Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երկրում գլխավոր խաղացողները փորձում են գտնել այն բանակցողին, որը կբանակցի Նիկոլ Փաշինյանի հետ». Վիգեն Հակոբյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ էին արել հրաժարական տալ:

168.am-ի հետ հարցազրույցում քաղաքագետ Վիգեն Հակոբյանը նշեց՝ սա վկայում է այն մասին, որ ձևավորվում է ոչ միայն քաղաքական, հասարակական, այլ նաև ձևավորվել է հոգևոր կոնսենսուս:

– Եկեղեցին բացառիկ կարևոր ինստիտուտներից է, և անկախ նրանից, որ տարբեր հարցերում կարող է ինչ-ինչ տարաձայնություններ լինեն կամ ապագայում էլ ունենան, տեղի ունեցածի իրենց գնահատականը կամ կապիտուլյացիայի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ է: Այդ իսկ պատճառով, առանց որևէ խնդրի, կարծում եմ, նույնիսկ իրար հետ համաձայնեցված, երկու հոգևոր առաջնորդները հանդես եկան նույնատիպ թեմայով, որպեսզի իրենց խոսքն ավելի ազդեցիկ լինի:

1988-ից սկսած ես չեմ հիշում որևէ դեպք, որ հոգևոր առաջնորդները միաժամանակ օրվա ղեկավարին անվստահություն հայտնեն և պահանջեն հրաժարական: Այստեղ կա հոգևոր կոնսենսուս, նրանք կատարում են իրենց միսիան և հանդես են գալիս կոնկրետ հայտարարությամբ: Չեմ բացառում, որ կսկսվեն տարբեր շահարկումներ՝ քաղաքական, անձնավորված, սև փիառ: Մենք այս 2.5 տարվա ընթացքում տեսել ենք իշխանական որոշ թևերի, ճյուղերի վերաբերմունքը Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ, որը ոչ միշտ է, մեղմ ասած, բարեկամական եղել:

– Ռուսաստանաբնակ հայտնի հայ գործարարները ևս պահանջում են Փաշինյանի հրաժարականը, մասնավորապես, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը և «Մոնարխ» ընկերությունների խմբի գործադիր տնօրէն Սերգեյ Համբարձումյանը: Բացի այս, Երևանի «Դվին» հյուրանոցի սեփականատեր, գործարար Արտակ Թովմասյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին: Ըստ այդմ՝ որքանո՞վ է մոտ և հնարավոր վարչապետի ինքնակամ հեռացման պահը, եթե հաշվի առնենք նրանց ազդեցիկությունը նաև ՀՀ սահմաններից դուրս:

– Ըստ իս՝ թյուր կարծիք է, որ ամեն ինչ փողոցում է որոշվելու: Եթե մենք վերլուծում ենք, թե ինչ է կատարվում այդ հրաժարականի շուրջ, տեսնում ենք, որ հիբրիդային պայքարի ձևի հետ գործ ունենք. առաջին՝ երկու կաթողիկոսների պահանջը, իսկ եկեղեցին դա ինստիտուտ է՝ երկու ճյուղավորմամբ, եթե կարելի է այդպես ասել, երկրորդ ինստիտուտը՝ ՀՀ նախագահն է, ըստ էության, նա նույնպես պահանջում է հրաժարական, երբ խոսում է արտահերթ ընտրություններից, երրորդ ինստիտուտը՝ համայնքներն են:

Ի դեպ, այստեղ ևս աննախադեպ երևույթ կա, ես որպես բազմաթիվ կայացած և չկայացած հեղափոխություններ տեսած մարդ՝ չեմ հիշում, որ նման մասնակցություն լինի, երբ համայնքների, քաղաքների ղեկավարները պահանջեն գործող վարչապետի հրաժարականը: Այսինքն, առնվազն երեք ինստիտուտ կամ դրանց ներկայացուցիչներ էլ են ներգրավված այս պրոցեսում:

Մյուս ինստիտուտը քաղաքական դաշտն է, երբ ունենք կոնսենսուս Նիկոլ Փաշինյանի հրաժարականի շուրջ՝ «կոնսենսուս մինուս 1»: Այսինքն, բացակայում է նաև քաղաքական աջակցությունը Փաշինյանին:

Եվ վերջապես, Ձեր նշած գործարար դաշտը, որտեղ, ի դեպ, ազդեցիկ մարդիկ են, «Ֆորբսի» ցուցակի մարդիկ: Բացի դրանից, նրանք սերտ կապված են մեր ռազմավարական դաշնակցի հետ: Մենք շատ լավ հասկանում ենք, որ նրանց ցանկացած քաղաքական բովանդակություն ունեցող խոսք չի կարող համահունչ չլինել Կրեմլի տրամադրություններին: Սա ցույց է տալիս, թե ինչ տրամադրություններ կան ռուսական քաղաքական էլիտայում: Մենք ունենք մի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանի շուրջ օղակը սեղմվում է:

Սրան գումարում ենք նաև փողոցի պրոցեսը, որտեղ ակնհայտորեն աճ կա, էներգետիկա, մասնակիցները սկսել են տիրապետել որոշակի տեխնոլոգիաների և անիմաստ բախումների մեջ չեն մտնում ոստիկանների հետ: Եթե պրոցեսները շարունակվեն, կարծում եմ, անջատումներ կլինեն նաև ուժայիններում: Դուք ասում եք, թե երբ հրաժարական կտա կամ չի տա, ես կարծում եմ, որ գալու է մի պահ, երբ Նիկոլ Փաշինյանը սկսելու է բանակցել տարբեր հարցերի շուրջ: Մասնավորապես, երկու հիմնական հարցի շուրջ՝ անձնական անվտանգության երաշխիքներ և իր թիմի համար քաղաքական երաշխիքներ:

Ըստ իս՝ Փաշինյանի հիմնական համառությունը պայմանավորված է նրանով, որ իրենք հասկանում են՝ արտահերթ ընտրություններն անխուսափելի են, ուստի փորձում են վարչական ռեսուրսի միջոցով վերահսկողությունը պահպանել նախընտրական կամպանիայի նկատմամբ: Սա այն է, ինչ ես ասացի քաղաքական երաշխիքների մասին: Կրկնում եմ՝ ուշ թե շուտ այս երկու հարցի շուրջ սկսելու են բանակցություններ:

– Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, ինչի՞ շուրջ կարող է պայմանավորվածություն ձեռք բերած լինեն կամ խոսակցություն գնացած լինի:

– Ես կարծում եմ՝ երկրի ներսում և երկրից դուրս բոլոր լուրջ խաղացողները հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի ժամանակը գրեթե սպառված է: Քաղաքական լեքսիկոնում այսպիսի տերմին կա՝ էսինչ քաղաքական գործիչը ստրատեգիապես դուրս գրված է: Հիմա Նիկոլ Փաշինյանը ստրատեգիապես դուրս գրված է առնվազն նոյեմբերի 9-ից: Ինքը միսիա ունի կատարելու, և դա ինքը կատարում է՝ չգիտեմ ամբողջովի՞ն, թե՞… Եվ հիմա երկրում եղող գլխավոր խաղացողները սկսում են իրար հետ խոսել, բանակցային գործընթաց են սկսում բոլորն իրար հետ: Բոլորն իրար հետ սկսում են խոսել, պայմանավորվել: Բոլորը նաև փորձում են գտնել այն բանակցողին, որը կբանակցի Նիկոլ Փաշինյանի հետ, անձամբ Նիկոլ Փաշինյանին հետաքրքրող հարցերի շուրջ:

Ես կարծում եմ, որ սա այդ գործընթացներից մեկն է, որը սկսվել է, և Սերժ Սարգսյանը հանդիպում է ՀՀ գործող նախագահի հետ, որին ինքն է բերել: Արմեն Սարգսյանի հետ Սերժ Սարգսյանը հրապարակային է հանդիպել, այսինքն, ցանկացել են դա ցույց տալ: Եթե հանդիպեին ոչ հրապարակային, չէինք իմանա, բայց ուզեցին, և իմացանք:

– Երեկ երեկոյան տելեգրամյան ալիքներից մեկով տարածվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցի ձայնագրությունը, որի ընթացքում Սերժ Սարգսյանը մերժում է Ալիևի՝ Արցախի 7 շրջանների դիմաց 5 մլրդ դոլարի առաջարկը: https://168.am/2020/12/07/1422829.html Խոսակցությունը կայացել է 2016թ. հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած ՀԱՊԿ նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպմանը: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ հենց հիմա տարածվեց այդ ձայնագրությունը, երբ դեռ 2 տարի առաջ Բելառուսի նախագահը հայտարարել էր Սերժ Սարգսյանի՝ տարածքների հանձնումից հրաժարման մասին:

– Ես հիմա դժվարանում եմ ասել, թե որտեղից «եկավ» այդ ձայնագրությունը՝ երկրի ներսի՞ց, թե՞ դրսից, այսինքն՝ որտեղից է աղբյուրը: Բայց պարզ է՝ խոսակցությունը տեղի է ունեցել փակ նիստում, որտեղ ներկա են եղել նախագահները, գուցե նաև՝ արտգործնախարարները: Այսինքն, շատ սահմանափակ քանակի մարդկանց ներկայությամբ է զրույցը եղել: Այլ հարց է, որ այն հատուկ ծառայությունն է «գրել», դա էլ է հասկանալի: Իսկ թե ինչու հենց հիմա այդ ձայնագրությունը տարածվեց, ես կարծում եմ, որ դա պայմանավորված է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը վերջին լայվի ժամանակ և ոչ միայն, որոշակի հարցեր բարձրացրեց Արցախի հարցի բանակցային գործընթացի շուրջ, որոշակի հարցադրումներ արեց, որոնց պատասխանը չուշացավ: Սա այն դեպքն է, երբ շատ «տարօրինակ» ժամանակին հայտնվեց այդ ձայնագրությունը:\

Պակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԿահիրեի օդանավակայանը սկսել է թվային վիզաների համակարգի փորձարկումը Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը 2026 թվականի սեպտեմբերի 1-ից կփոխվի ծննդյան նպաստների չափը Ռուբիո. ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը աղետ կլինի ամբողջ աշխարհի համար ԱՄՆ ԶՈւ-ում նախազգուշացրել են Իրանի hարվածներից Իսրայելը պաշտպանելու համար nւժերի պակասի մասին․ WP Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել ՖԻՖԱ-ի ներկայիս ղեկավարությունը կորցրել է ոչ միայն ՈւԵՖԱ-ի, այլև ֆուտբոլային հանրության շատ այլ ներկայացուցիչների վստահությունը. ՈւԵՖԱ-ն արձագանքել է ՖԻՖԱ-ի նախագահի հայտարարությանը Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Իրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմինԽnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Ինչո՞ւ է Ռուսաստանը շտապեցնում Հայաստանին ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հարցումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Բանդերականները հիացած են Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Փաշինյանի համարձակությամբՌուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ Հայաստանը բախվել է լոբազգիների և ցորենի առումով ինքնաբավարարման հարցի առաջՏարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան «Դե, ժանյակավոր ներքնազգեստը ձեզ չի սազում». Փաշինյանը ձախողել է Միշուստինի հետ բանակցությունները և պատրաստել «փոխանակման ֆոնդ» Մոսկվայի հետ սակարկելու համարԵրևանում սկսվել է  Հայաստանի գրողների միության առաջին համագումարը. պատմության այս օրը (1 օգոստոս)Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Իշխանությունը երկիրը ներսից պայթեցնելnւ, հեղինակազրկելու և առավել խոցելի դարձնելու նպատակով անցել է քաղաքական հակառակnրդների ունեցվածքի խլմանը․ Աբրահամյան Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո. Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկին Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր Հայաստանում չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Թրամփ․ ԱՄՆ-ը պետք է «շատ զգույշ» լինի Ուկրաինային Patriot հրթիռների արտադրության լիցենզիա փոխանցելու հարցում Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Օգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՆոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետ
Ամենադիտված