝ ընդունում ես ամբողջը, կամ, որպես բացարձակ ճշմարտություն, չես ընդունում որևէ դրույթ: Իսկ ինչո՞ւ ոչ թե հեղաշրջում, այլ ուղղակի իշխանափոխություն կամ, որ նույնն է, էլիտաների իշխանափոխություն:

Հեղաշրջում չէր, քանի որ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ երկշաբաթյա անհնազանդության փողոցային ակցիաների միջոցով, իսկ հեղաշրջումը դավադիր միջոցառում է, ինչը կատարվում է թաքուն, արագ և ռազմական ուժի միջոցով: Այն նաև ուղղակի կամ էլիտաների իշխանափոխություն չէր, քանի որ կառավարող մի էլիտան չփոխարինվեց թեև չկառավարող, բայց այդ պահին գոյություն ունեցող մեկ այլ էլիտայով: Եթե հետհայացք գցենք, թե ովքեր էին Նիկոլի էլիտան, ապա նրանք, բառացիորեն ոչ մի հասարակական հնչեղություն ստացած գործունեություն չէին ծավալել, որպեսզի ճանաչված և ընդունված լինեին հասարակության կողմից:

Իրականում ի՞նչ էլիտա էր ինքը՝ Նիկոլը՝ դեղին մամուլի ներկայացուցիչ թերթի գլխավոր խմբագիրը: Եվ պետք է տարիներ անցնեին, որպեսզի պարզվեր, թե ինչպիսի գործունեություն էր ծավալում այդ թերթը, ինչպես էր ինֆորմացիա «սարքում» և մատուցում դա իր ընթերցողներին: Ինչևէ, 2018-ի գարնանը Հայաստանում գոյություն չուներ այլընտրանքային էլիտա, որպեսզի տեղի ունենար իշխանության փոխանցում կամ փոխանակում էլիտաների միջև: Մյուս կարևոր պայմանը՝ այդ հեղափոխությունը հանրության ստորին շերտերից դեպի իշխանության վերին շերտեր բարձրացրեց մարդկային ցածր որակները, ինչը հենց հեղափոխության ամենացայտուն բնորոշիչներից մեկն է: Մարդկային ամեն բարձր և վսեմ զգացմունքներն իրենց տեղը զիջեցին ստոր և ցածր բնազդներին, ու այդ երևույթը սոցիալական ցանցերի միջոցով դարձավ պետական քաղաքականության բաղկացուցիչ մաս: Եվ հասարակությունը կամ դրա զգալի մասը դարձավ այդ ստոր և ցածր բնազդների գերին:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular