ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ անատամ դիվանագիտությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Օրերս Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՀՀ ԱԳ նախարարա Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հարավային Կովկասը հակասությունների ռեգիոնից կվերածվի կայունության և ծաղկման ռեգիոնի, և Ռուսաստանը կանի այդ ուղղությամբ անհրաժեշտը: Հետաքրքիր է՝ ասե՞լ է այդ առնչությամբ անհրաժեշտը Այվազյանը Լավրովին, մանրամասն հայտնի չէ: Այվազյանն, իհարկե, ասել է կարևոր բաներ, օրինակ ռեգիոնից Թուրքիայի զինյալ ահաբեկիչներին հեռացնելու անհրաժեշտության, Արցախի օկուպացված տարածքների, դրանք ահաբեկիչներով ու վարձկաններով բնակեցնելու թուրքական պլանների մասին: Սակայն իրականում պարզ չէ, թե այդ ամենին ինչպես է արձագանքել Սերգեյ Լավրովը: Կամ, ավելի շուտ, Լավրովի արձագանքը բավական պարզ է հենց հակասությունների փոխարեն կայուն ու ծաղկուն ռեգիոնի մասին նրա հայտարարությունից: Ավելին, մարդը նույնիսկ ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի հետ չունեն սկզբունքային անհամաձայնություն:
 
Մինչդեռ, խնդիրները, որոնք բարձրացնում է Երևանը, սկզբունքային են հայկական անվտանգության և շահի տեսանկյունից: Հարց է առաջանում․ ի՞նչ քննարկումներ են եղել ծաղկուն ու կայուն ռեգիոնի լավրովյան պատկերացումների շուրջ: Եթե այդտեղ մնացել է բաց, ապա բացը լրացրեց Բաքուն՝ Լավրովի հայտարարությունից հետո համացանցում հայտնվեց հերթական տեսանյութը, թե ադրբեջանցի զինվորներն ինչպես են կտրում հայ ծերունու կոկորդը: Ըստ ամենայնի՝ խոսելով ծաղկուն ռեգիոնի մասին, Սերգեյ Վիկտորովիչը նկատի ունի վայրենության, հակամարդկային հատկանիշների և որակների ծաղկման հանգամանքը: Այդ իմաստով, Լավրովի բնորոշմամբ ռուս-թուրքական՝ սկզբունքային անհամաձայնությունից զերծ գործընկերությունը անշուշտ տվել է իր արդյունքը: Թուրքիան ռեգիոնը բնակեցնում է զինյալներով, ահաբեկիչներով, որոնց վարքաբանության ապացույցները վաղուց ի վեր ողողում են համացանցը մերձավորարևելյան տեսագրություններով, և դրանց այժմ գրեթե ամենօրյա ռեժիմով ավելանում են կովկասյան տեսագրությունները:
 
Անդրանիկ Կիրակոսյան
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular