ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական դաշտի որակական փոփոխությունը՝ ժամանակի հրամայական …

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն, որ հայաստանյան քաղաքական դաշտը գրեթե երբեք աչքի չի ընկել իր անաղարտությամբ, ու համարյա միշտ այստեղ հասարակության աչքից հեռու անմաքուր պրոցեսներ են խմորվել, բոլորովին էլ նորություն չէ. մեզանում գրեթե մշտապես արդիական է եղել սկզբունքային ու հնարավորինս մաքուր քաղաքական ուժերի չլրացվող դեֆիցիտի հարցը:

Հիմա՝ նախընտրական այս ժամանակաշրջանում, երբ հասարակական-քաղաքական դաշտը բառացիորեն եռում է երևացող ու չերևացող պրոցեսներից, երբ տեղի է ունենում քաղաքական ողջ համակարգի ու դաշտի աննախադեպ վերաձևում, մեզանում կրկին արդիական է դառնում այն կարևորագույն հարցադրումը, թե ում է պետք վստահել, որ ուժի հետ է պետք հույսեր կապել: Չնայած՝ առաջին հայացքից կարող է թվալ, թե հասարակությունն առանձնապես լայն ընտրության հնարավորություն չունի, բայց բավական է մի փոքր ավելի ուշադիր լինել՝ հասկանալու համար, որ դաշտում ընթացող ամենևին էլ ոչ բոլոր պրոցեսներն են կրում արհեստական բնույթ. «Միասնություն» համազգային շարժումը ներկայիս հայաստանյան իրականության պայմաններում հենց այն բացառիկ երևույթն է, որի առաջացման հիմքում ընկած են ոչ թե արհեստածին դրդապատճառներ՝ անհիմն ու կեղծ, այլ միանգամայն բնական, կենսական անհրաժեշտությամբ պայմանավորված գործոններ. հասարակության շրջանում վաղուց է հասունացել ժողովրդի ծոցից դուրս եկած ու անաղարտ ուժի անհրաժեշտության գիտակցումը, ինչի անմիջական մարմնացում պետք է համարել հենց «Միասնությունը»:

Այս իմաստով՝ պետք է նկատել, որ որքան էլ շատերի համար անսովոր կարող է հնչել, բայց անհերքելի իրողություն է այն, որ համազգային շարժումը, միգուցե ի հակադրություն հայաստանյան ներկայիս ռեալների, որևիցե կերպ որևիցե մեկից կախում չունի, անկախ է ու անաչառ: Այն չի սպասարկում որևէ մեկի նեղ անձնական կամ քաղաքական շահերը, իր առջև խնդիր չի դրել՝ ձուլվելու կամ միավորվելու մեկ այլ ուժի հետ:

Ավելին՝ սա, ըստ էության, միանգամայն անկախ պլատֆորմ է, որ ջանում է իր շուրջը համախմբել առողջ ուժերին, երկրի ապագայով մտահոգված մարդկանց՝ հիմնային լուծումներ տալու բոլոր այն կենսական խնդիրներին, որոնք կասեցնում են երկրի զարգացումը: «Միասնությունը», որ իսկական ֆենոմեն է դարձել հասարակական-քաղաքական դաշտում՝ ձևավորելով գործունեության սկզբունքորեն նոր չափանիշներ, իր առջև երբեք խնդիր չի դնում ամեն գնով ընդլայնվելու,հարց չի բարձրացնում՝ ամեն գնով նորանոր մարդկանց իր շարքերն առնելու, քանի որ շարժման նպատակը ոչ թե քանակապես ծավալվելն է, այլ միանգամայն նոր որակական ստանդարտների հաստատումը, առանց որոնց հնարավոր չի դառնալու երկրում իրականացնել այն անհրաժեշտ բարեփոխումներն ու ձեռնարկները, որոնք կարող են ու պետք է Հայաստանը դուրս բերեն անկումային վիճակից.«Միասնությունն», ըստ էության, այն միակ ու իրական առանցքն է,որի շուրջ համախմվելով է, որ հնարավոր է դառնալու հասնել շոշափելի ձեռքբերումների, վերափոխելու այն իրականությունը, որում այժմ գտնվում է հասարակությունը:

Ակնհայտ է, որ Հայաստանն այլևս եկել-հասել է մի սահմանագծի, որից անդին լինել չլինելու հարցն է՝ ծառացած ոչ այնքան իշխանությունների, որքան ժողովրդի առաջ:

Սա, թերևս, այն խնդիրն է, որի լուծման բանալին գտնվում է ավելի շատ ժողովրդի, հասարակության, քան իշխանավորների ձեռքին. «Միասնություն»-ը հենց այն միակ ուժն է, որը հնարավորություն է տալիս հասարարակության առողջ հատվածին՝ ինքնադրսևորվելու, սեփական տեսլականը կյանքի կոչելու, և այս իմաստով այն ոչ միայն համազգային, այլև հայրենատիրական շարժում է…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular