ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլյան «տուպիկ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր ունենք մի իրավիճակ, որ Նիկոլը չի տիրապետում իրավիճակին ոչ միայն վարչապետի մակարդակով, այլև լրագրողի հայացքով: Լրագրող Նիկոլն անհամեմատ ավելի խելամիտ լուծումներ կառաջարկեր երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար որպես ելք, քան կարող է տեսնել ու իրագործել դրանք վարչապետ Նիկոլը: Չի տիրապետում ինքն իրեն` միայն մեկ բացառության, որ բոլոր ճիգ ու ջանքերն ուղղել է վարչապետի իր տեղը` այս դեպքում աթոռը պահպանելուն, առանց սույն պաշտոնի դիրքն ու նշանակությունը կարևորելու: Իրատեսորեն գիտակցում է, որ աթոռ կորցնելը չի նշանակում սոսկ պաշտոնանկ լինել: Ըստ էության՝ Նիկոլը միայն այս պատերազմում չէ, որ պարտվել է` անկախ դրդապատճառներից, բուն պատերազմական գործողությունների հրահանգավորումից և հանգուցալուծումից: Նիկոլը նախ պարտվել է այն քաղաքական, պետական ու զինվորական գործիչներին, որոնց հետ դատաստան էր տեսնում, այն քաղաքականությանը, որ իրականացնում էր երկրի ներսում և այն քաղաքականությանը, որ վարում էր երկրից դուրս:

Նիկոլը դատում էր 2016-ի պատերազմի համար, Նիկոլին դատելու են 2020-ի պատերազմի համար: Նիկոլը հիմա հեռակա կերպով իրեն զգում է դատարանում և ինքնապաշտպանվում է, և իր դատապաշտպանը հենց ինքն է: Մեղադրում է բոլորին և ամեն ինչ, շնչավոր ու անշունչ, լինեն վերևում, թե ներքևում, անկախ նրանից` հասարակությո՞ւն են, թե՞ հասարակական դիրք վայելող: Միակ արդարն ինքն է և միայն ինքն ունի քարեր շպրտելու իրավունք բոլորի վրա, բայց իր վրա` ոչ ոք: Այդ ճանապարհին նա պատրաստ է ցանկացածին զոհ տալ հանուն իր փրկության: Սա թող նկատի ունենան իր թիմակից մերձավորները:

Փաստացի Նիկոլն այդպես մեղադրում էր նաև լրագրող ու խմբագիր ժամանակ, բայց դա ընկալվում էր որպես երկրի պաշտպանություն, ոչ թե ինքնապաշտպանություն: Դատում էր իշխանության գալու հենց սկզբից, բայց այն ժամանակ ինքը դատարանում դատավոր էր, իսկ հիմա մեղադրյալ: Դատավոր էր, քանի որ ուներ հանրային մեծ աջակցություն, հիմա մեղադրյալ է, որովհետև մենակ է: Եթե ժողովուրդը դուրս չի գալիս փողոց, չի փակում ճանապարհներ և կաթվածահար չի անում երկիրը, դեռ չի նշանակում, որ հաճելի է Նիկոլի ներկայությունը որպես վարչապետ: Մարդիկ շոկի մեջ են, սգի մեջ են և չեն կողմնորոշվում` ինչ անեն, որ մասը կորցրած հայրենիքը հանկարծ ամբողջովին չկորցնեն: Այս անորոշությունը, ընկճվածությունը չպետք է գրանցել հոգուտ Նիկոլի հաշվին: Լրագրող Նիկոլն ավելի կշիռ ուներ, քան վարչապետ Նիկոլը և հիմա երկրորդն է երանի տալիս առաջինին: Ես պարտք չեմ համարում ասել` հեռացիր, հեռանալն իր պարտքն է:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular