ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը կանխագուշակել է նոր պատերազմ` ըստ Բաքվում կայացած շքերթի արդյունքների

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
mk.ru-ն գրում է, որ Բաքվում կայացած «գրավյալ տարածքների ազատագրման» կապակցությամբ շքերթին մասնակցել են Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը: Ադրբեջանական բանակը ցուցադրել է իր ռազմական տեխնիկան և բազմաթիվ ռազմավարներ: Զորահանդեսի հիմնական սենսացիան իսրայելական և թուրքական անօդաչու սարքերն են եղել, որոնք գնվել են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար: Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները կոչերով դիմել են զինվորականներին և նախանշել երկու երկրների հետագա ռազմական համագործակցության առաջնահերթությունները: Այն մասին, թե ինչ է սպասվում Կովկասի այդ տարածաշրջանին առաջիկայում, mk.ru-ն փորձել է պարզել փորձագետներից:
 
Լեռնային Ղարաբաղի ռազմական բախումը, որը տևել է սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը, ավարտվել է Ադրբեջանի հաղթանակով: Պետության ղեկավարի հրամանագրով գործողության մեկնարկի օրը՝ սեպտեմբերի 27-ը և նոյեմբերի 10-ը, այժմ ամեն տարի նշվելու են որպես պետական տոներ: Հայրենական պատերազմի հաղթական ավարտի կապակցությամբ, ինչպես այժմ այդ հակամարտությունը կոչում են Ադրբեջանում, Բաքվում անց է կացվել ռազմական շքերթ, որին մասնակցել են նաև թուրք զինվորականները: Փորձագետները կարծում են, որ աննախադեպ ռազմական աջակցությունը, որը Թուրքիան է տրամադրել ադրբեջանական բանակին, շատ առումներով հենց հանդիսացել է նրանց ռազմական հաղթանակների երաշխիքը: Զորահանդեսի մասնակիցների հետ խոսելով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարևորել է այն օգնությունը, որը Թուրքիան է ցուցաբերել Բաքվին հակամարտության ընթացքում: Ընդ որում նախագահը չի մանրամասնել, թե ինչ տեսակի օգնության մասին է խոսքը, սակայն հայտնի է, որ բացի դիվանագիտական աջակցությունից, Անկարան 250 միլիոն դոլարի ժամանակակից զենք է վաճառել իր դաշնակցին: Ադրբեջանական զինուժի հիմնական գնումը եղել է հենց թուրքական Bayraktar TB-2 գրոհային անօդաչուները:
 
Զորահանդեսում ադրբեջանական բանակի այլ ռազմական տեխնիկայի հետ միասին ցուցադրվել է այդ անօդաչու թռչող սարքերից մեկը: Բացի այդ, շքերթում ցուցադրել են ադրբեջանական զինուժի կողմից Ղարաբաղի համար մղված մարտերում վերցրած բազմաթիվ ռազմավարներ՝ տանկեր, հրետանի, ՀՕՊ համակարգեր, թեթև զրահատեխնիկա: Ընդհանուր առմամբ, շքերթին մասնակցել են երկու երկրների ավելի քան 3000 զինվորականներ և շուրջ 150 միավոր ռազմական տեխնիկա:
Սակայն հիմնական լուրը եղել է ոչ թե ռազմական տեխնիկայի ցուցադրումը, այլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը, որը որպես պատվո հյուր էր մասնակցում շքերթին: Իր խոսքում նա շեշտել է, որ պատերազմը դեռ չի ավարտվել և պայքարը կշարունակվի նաև ապագայում:
 
- «Պայքարը, որն այսուհետ տարվելու է քաղաքական և ռազմական միջոցներով, կշարունակվի շատ տարբեր ճակատներում ... Տարածաշրջանում նոր դարաշրջան կսկսվի, եթե Հայաստանի ժողովուրդը դասեր չքաղի Ղարաբաղում տեղի ունեցածից»,- ասել է Էրդողանը:
 
- Ինչպես նշել է ռազմական փորձագետ Ալեքսեյ Վալյուժենիչը, Թուրքիայի առաջնորդի խոսքերը վկայում են, որ Թուրքիան մտադիր չէ շեղվել իր արտաքին քաղաքական կուրսից, որի հիմնական նպատակը օսմանյան ժառանգության մասնակի վերականգնումն է: Փորձագետը իր կարծիքը կիսել է mk.ru-ի հետ:
 
- Ի՞նչ է նշանակում «դասեր քաղել»
 
- Ըստ ամենայնի, այստեղ ակնհայտ է, որ Հայաստանին խորհուրդ են տալիս այլևս չդիմադրել Անդրկովկասում թուրքական տիրապետությանը, և եթե չկարողանան դասեր քաղել, կտեսնեն ղարաբաղյան սցենարի կրկնությունը: Լայն իմաստով սա կոչ է Թուրքիայի բոլոր «թշնամիներին»: Հեռու մնացեք մեր ճանապարհից, մեր անօդաչու թռչող սարքերը կսրբեն ձեր պաշտպանությունը, իսկ հետո մենք կցուցադրենք ձեր զենքը մեր քաղաքների փողոցներում: Կարելի է ասել, որ սա կայսերական հռետորաբանություն է: Ի դեպ, Էրդողանն իր խոսքում ասել է «թող լուսավորվի Էնվեր փաշայի սուրբ հոգին» արտահայտությունը։ Խոսքը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի և պանթուրքիզմի գաղափարախոսի մասին է: Ակնհայտ է, որ այս անունը պատահաբար չի հնչել:
 
- Կոնկրետ ի՞նչ նկատի ունեք «ղարաբաղյան սցենարի կրկնություն» արտահայտությունը ասելով
 
- Վերջերս թուրքական պետական հեռուստաալիքը ցույց է տվել Հայաստանի քարտեզը, որի վրա նշված են «պատմական թուրքական հողեր»-ը: Այնտեղ և՛ Երևանն է, և՛ հայկական այլ խոշոր քաղաքներն են: Փաստորեն, դա այն ամբողջ տարածքն է, որը բաժանում է Ադրբեջանը Թուրքիայից: Դժվար է մտածել, որ դա միայն ակնարկ է, որով ասում են, որ դրանք են մեր հաջորդ ռազմական թիրախները: Ամենայն հավանականությամբ, Հայաստանի կառավարությունից կարող են պահանջվել ապահովել Թուրքիա-Ադրբեջան տրանսպորտային միջանցքը: Սա հին երազանք է ինչպես Բաքվի, այնպես էլ Անկարայի համար:
 
- Եվ եթե Հայաստանը հրաժարվի, արդյո՞ք նրան սպասվում է «նոր Ղարաբաղ»
 
- Ես այդքան կատեգորիկ չէի լինի, բայց այո, նրանք բավականին հստակ ակնարկել են, որ իրենք դեռ չենք ավարտել: Եթե լսել եք, շքերթին Ալիևն ասել է, որ Երևանն ու հայկական մյուս քաղաքները իրականում ադրբեջանական տարածքներ են: Հավանաբար դա միանշանակ ակնարկ է: Հարցն այն է, թե որտեղ Թուրքիան և նրանց դաշնակիցները հետագայում կփնտրեն «իրենց տարածքները»: Նրանք արդեն գտել են «իրենց հողերը» Սիրիայում, և անգամ Երուսաղեմում, և նրանք այնտեղ են զենքով: Ղարաբաղում տարած հաղթանակը և այն փաստը, որ իրականում ոչ մի միջազգային արձագանք չեղավ այդ ռազմական գործողություններին, համոզել են նրանց, որ պատերազմը վիճահարույց հարցերի լուծման լավ և արդյունավետ մեխանիզմ է: Այնպես որ, սպասենք նոր պատերազմի:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular