ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շտապել է օգնության, բայց դիվերսանտների ծուղակն է ընկել. ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եռաբլուրում հուղարկավորված Սաշա Ռուստամյանը զոհվել է պատերազմի երկրորդ օրը` սեպտեմբերի 28-ին։ Ռուստամյանի եղբայրն ասում է` իրեն տանջում է այն միտքը, որ տան մեծն ինքն է, բայց եղբայրը զոհվեց։

Արցախյան պատերազմի ժամանակ զոհված ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանը, ճիշտ է, չհասցրեց վիրավորներին օգնության հասնել, սակայն նրա հետ կատարված դեպքն օգնեց, որ Քարվաճառի դիրքերից մեկում գտնվող տղաները փրկվեն։

...26-ամյա Սաշայենց նորակառույց տանն ենք, որը կառուցվում էր այն նպատակով, որ Սաշան տարիներ անց կամուսնանա ու այդտեղ կապրի ծնողների հետ։ Տան բոլոր անկյուններում նրա շունչը կա` հոսանքն ինքն է քաշել, պարիսպն է շարել... Որոշել էին մինչև Ամանոր ավարտին հասցնել գործերն ու Նոր տարին նոր տանը նշել։ Մնացել էր տան միջանցքի վերանորոգման խնդիրը, որի համար էլ Քարվաճառի զորամասի բժիշկը 4 օրով թույլտվություն էր վերցրել և տուն վերադարձել։

Սաշայի եղբայրը` Գուրգենը, պատմում է, որ միջանցքի վերանորոգման աշխատանքներն ավարտել են սեպտեմբերի 27-ի լուսադեմին և հոգնած պառկել քնելու։ Ժամեր անց զանգել, ասել են, որ պատերազմ է սկսվել։

«Սաշան ուզում էր վայրկյան առաջ հասնել Արցախ։ Արագ գնացինք «Կիլիկիա» ավտոկայան։ Վարորդները հրաժարվում էին նրան Արցախ տանել, որովհետև խոսակցություններ կային, որ ճանապարհները թիրախի տակ են։ Սաշային հնարավոր չէր մտափոխել, որ գոնե մեկ օր ուշ գնա։ Վերջապես տարեց մի տղամարդու համոզեց` ասելով, որ բազմաթիվ վիրավորներ հիմա գուցե իր կարիքն ունեն»,–պատմեց Գուրգենը։

Արցախ մեկնելու հենց հաջորդ օրը` սեպտեմբերի 28-ին, դիրքերից առաջին ահազանգը ստացան. օգնություն էր հարկավոր։ Դիրքեր պիտի բարձրանար մի բժշկուհի, բայց Սաշան թույլ չի տվել, որ կին գնա. արդեն հայտնի էր, որ վտանգը շատ մեծ է։

Երեք հոգով` շտապօգնության վարորդը, մեկ զինվոր և Սաշան, ճանապարհ են ընկնում դեպի առաջնագիծ։ Երբ արդեն 2000 մետր բարձրացել էին, հայ զինվորականների համազգեստով տղամարդիկ կանգնեցրել են մոտեցող մեքենան։ Սաշան շտապելով իջել է` մտածելով, որ գուցե օգնության կարիք կա, ու ռազմական բժիշկը հայտնվել է ադրբեջանական դիվերսիոն խմբի շրջափակման մեջ։ Սաշային սպանել են, այդ ընթացքում վարորդը հասցրել է մեքենան շրջել ու միջից իրեն դեպի ձորը գլորել։ Մեքենայի վարորդին հաջողվել է ողջ մնալ, իսկ զինվորի մասին մոռացած են եղել ադրբեջանցիները, քանի որ նկատել են`բժիշկը զոհվել է,վարորդը` նետվել։ Մեքենայի ուղղությամբ բացած կրակահերթի հետևանքով զինվորն ուսի շրջանում մի քանի վնասվածքներ է ստացել, սակայն կարողացել է դուրս գալ մեքենայից և գլորվելով հասնել այնտեղ, ուր հայ զինվորներով լեցուն «ԿամԱԶ» է եղել։ Վիրավոր զինվորը դեպքի մասին պատմել է նրանց, կապ են հաստատել դիրքում գտնվողների հետ. ադրբեջանցի դիվերսանտներին հայտնաբերել են ու ոչնչացրել։

Գուրգենն ասում է, որ գումարտակի հրամանատարը հայտնել է` եթե կանխավ չիմանային դիվերսանտների գոյության մասին, դիրքը գրավելու էին, և 40 զինծառայող էր զոհվելու։

Саша Рустамян (слева)
 
Ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանն ընկերոջ հետ

Ընդամենը մեկ տարով եղբորից մեծ Գուրգենը պատմում է եղբոր պատմությունը և գլուխը կախում, ասում է` իրեն տանջում է միտքը, որ տան մեծն ինքն է, բայց եղբայրն է զոհվել։ Գուրգենը, սակայն, եղբորն Արցախ ճանապարհելու օրն իսկ կամավորագրվել է. նա ֆիզկուլտինստիտուտում է դասավանդում, և, չնայած չի հիշում, բայց ամբիոնի վարիչն ասել է, որ երբ Գուրգենը զանգել է զգուշացնելու` հնարավոր է ամեն վայրկյան Արցախ գնա, հայտնել է նաև, թե իր ձեռքով եղբորը տարավ–ճանապարհեց Արցախ...

Саша Рустамян с братом Гургеном
 
Սաշան ու Գուրգենը

Գուրգենը, սակայն, Արցախ չի մեկնել, քանի որ նրան կանչել են եղբոր հուղարկավորության հաջորդ օրը, երբ ծնողներն արդեն իսկ հոգեպես ծանր վիճակում էին։

«Ես, օրինակ, չգիտեմ` իմ ծնողներին երբևէ հպարտանալու առիթ տվել եմ, թե ոչ, բայց եղբայրս դա արել է ողջ կյանքի ընթացքում` ընդհուպ մինչև վերջին վայրկյանը։ Այն, ինչ ես եմ արել ու անում, կարող են անել հազարավոր ուրիշները, սակայն այն, ինչ Սաշան էր արել, կարող են անել հազվագյուտ մարդիկ, բացառիկ գիտելիքներ ունեցողները»,–ասում է Գուրգենը։

Նա նշում է` Սաշան կարողանում էր անել ամեն ինչ` տեխնիկայի վերանորոգումից սկսած։ Տարիներ առաջ, երբ դեռ դպրոցական է եղել, հայրը սրտի կաթված է ստացել, ինչը պատճառ է հանդիսացել, որ Սաշան ընտրի բժշկի մասնագիտությունը։ Եղբայրն ասում է, որ Սաշան ուզում էր նաև բանակի հետ ինչ–որ կապ ունենալ, ինչի համար էլ ռազմաբժիշկ է դարձել։ Սաշան, սակայն, նոր–նոր էր ավարտել բժշկականը և, լեյտենանտի կոչում ստանալով, սեպտեմբերի 1-ից Քարվաճառի զորամասի բժիշկ էր նշանակվել...

© PՌազմական բժիշկ Սաշա Ռուստամյանի լուսանկարներից

Գուրգենն ասում է, որ եղբայրը փակ մարդ էր` երազանք–ցանկությունների մասին գրեթե չէր խոսում։ Դրա փոխարեն, սակայն, բոլորն էին նկատում Հայաստանի հանդեպ նրա սերը` ուրախանում էր յուրաքանչյուր ճանապարհի վերանորոգմամբ, ասես նոր տուն կառուցած լինեն իր համար։ «Սաշան պետության յուրաքանչյուր հաղթանակ իրենն էր համարում և հակառակը»,–ասում է Գուրգենն ու լռում. չգիտի` եղբայրն ինչպես էր ընդունելու Քարվաճառը հանձնելու փաստը։

Հարցազրույցին ներկա է Սաշայի դասընկերուհին` Լուսինե Առաքելյանը, որը պատմում է` Սաշան դասարանում համերաշխություն էր հաստատել։ Առաջադիմությամբ ու վարքով փայլող տղայի կարծիքը բոլորն են հաշվի առել, քանի որ նա միշտ հետաքրքիր լուծումներ էր առաջարկում։

«Վերջերս փորփրում էի հիշողությունս, որ Սաշայի մասին մանրամասներ հիշեմ, բայց հասկացա` ամենակարևորն այն է, որ իր մասին խոսելիս վստահ ասում եմ` Սաշը մարդ էր։ Որպես ընկեր` նրա նման երկրորդը չկար։ Վեճերին չէր մասնակցում, իսկ եթե մասնակցում էլ էր, ապա փորձում էր հարթել դրանք»,–ասում է Լուսինեն։

Հետո հավելում է` Սաշան միշտ օգնում էր մաթեմատիկայի առաջադրանքները կատարելիս, քանի որ Լուսինեն թույլ էր այդ առարկայից։

Саша Рустамян (слева)
 
Ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանն ընկերների հետ

Թեև նորակառույց տան դրսում դեռ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, բայց ներսում արդեն բժշկի հիշատակի անկյուն են ստեղծել։ Անձնական իրերի` ժամացույցի, մեքենայի բանալիների կողքին նաև գրպանի ուղղագրական բառարանն է. Սաշայի համար հայերենի մաքրությունը պահելը կարևոր էր։

Уголок памяти Саши Рустамяна в его квартире
 
Սաշա Ռուստամյանի հիշատակի անկյունը



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular