ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարօրինակ «ռասկլադ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի թեժ ներքաղաքական կյանքում հաճախակի տրվող ու քննարկվող հարցերից մեկն է. վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնա՞լն է վտանգավոր հայկական պետականության համար, թե՞ մնալը: Այդ հարցը իրականում չունի պատասխան, որովհետև այդ հարցի ստույգ պատասխանի համար պետք է ունենալ իրավիճակի նույնքան ստույգ գնահատական թե արտաքին, թե ներքին դաշտում իրողությունների վերաբերյալ: Խոսքը նոյեմբերի 9-ի համաձայնագրի և դրանից բխող հնարավոր հավելյալ պայմանավորվածությունների մասին է, որ հարցեր է առաջացնում արտաքին դաշտի առնչությամբ, և խոսքը այդ ամենի, հնարավոր սցենարների և դրանցից բխող դիտարկումների մասին է, որը հարցեր է առաջացնում ներքին դաշտում գործող ուժերի դիրքորոշումների վերաբերյալ:

Հետևաբար, արդիական է ոչ թե Նիկոլ Փաշինյանի գնալու կամ մնալու հարցը, գնալն է ճիշտ կամ վտանգավոր, թե մնալը հարցադրումը, այլ վտանգավոր է այն, որ ներքաղաքական իրողություններում բացակայում են կոնկրետ և առարկայական քննարկումները, բացակայում է բովանդակությունը, թե ինչի հետ է գործ ունենալու հանրությունը հնարավոր իշխանափոխության, դրա անցումային փուլի պարագայում: Երբ պատասխաններ չկան այստեղ, չի կարող պատասխան լինել հարցին՝ Փաշինյանի գնալն է վտանգավոր, թե մնալը, կամ՝ երբ գնալը, մինչև երբ մնալը, և այլն:

Այն, որ Հայաստանում նոր իշխանության ձևավորումը դարձել է ժամանակի անխուսափելի հրամայական, վեր է կասկածից: Ամբողջ հարցն այն է, թե բացի նոր իշխանության հարցից, ներքին քաղաքական «դիսկուրսում» նոր էլ ի՞նչ իրողության հարց կարող է քննարկվել: Առավել ևս այն պարագայում, որ հավակնորդ ուժերը, կարծես թե իրենց վրա ստանձնում են միայն, այսպես ասած, ներքին կառավարման արդյունավետության պատասխանատվություն: Սա շատ լավ է, անշուշտ, երկրի կառավարելիության արդյունավետությունը էապես և հնարավորինս արագ, նույնիսկ կտրուկ բարձրացնելը, սակայն դա իր առանցքային կարևորությամբ հանդերձ բավարար չէ պետական հեռանկարի համատեքստում:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular