ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երկրում գլխավոր խաղացողները փորձում են գտնել այն բանակցողին, որը կբանակցի Նիկոլ Փաշինյանի հետ». Վիգեն Հակոբյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ էին արել հրաժարական տալ:

168.am-ի հետ հարցազրույցում քաղաքագետ Վիգեն Հակոբյանը նշեց՝ սա վկայում է այն մասին, որ ձևավորվում է ոչ միայն քաղաքական, հասարակական, այլ նաև ձևավորվել է հոգևոր կոնսենսուս:

– Եկեղեցին բացառիկ կարևոր ինստիտուտներից է, և անկախ նրանից, որ տարբեր հարցերում կարող է ինչ-ինչ տարաձայնություններ լինեն կամ ապագայում էլ ունենան, տեղի ունեցածի իրենց գնահատականը կամ կապիտուլյացիայի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ է: Այդ իսկ պատճառով, առանց որևէ խնդրի, կարծում եմ, նույնիսկ իրար հետ համաձայնեցված, երկու հոգևոր առաջնորդները հանդես եկան նույնատիպ թեմայով, որպեսզի իրենց խոսքն ավելի ազդեցիկ լինի:

1988-ից սկսած ես չեմ հիշում որևէ դեպք, որ հոգևոր առաջնորդները միաժամանակ օրվա ղեկավարին անվստահություն հայտնեն և պահանջեն հրաժարական: Այստեղ կա հոգևոր կոնսենսուս, նրանք կատարում են իրենց միսիան և հանդես են գալիս կոնկրետ հայտարարությամբ: Չեմ բացառում, որ կսկսվեն տարբեր շահարկումներ՝ քաղաքական, անձնավորված, սև փիառ: Մենք այս 2.5 տարվա ընթացքում տեսել ենք իշխանական որոշ թևերի, ճյուղերի վերաբերմունքը Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ, որը ոչ միշտ է, մեղմ ասած, բարեկամական եղել:

– Ռուսաստանաբնակ հայտնի հայ գործարարները ևս պահանջում են Փաշինյանի հրաժարականը, մասնավորապես, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը և «Մոնարխ» ընկերությունների խմբի գործադիր տնօրէն Սերգեյ Համբարձումյանը: Բացի այս, Երևանի «Դվին» հյուրանոցի սեփականատեր, գործարար Արտակ Թովմասյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին: Ըստ այդմ՝ որքանո՞վ է մոտ և հնարավոր վարչապետի ինքնակամ հեռացման պահը, եթե հաշվի առնենք նրանց ազդեցիկությունը նաև ՀՀ սահմաններից դուրս:

– Ըստ իս՝ թյուր կարծիք է, որ ամեն ինչ փողոցում է որոշվելու: Եթե մենք վերլուծում ենք, թե ինչ է կատարվում այդ հրաժարականի շուրջ, տեսնում ենք, որ հիբրիդային պայքարի ձևի հետ գործ ունենք. առաջին՝ երկու կաթողիկոսների պահանջը, իսկ եկեղեցին դա ինստիտուտ է՝ երկու ճյուղավորմամբ, եթե կարելի է այդպես ասել, երկրորդ ինստիտուտը՝ ՀՀ նախագահն է, ըստ էության, նա նույնպես պահանջում է հրաժարական, երբ խոսում է արտահերթ ընտրություններից, երրորդ ինստիտուտը՝ համայնքներն են:

Ի դեպ, այստեղ ևս աննախադեպ երևույթ կա, ես որպես բազմաթիվ կայացած և չկայացած հեղափոխություններ տեսած մարդ՝ չեմ հիշում, որ նման մասնակցություն լինի, երբ համայնքների, քաղաքների ղեկավարները պահանջեն գործող վարչապետի հրաժարականը: Այսինքն, առնվազն երեք ինստիտուտ կամ դրանց ներկայացուցիչներ էլ են ներգրավված այս պրոցեսում:

Մյուս ինստիտուտը քաղաքական դաշտն է, երբ ունենք կոնսենսուս Նիկոլ Փաշինյանի հրաժարականի շուրջ՝ «կոնսենսուս մինուս 1»: Այսինքն, բացակայում է նաև քաղաքական աջակցությունը Փաշինյանին:

Եվ վերջապես, Ձեր նշած գործարար դաշտը, որտեղ, ի դեպ, ազդեցիկ մարդիկ են, «Ֆորբսի» ցուցակի մարդիկ: Բացի դրանից, նրանք սերտ կապված են մեր ռազմավարական դաշնակցի հետ: Մենք շատ լավ հասկանում ենք, որ նրանց ցանկացած քաղաքական բովանդակություն ունեցող խոսք չի կարող համահունչ չլինել Կրեմլի տրամադրություններին: Սա ցույց է տալիս, թե ինչ տրամադրություններ կան ռուսական քաղաքական էլիտայում: Մենք ունենք մի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանի շուրջ օղակը սեղմվում է:

Սրան գումարում ենք նաև փողոցի պրոցեսը, որտեղ ակնհայտորեն աճ կա, էներգետիկա, մասնակիցները սկսել են տիրապետել որոշակի տեխնոլոգիաների և անիմաստ բախումների մեջ չեն մտնում ոստիկանների հետ: Եթե պրոցեսները շարունակվեն, կարծում եմ, անջատումներ կլինեն նաև ուժայիններում: Դուք ասում եք, թե երբ հրաժարական կտա կամ չի տա, ես կարծում եմ, որ գալու է մի պահ, երբ Նիկոլ Փաշինյանը սկսելու է բանակցել տարբեր հարցերի շուրջ: Մասնավորապես, երկու հիմնական հարցի շուրջ՝ անձնական անվտանգության երաշխիքներ և իր թիմի համար քաղաքական երաշխիքներ:

Ըստ իս՝ Փաշինյանի հիմնական համառությունը պայմանավորված է նրանով, որ իրենք հասկանում են՝ արտահերթ ընտրություններն անխուսափելի են, ուստի փորձում են վարչական ռեսուրսի միջոցով վերահսկողությունը պահպանել նախընտրական կամպանիայի նկատմամբ: Սա այն է, ինչ ես ասացի քաղաքական երաշխիքների մասին: Կրկնում եմ՝ ուշ թե շուտ այս երկու հարցի շուրջ սկսելու են բանակցություններ:

– Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, ինչի՞ շուրջ կարող է պայմանավորվածություն ձեռք բերած լինեն կամ խոսակցություն գնացած լինի:

– Ես կարծում եմ՝ երկրի ներսում և երկրից դուրս բոլոր լուրջ խաղացողները հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի ժամանակը գրեթե սպառված է: Քաղաքական լեքսիկոնում այսպիսի տերմին կա՝ էսինչ քաղաքական գործիչը ստրատեգիապես դուրս գրված է: Հիմա Նիկոլ Փաշինյանը ստրատեգիապես դուրս գրված է առնվազն նոյեմբերի 9-ից: Ինքը միսիա ունի կատարելու, և դա ինքը կատարում է՝ չգիտեմ ամբողջովի՞ն, թե՞… Եվ հիմա երկրում եղող գլխավոր խաղացողները սկսում են իրար հետ խոսել, բանակցային գործընթաց են սկսում բոլորն իրար հետ: Բոլորն իրար հետ սկսում են խոսել, պայմանավորվել: Բոլորը նաև փորձում են գտնել այն բանակցողին, որը կբանակցի Նիկոլ Փաշինյանի հետ, անձամբ Նիկոլ Փաշինյանին հետաքրքրող հարցերի շուրջ:

Ես կարծում եմ, որ սա այդ գործընթացներից մեկն է, որը սկսվել է, և Սերժ Սարգսյանը հանդիպում է ՀՀ գործող նախագահի հետ, որին ինքն է բերել: Արմեն Սարգսյանի հետ Սերժ Սարգսյանը հրապարակային է հանդիպել, այսինքն, ցանկացել են դա ցույց տալ: Եթե հանդիպեին ոչ հրապարակային, չէինք իմանա, բայց ուզեցին, և իմացանք:

– Երեկ երեկոյան տելեգրամյան ալիքներից մեկով տարածվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցի ձայնագրությունը, որի ընթացքում Սերժ Սարգսյանը մերժում է Ալիևի՝ Արցախի 7 շրջանների դիմաց 5 մլրդ դոլարի առաջարկը: https://168.am/2020/12/07/1422829.html Խոսակցությունը կայացել է 2016թ. հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած ՀԱՊԿ նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպմանը: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ հենց հիմա տարածվեց այդ ձայնագրությունը, երբ դեռ 2 տարի առաջ Բելառուսի նախագահը հայտարարել էր Սերժ Սարգսյանի՝ տարածքների հանձնումից հրաժարման մասին:

– Ես հիմա դժվարանում եմ ասել, թե որտեղից «եկավ» այդ ձայնագրությունը՝ երկրի ներսի՞ց, թե՞ դրսից, այսինքն՝ որտեղից է աղբյուրը: Բայց պարզ է՝ խոսակցությունը տեղի է ունեցել փակ նիստում, որտեղ ներկա են եղել նախագահները, գուցե նաև՝ արտգործնախարարները: Այսինքն, շատ սահմանափակ քանակի մարդկանց ներկայությամբ է զրույցը եղել: Այլ հարց է, որ այն հատուկ ծառայությունն է «գրել», դա էլ է հասկանալի: Իսկ թե ինչու հենց հիմա այդ ձայնագրությունը տարածվեց, ես կարծում եմ, որ դա պայմանավորված է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը վերջին լայվի ժամանակ և ոչ միայն, որոշակի հարցեր բարձրացրեց Արցախի հարցի բանակցային գործընթացի շուրջ, որոշակի հարցադրումներ արեց, որոնց պատասխանը չուշացավ: Սա այն դեպքն է, երբ շատ «տարօրինակ» ժամանակին հայտնվեց այդ ձայնագրությունը:\

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular